BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Վախ, սարսափ, մենակություն, անօգնականություն. Սարսա

Վախ, սարսափ, մենակություն, անօգնականություն. Սարսափ ժանրի 10 ամենասարսափելի խաղերը

Resident Evil



Գաղտնիք չէ, որ սարսափ-խաղերի սիրահարների առաջին տեսախաղերը Resident Evil-ն է, որը PlayStation-ի առաջին խաղերից էր: Հետաքրքիր storyline-ով, մղձավանջային մթնոլորտով: Resident Evil-ի նպատակն է վախի միջոցով ձեզ դարձնել խոցել: Խաղի ընթացքում դուք ձեզ միայնակ եք զգում, անօգնական ու խոցելի և, չգիտես ինչու, ամեն անգամ, ամենակարևոր պահերին փամփուշտները չեն բավարարում: Resident Evil-ը խորհուրդ է տրվում խաղալ գիշերը, երբ մենակ եք:

Silent Hill 2



Չափազանց վախեցնող, անհավանական հետաքրքիր և շատ տխուր պատմություն՝ մեր մտքի ուտիճների ու երկատված հիշողության մասին: Գլխավոր հերոսն անհաջողակ տղամարդու հավաքական կերպարն է: Ավելի cool խաղ, քան Silent Hill-ն է, Konami-ն չի թողարկել: Silent Hill-ում սարսափները թաքնվում են ոչ թե մղձավանջային քաղաքի աղբանոցում կամ քողարկվում մառախուղով, այլ՝ սեփական մտքերում և ենթագիտակցության մեջ: Խաղում սարսափազդու է ամեն ինչ, անգամ՝ soundtrack-ը:

Forbidden Siren



Forbidden Siren խաղում հրեշներին հետևելու անսովոր հնարք է օգտագործվում, որն էլ ավելի սարսափելի է դարձնում գեյմերի յուրաքանչյուր քայլը: Ճապոնական տեսիլքներ, մղձավանջային մթնոլորտ, զոմբիներ, վիզուալիզացիա ու սաունդտրեք... այս ամենից հետո հասկանում ես, որ վիդեոխաղերն էլ կարող են գլուխգործոց լինել:

Haunting Ground



Սարսափ-խաղի ևս մեկ հրաշալի օրինակ, որը համարվում է Clock Tower-ի հոգևոր ժառանգորդը: Խաղի կենտրոնում երիտասարդ աղջկա դիմակայությունն է անհավանական հիմար ու աներևակայելի ուժեղ հակառակորդին: Ոչ մի կռիվ, ոչ մի զգացողություն, բայցի կենդանական վախից՝ քողարկված էրոտիկայով: Հերոսուհին սարսափ խաղերի սեքս-խորհրդանիշն է: Հեղինակները համարձակ քայլի են գնացել՝  հիմնական շեշտը դնելով գլխավոր հերոսուհու սեքսուալության վրա:

Eternal Darkness: Sanity՚s Requiem



«Հավերժական խավարը» Nintendo GameCube-ի գլուխգործոցն է: Խաղը ոչ միայն սարսափելի է, այլ նաև բազմազան ու հետաքրքիր: Գործողությունները ծավալվում են տարբեր դարաշրջաններում՝ ներկայացնելով մարդկության չարագույն պատմությունը: Eternal Darkness -ը կոմերցիոն հաջողություն չունեցավ, բայց  դարձավ և՛ քննադատների, և՛ գեյմերների ֆավորիտը:

Fatal Frame II (Project Zero 2)



Շատերը միակարծիք են, որ Fatal Frame-ի առավել հաջողված տավածը հենց երկրորդ մասն է: Աղջիկները դեմ առ դեմ հանդիպում են ուրվականների հետ: Սարսափելի է…

T. P.



Սարսափ-խաղերի շարքում է նաև T. P.-ն: Թեև խաղում հիմնականում ոչինչ չի կատարվում, սակայն վախեցնող է: T. P., եղի՛ր առողջ:

Outlast



Outlast-ում սարսափելի է հատկապես առաջին մեկ-երկու ժամը: Եվ անչափ վախեցնող, երբ ամեն ինչ պլանավորվածի պես չի գնում: Գեղեցիկ դիզայն, հրաշալի լուսավորություն, լույսի ու ստվերի հմուտ խաղ և ձայնային էֆեկտների գրագետ օգտագործումը: Հիշե՛ք, Outlast-ը գիշերային սարսափ-խաղ է:

Call of Cthulhu: Dark Corners of the Earth



Գլուխգործոց չէ, բայց իր ժամանակի լավագույն սարսափ-խաղերից է: Բնակիչները ձկան աչքով մարդիկ են, օդը լի է հիմարությամբ ու տարօրինակ երկխոսությամբ, իդեալական վայր, որտեղ ոչ ոք և երբեք չի ցանկանա հայտնվել: Էկրանից անգամ գարշահոտություն է փչում:

Clock Tower (Clock Tower 2 Ճապոնիայում)



Դիվային կերպարով ու անհավանական ուժով տղամարդ, որն իր ձեռքում ունի հսկա մկրատ: Նա գլխավոր հերոսուհու միակ թշնամին է, որը խոստանում է մեկընդմիշտ մոռացության տալ հանգիստ ու անվտանգը կյանքը: Կան մարդիկ, որոնց «բախտ է վիճակվել» մանուկ հասակում ունենալ վախի այդ զգացողությունը: Ասում են՝ երբևէ խաղալով Clock Tower, երկար տարիներ կվախենաք քնել մենակ ու մութ սենյակում:

Աղբյուրը

Տարածել