ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

5 բան, որ կարող եք սովորել ձախողված հարցազրույցից

5 բան, որ կարող եք սովորել ձախողված հարցազրույցից

Հնարավոր է, որ դուք իրոք լավ պատրաստված եք եղել, ունեցել եք լավ կազմված ռեզյումե և առավելագույն ուշադրություն եք դարձրել հագուստի ընտրությանը, ծախսել եք մի քանի օր՝ ուսումնասիրելով այդ ընկերության պատմությունը, կարդացել եք աշխատանքի պայմանները, պատրաստել եք ձեր պատասխանները՝ համապատասխանեցնելու ենթադրվող հարցերին։ Մի խոսքով, ըստ ձեզ, դուք ամբողջովին պատրաստ էիք հարցազրույցին, բայց այնուամենայնիվ ձախողել եք։ Եկեք ուսումնասիրենք այն 5 դասերը, որոնք կարելի է քաղել ձախողված հարցազրույցից։

1․ Հասկացեք, թե ինչն եք արել ճիշտ և ինչը՝ սխալ


Եթե նույնիսկ դուք ձախողել եք հարցազրույցը, հարցազրուցավարը կարող է հետադարձ կապի միջոցով նշել, թե ինչն եք արել ճիշտ,և ինչը՝ սխալ։
• Գրառեք այն ամենը, ինչը դուք համարել եք, որ ճիշտ եք արել և համեմատեք այն հարցազրուցավարի կարծիքի հետ։ Կա՞ն համընկնումներ: Ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է էլ ավելի բարելավել այդ կետերը:
• Գրառեք այն ամենը, ինչը և դուք, և հարցազրուցավարը սխալ եք համարել։ Փորձեք աշխատել այդ ուղղությամբ: Առավել ուշադիր զննեք այն կետերը, որոնք ձեզ նախկինում անկարևոր էին թվում, սակայն հարցազրուցավարը առանձնացրել է դրանք։
• Մտաբերեք և գրի առեք այն բոլոր հարցերը, որոնք ուղղվել են ձեզ,և փորձեք պատասխանել դրանց նորից՝ հասկանալով՝ ինչ եք սովորել մինչև այժմ։ Հաջորդ անգամ փորձեք հանդես գալ նոր, ավելի լավ պատասխաններով և հարմարացրեք դրանք գործատուի պահանջներին։

2․ Սովորեք մոդելավորել հարցազրույցը


Շատ մարդիկ զգում են, որ պատրաստ են ընդունել յուրաքանչյուր հարցազրույցի մարտահրավեր, քանի որ կարծում են, որ բոլոր հարցերին կարող ինքնատիպ պատասխաններ տալ։ Մինչդեռ հնարավոր է՝ ձախողեք հարցազրույցը անկառավարելի էմոցիաների պատճառով:
• Փորձեք հարցազրույց «բեմադրել» ոչ թե ձեր ընկերոջ, այլ մարդկային ռեսուրսների մասնագետի հետ: Գնացեք այն աշխատավայրը, որտեղ ձախողել եք ձեր հարցազրույցը։ Խնդրեք հարցազրույցն անկցացնող մասնագետին ձեզ նոր հարցեր տալ և ուղղորդել, թե ինչի վրա պետք է հավելյալ աշխատանք տանեք (ձայնի տոնայնություն, խոսքի ձևակերպում, կցկտուր խոսք, դադարներ և այլն):
• Վերահսկեք ձեր զգացմունքները, սովորեք պատասխանել հարցերին առանց համաղման, բնական և սահուն:
• Մի տվեք պատասխաններ, որոնք չափազանց երկար են կամ չափազանց կարճ։ Դրանցից յուրաքանչյուրը որևէ տհաճ բան կարող է բացահայտել ձեր պրոֆեսիոնալիզմի մակարդակի կամ էմոցիոնալ վիճակի մասին։

3․ Սովորեք ճիշտ բառեր ընտրել


• Երբևէ մի ասեք, որ դուք թիմում լավ եք աշխատում, կարողանում եք լուծել ձեր առջև դրված խնդիրները, արագ կողմնորոշվող եք, աշխատասեր, սթրեսակայուն և այլն։ Հարցազրուցավարները բազմիցս են լսել դրանք և այդպիսի բառերից միայն նյարդայնանում են։
• Ածականներով և փոխաբերություններով փայլելու փոխարեն, օգտագործեք այն բառերը, որոնց միջոցով կարելի է իսկապես նկարագրել ձեր՝ նախկինում կատարած գործողությունները: Թվարկեք այն փաստերը, տարեթվերը, փաստացի իրավիճակները և արդյունքները, որոնք կապացուցեն, որ դուք խնդիրներ լուծող և թիմային աշխատող եք։

4․ Սովորեք ճիշտ հարցեր տալ


Հարցազրուցավարը ցանկանում է հասկանալ ձեր՝ տվյալ աշխատանքին դիմելու նպատակը։ HR մասնագետները դատելու են ձեզ՝ ձեր տված պատասխաններով, ինչպես նաև հարցերի որակով։ Դա օգնում է հարցազրուցավարին հասկանալ, թե որքանով եք հետաքրքրված տվյալ ընկերությամբ և ձեր ապագա աշխատանքով։
• Տվեք հարցեր ձեր ապագա աշխատանքի մասին, փորձեք հասկանալ այդ աշխատանքի ընկերության գործունեության մեջ։
• Դուք մերժվելու մեծ հավանականություն կունենաք, եթե սկսեք հարցնել աշխատավարձի, բոնուսների, հանգստյան օրերի մասին։ Ձեզ թույլատրվում է ուղղել այսպիսի հարցեր, միայն եթե հավաքագրողը ակնարկել է, որ մրցունակ թեկնածու եք աշխատանքի համար կամ խնդրել է ձեզ ներկայանալ երկրորդ հանդիպմանը գլխավոր տնօրենի մոտ։

5. Դիտարկեք հարցազրույցը որպես ձեր մասնագիտական նախկին նվաճումների ներկայացման հրաշալի հնարավորություն


• Հացրեք հարցազրուցավարին, թե ինչ են նրանք սպասում ձեզնից, ինչ մարտահրավերներ և հնարավորություններ է առաջարկում ձեզ այս աշխատանքը
• Միշտ ներկայացրեք ծանրակշիռ և հավաստի օրինակներ այն աշխատանքից, որը դուք կատարել եք անցյալում։ Դրանք պետք է կապ ունենան այն հմտություների հետ, որոնցք ձեզնից ակնկալում են այս նոր աշխատատեղում:
Անկախ այն բանից, թե քանի հարցազրույց եք ձախողել, դուք չպետք է ընկճվեք։ Յուրաքանչյուր հիասթափությունը վերածեք նոր բան սովորելու հնարավորության և փայլեք ձեր հմտություններով հաջորդ անգամ։

Տարածել