ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ինչպես ողջ մնալ սեփական տանը. խորհուրդներ բժշկական

Ինչպես ողջ մնալ սեփական տանը. խորհուրդներ բժշկական լրագրող Դարյա Սարգսյանի գրքից

Հակաբակտերիալ օճառ


Հակաբակտերիալ օճառներն անօգտակար են:  Դրանք պետք է սպանեն բակտերիաները, բայց, իրականում, չեն սպանում: Գումարած դրան, նաև վտանգավոր են: Հակաբակտերիալ օճառները, որոնց հիմքում տրիկլոզանն է, որն էլ պատասխանատու է բակտերիաների ոչնչացման համար, իրականում, սովորական օճառներից ավելի արդյունավետ չեն: Կասկած կա, որ տրիկլոզանը նույնիսկ արհեստականորեն գրգռում է բակտերիաների գոյությունը: Այսինքն, այդ օճառով լվացվելուց հետո կենդանի են մնում միայն հակաբիոտիկների հանդեպ ամենակայուն բակտերիաները: Իսկ դա շատ վտանգավոր է:

Բամբակյա փայտիկներ


Թվում է, թե դրանք օգնում են մաքրել օրգանիզմը կեղտից, բայց, իրականում, դրանց օգտագործումը կարող է առաջացնել նվազագույնը 3 տհաճ պրոբլեմ. Վնասվածք ( 19 % դեպքերում, ականջում հայտնվող իրերը, որոնք կարող է հանել միայն մասնագետը, հենց բամբակյա փայտիկներն են): Փայտիկները կարող են առաջացնել նաև չորություն ու քոր, ինչպես նաև` խցանում: Մարդիկ մտածում են, որ մաքրում են ականջի անցուղին, բայց, իրականում, մոտեցնում են այն պահը, երբ խցանման պատճառով կվատանա լսողությունը կամ կառաջանա ցավ:

Լեզուն մաքրել նույնպես պետք չէ


Կան շատ թույլ ապացույցներ, որ լեզուն որոշ մարդիկ պետք է մաքրեն: Նրանք, ում բերանից տհաճ հոտ է գալիս, հաճախ մտածում են, որ պետք է պարտադիր լվանան իրենց լեզուն: Բայց պարզվել է, որ բերանի խոռոչի տհաճ հոտ ունեցողների ¼-ն, իրականում, ոչ մի պրոբլեմ չունի: Ֆանատիկորեն մաքրել լեզուն խորհուրդ չի տրվում: Որոշ դեպքերում, լեզուն մարքելը նույնիսկ կարող է սրտխառնոց առաջացնել: Կա նաև փոքրիկ հավանականություն, որ կստանաք վնասվածք:

Լողանալու սպունգ


Հիշեք, որ մարմնի ամենահոտավետ մասերը թևատակերը, կրունկներն ու սեռական օրգաններն են: Դրանք պետք է լվանալ օճառով, բայց ոչ սպունգով: Ամեն դեպքում, սեռական օրգանները սպունգով, հաստատ, պետք չէ լվանալ: Եթե սափրում եք թևատակերը, բացի ձեռքից, այլ իրով դրանք լվանալ պետք չէ: Մի քանի օրվա ընթացքում ճաքերի ու բացվածքների միջոցով մարմին կարող են թափանցել բակտերիաներ: Իսկ այդ բակտերիաները կուտակվում ու բնակվում են սպունգի մեջ: Եթե դուք ոչ մի կերպ չեք կարողանում լողանալ առանց սպունգի, ընտրեք գոնե արհեստական և ոչ թե բնական  սպունգեր (բնական սպունգերում բակտերիաներն ավելի հեշտ են բազմանում):

Ոչ բոլոր մթերքներն է պետք լվանալ


Միսը, թռչնամիսն ու ձուն լվանալ պետք չէ (հատկապես` թռչնամիսը): Այս մթերքները լվանալով` բակտերիաներից չեք ազատվի, փոխարենը, դրանք կտարածվեն մաքուր իրերի, սեղանի ու ափսեների վրա: Միսն ու թռչնամիսը եփվում են, հենց այդ ընթացքում էլ ոչնչանում են բակտերիաները: Իսկ այն, ինչ լվանալուց հետո կթռնի ափսեի կամ սեղանի վրա, կհասնի նաև ձեր օրգանիզմ: Շատ հնարավոր է, առաջանա նաև սննդային թունավորում: Մնացած մթերքները պետք է լվանալ ուտելուց, եփելուց կամ պատրաստելուց կարճ ժամանակ առաջ:

Բորբոսը ոչ միշտ է վտանգավոր


Մթերքների վրա հայտնվող բորբոսը հիմնականում նշանակում է, որ այդ մթերքը պետք է դեն նետել: Այո, այն կարող է նաև անվտանգ լինել, բայց բորբոսի որոշ տեսակներ արտանետում են բավականին վտանգավոր տոկսիկ նյութեր: Բայց և այնպես, կան մթերքներ, որոնք պետք չէ աղբը նետել, եթե նույնիսկ դրանց վրա բորբոս կա: Այդպիսի մթերքները հիմնականում ամուր մթերքներն են: Օրինակ, պարմեզան պանրի բորբոսոտ հատվածը կարող եք կտրել, մնացածն օգտագործել:

Միկրոալիքային վառարանը ձեզ չի սպանի


Միկրոալիքային վառարանն այնքան վտանգավոր չէ, որքան կարծում եք: Միկրոալիքային վառարանները չեն առաջացնում իոնիզացված ճառագայթում (ինչպես ռենտգենյան սարքը կամ սոլյարին), այսինքն,  ԴՆԹ-ին ոչ մի վնաս չի սպառնում, գենետիկ մուտացիաներ չեն լինի: Ավելին, դրանք այնպես են կառուցված, որ էլեկտրամագնիսական ճառագայթումը վառարանից գրեթե դուրս չի գալիս: Եւ, ի վերջո, տարածությունը շատ է ազդում ճառագայթման ուժի վրա. եթե դուք չմտնեք միկրոալիքային վառարանի մեջ, ճառագայթում աննշան կլինի:   

Զուգարանակոնքն ավելի մաքուր է, քան կարծում եք


 Զուգարանը համարվում է ամենակեղտոտ վայրը, բայց ժամանակակից զուգարանակոնքերի վրա շատ ավելի քիչ բակտերիա կա, քան աման լվանալու սպունգի վրա: Զուգարանակոնքի նստատեղով վարակվել սիֆիլիսով, հերպեսով ու ՍՊԻԴ-ով ու այլ վարակիչ հիվանդություններով անհնար է: Այնպես որ, պետք չէ ամեն օր օգտագործել 99.9 % բակտերիաներ ոչնչացնող միջոցներ: Բայց զուգարանից հետո ձեռքերը լվանալը պարտադիր է. ջուրը քաշելու կոճակը վտանգավոր ու կեղտոտ է: Անվտանգության համար պետք է նաև ջուրը քաշել, երբ զուգարանակոնքի կափարիչն իջեցված է:

Իսկ ահա գորգը` ոչ այնքան


Գորգերն ու փափուկ կահույքը փոշու տզերի ամենասիրելի վայրերից են (հատկապես, եթե սենյակում խոնավ է): Տիզը վտանգավոր է ավելի շատ իր արտաթորանքի ու մարմնի որոշ մասերի պատճառով: Ապացուցվել է, որ դրանց տարածումն օդում մեծացնում է ալերգիայի ու ասթմայի առաջացման վտանգը:  Գորգերից ավելի լավ է ազատվել: Իսկ եթե, այնուամենայնիվ, տանը գորգ կա, շաբաթը մեկ լվացող փոշեկուլով այն պետք է մաքրել:

Ինչպես նաև` տնային կենդանիները


Կենդանիների հետ ամեն մի շփումից հետո ձեռքերը պետք է լվանալ: Տնային կենդանիների չոր ուտելիքին կպնելուց հետո նույնպես պետք է լվացվել: Այդ սնունդը կենդանական ծագում ունի, որը կարող է վարակված լինել սալմոնելա բակտերիաներով: Վարակվելու վտանգը մեծ չէ, բայց հավանականություն կա: Կենդանիների բները, վանդակները պետք է մաքրել ամեն օր: Հնարավոր արտադրությունները պետք է մաքրել միայն ձեռնոցներով: Վանդակը կամ ուտելու ամանները խոհանոցում չպետք է պահել: Կենդանիների հետ համբուրվել նույնպես խորհուրդ չի տրվում, չի կարելի նաև թույլ տալ, որ կենդանիները ձեզ լպստեն:

Տարածել