Որպեսզի երեխաներն ամառային արձակուրդը անիմաստ չանցկացնեն. իտալացի ուսուցչի 15-կետանոց հանձնարարությունների ցանկը
Polo Scolastico Paritario Don Bosco-ի ուսուցիչն աշխարհին հայտնի դարձավ իր հանձնարարություններով, որոնք տվել էր աշակերտներին՝ ամառային արձակուրդների համար: Ահա թե ինչ կետերից է բաղկացած Չեզարե Կատայի հանձնարարությունը:
- Առավոտյան զբոսնեք: Եթե ծովին մոտ եք, ապա քայլեք ծովափի երկայնքով, նայեք ջրի հետ խաղացող արևի ճառագայթներին: Լսեք թռչունների երգը, զգացեք բնության շունչը: Այն կստիպի ձեզ երջանիկ զգալ:
- Փորձեք կիրառել տարվա ընթացքում սովորած բառերը: Որքան դրանք շատ օգտագործեք, այնքան ավելի հետաքրքիր կլինի մտածելը: Ինչքան շատ մտքեր ունենաք, այնքան տարբերվող կլինեք, այնքան ազատ կմատածեք:
- Կարդացեք: Շատ կարդացեք: Ոչ այն պատճառով, որ պարտավոր եք: Կարդացեք, քանի որ ամառը ոգեշնչում է ունենալ արկածներ ու երազանքներ: Կարդալը նման է թռիչքի: Կարդալը նաև ընդդիմանալու ձև է:
- Խուսափեք բացասական ու դատարկ զգացողություն առաջացնող իրավիճակներից ու մարդկանցից: Փնտրեք այնպիսի ընկերներ, որոնք ձեզ կհասկանան ու կգնահատեն, եղեք այնպիսի մթնոլորտում, որը կհարստացնի ձեզ:
- Եթե վախի զգացողություն կամ տրամադրության անկում ունեք, մի անհանգստացեք: Ամառը նաև հոգին խառնելու համար է: Պահեք օրագիր ու գրառեք այն, ինչ զգում եք: Հետո եթե ցանկանաք, կքննարկենք միասին:
- Պարեք: Պարեք, որտեղ կարող եք. տանը, երբ մենակ եք, դրսում, երբ զբոսնում եք, պարահրապարակում, ընկերների հետ: Մի կաշկանդվեք, ազատ զգացեք: Ամառն ինքը պար է, ու հիմարություն է չմասնակցել այդ մեծ արարողությանը:
- Գոնե մեկ անգամ դիմավորեք լուսաբացը: Կանգնեք լուռ ու խորը շունչ քաշեք: Փակեք աչքերը և շնորհակալ եղեք այդ պահի համար:

- Սպորտով զբաղվեք:
- Եթե հանդիպեք մեկին, ով ձեզ շատ է դուր գալիս, ասեք նրան այդ մասին, ասեք համոզիչ ու գեղեցիկ: Մի ՛ վախեցեք լինել անընկալելի: Եթե ոչինչ չստացվի, ուրեմն ճակատագիրն է այդպես ուզում: Եթե կհասկանան, ամառն անցկացրեք միասին: Դա կլինի անմոռանալի ամառ: (Անհաջողության դեպքում՝ կրկնապատկեք 8-րդ կետի պահանջը` սպորտով շատ զբաղվեք:)
- Թերթեք անցած դասերը: Համեմատեք ձեր կարդացածն այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում ձեր կյանքում:
- Եղեք նույնքան երջանիկ, որքան արևի լույսը, նույնչափ ազատ ու վայրի, որքան ծովը:
- Խնդրում եմ, մի հայհոյեք, վատ բառեր մի ասեք: Եղեք քաղաքավարի և բարի:
- Դիտեք խորը էմոցիոնալ լավ ֆիլմեր (ցանկալի է օտար լեզվով), որպեսզի միաժամանակ բարելավեք նաև լեզվի իմացությունը, կարողանաք զարգացնել օտար լեզվով զգալու և երազելու կարողությունը։ Կինոն մի ավարտեք The End-ով, վերանայեք մի քանի անգամ: Այդպես ավելի լավ կընկալեք:
- Հիշեք, ամառը մոգական է: Ամռան պայծառ լուսաբացին կամ ջերմ երեկոյին ուրվագծեք ձեր ապագան: Ու երբեք չհրաժարվեք այդ երազանքից, ճանապարհի կեսից հետ չկանգնեք: Սկսած այդ պահից արեք հնարավորը՝ երազանքն իրականություն դարձնելու համար:
- Եղեք լավը:
Կարդա նաև

Գրքի շնորհանդես և տարեդարձ մեկ օրում և մեկ վայրում. տեղի ունեցավ Արփի Կարապետյանի գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)
