ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Փախուստ ԻՊ-ից. Սեքս-ստրկություն՝ ահաբեկիչների մոտ

Փախուստ ԻՊ-ից. Սեքս-ստրկություն՝ ահաբեկիչների մոտ (Մի կյանքի պատմություն)

Նա ընդամենը 18 տարեկան է, սակայն հասցրել է լինեն դժոխքում ու այնտեղից դուրս պրծնել ողջ ու առողջ: Թեև «ողջ ու առողջ» ասվածը հարաբերական է: Նրա սառը,  ոչինչ չարտահայտող դեմքին նշմարվում են այրվածքների սարսափելի սպիներ: Նրա սառը դեմքի արտահայտությունը չի փոխվում անգամ, երբ պատմում է, թե քանի անգամ են իրեն վաճառել ահաբեկիչներին, ձայնը չի դողում, երբ նկարագրում է տեսած վայրագությունները:
Նա Աջին է (անունը փոխված է), եզդի աղջիկ, ով 2014-ին իրաքյան գյուղերից մեկի գրավումից հետո վաճառվել էր որպես սեքս-ստրկուհի:
The Huffington Post-ի լրագրողը նրան հանդիպեց Ասիական անվտանգության 19-րդ համաժողովի ժամանակ: Աջին այդտեղ էր որպես եզդի համայնքի հասարակական պաշտպան: Նա պիտի ելույթ ունենար «Կանայք ու ԻՊ-ն» թեմայով: Համաժողովը կազմակերպել էր Հետազոտությունների և վերլուծությունների պաշտպանության ինստիտուտը:
«Երբ ԻՊ-ն մտավ մեր գյուղ, խմբավորման ահաբեկիչներն սպանեցին գյուղացիներին՝ մոտ 400 տղամարդու: Սպանվածների մեջ կային նաև տարեց կանայք: Բոլորին լցրեցին մի փոսի մեջ, թաղեցին եղբայրական գերեզմանում: Մնացածին գերի վերցրին:
Մեզ տարան Մոսուլ և վաճառեցին «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներին: Բոլորիս՝ եզդի կանանց, պահում էին մի մեծ սենյակում: Հետո եկան ահաբեկիչները: Նրանցից մեկը գնեց ինձ ու քրոջս: Նա երկուսիս էլ բռնաբարել է:
Հետո մեզ նորից վերավաճառեցին մեկ այլ ահաբեկչի: Նա ավելի դաժան էր: Ու այդպես մենք դարձանք ԻՊ սեքս-ստրկուհիներ»:
Աջին մի քանի անգամ փորձել է ինքնասպան լինել, երակներն է կտրել: Անգամ հաջողվել է փախչել, սակայն նրան գտել են ու վերադարձրել, պահել գետնահորում՝ առանց հացի ու ջրի, ծեծել անասունի պես, փախուստի համար դատաստան տեսել՝ շարիաթի դատարանը վճռել է կտրել նրան ոտքերը, որ այլևս հնարավոր չլինի փախչել: Այդպես էլ կանեին, եթե ահաբեկիչներից մեկը չառաջարկել նորից վերավաճառել աղջկան:
Գրեթե մեկ տարի մնալով գերության մեջ, աղջկան հաջողվում է կապ հաստատել հարազատների հետ: Նրանք 7500 դոլարով կարողանում են կազմակերպել աղջկա փախուստը: Աջիի հետ փախուստի են դիմում ևս 2 եզդի աղջիկ, սակայն ճանապարհին նրանք պայթում են ականի վրա: Աջիին հաջողվում է ողջ մնալ ու ազատվել գերությունից, թեև նա ստանում է բազմաթիվ վնասվածքներ ու կորցնում մեկ աչքը:
Աջիի ԻՊ գերությունից ազատվելու օրն է 2016-ի ապրիլի 15-ը:

Աղբյուրը

Տարածել