Թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինը «անիմաստ տեռորով» հավակնում է Ոսկե արմավենու
Կինոփառառոնը մոտենում է ավարտին, մասնակիցներից և հյուրերից շատերն արդեն լքել են Լազուրյան ափը, սակայն որոշ մեծ ֆիլմեր ցուցադրվում են հենց այս վերջին օրերի ընթսցքում։
Հայաստանի հանդիսատեսին «Սպի» ֆիլմով հայտնի ռեժիսոր Ֆաթիհ Աքինը Կանն էր բերել «In the fade» սոցիալական դրաման, որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս Դայան Կրյուգերը, պատմում է Գերմանիայում ահաբեկչության ժամանակ 6-ամյա որդուն և քուրդ ամուսնուն կորցրած երիտասարդ կնոջ մասին։
ԿԱՆՆ -70 ԲԱՑԱՌԻԿ ՕՐԱԳԻՐ
Աքինն անցկացնում է հերոսուհուն և նրա հետ միասին նաև հանդիսատեսին ողբերգության բոլոր էտապներով՝ հատ առ հատ. ոստիկանության այցերից մինչև դագաղների ընտրություն։ Կրյուգերն այստեղ դառնում է և հիմնասյուն, և սոլիդար եվրոպական սոցիումի ներկայացուցիչ, և զոհ, և արդարություն պահանջող անձ։ Տեռորիստական ակտը ներկայացված է որպես հիմար և անհիմն գործողություն, որի հետևանքների համար, սովորաբար, ոչ ոք էլ երբեք պատասխանատվություն չի կրում։
http://www.youtube.com/watch?v=HzMZT1FhtwY
Աքինի պարզ և իր պարզության մեջ անթերի, առանց ավելորդ ծանրաբեռնվածությունների պատմությունը լի է տարբեր ժանրերի ատրիբուտիկայով, սակայն ռեժիսորական հղկվածության և ճիշտ ռիթմի շնորհիվ ֆիլմը հավակնում է լիարժեք արվեստի։ Բազում էքզիստենցիալ և հոգեբանական ենթատեքստերով ստեղծված ֆիլմը ջերմ ընդունվեց հանդիսատեսի և լրագրողների կողմից, իսկ Կրյուգերի գլխավոր բարդ դրամատիկ դերը, որի վրա էլ կառուցված էր ֆիլմը, միանշանակ դարձնում է Կրյուգերին Ոսկե արմավենու ճյուղի գլխավոր հավակնորդներից մեկը։