ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[Կարծիք] ԱՄՆ-ի` Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճան

[Կարծիք] ԱՄՆ-ի` Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչումը, կարող է ճակատագրական դառնալ

ԱՄՆ կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին հայտարարությունը Մերձավոր Արևելքում կարող է աննախադեպ նոր իրավիճակի պատճառ դառնալ: Թեև Վաշինգտոնի տարածաշրջանային մուսուլմանական դաշնակիցները վերջին տասնամյակում ոչ միայն մոռացել են իրենց հակասությունները Իսրայելի հետ և նույնիսկ համագործակցության եզրեր են գտել, բայց Երուսաղեմի՝ հրեական մայրաքաղաք ճանաչելը հակասում է նրանց գաղափարախոսությանը, քանի որ Երուսաղեմը մուսուլմանական աշխարում երրորդ սբավայրն է՝ Մեքքայից և Մեդինայից հետո: Եվ պատահական չէ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության առաջին քննադատությունը հնչեց Անկարայից:


 

Վերջին 2 տարվա մեջ Թուրքիան փորձում է վարել ինքնուրույն քաղաքականություն, հետևողականորեն լարվում են թուրք-ամերիկյան հարաբերությունները: Ներկայումս Անկարան ավելի է սերտացնում կապերը Մոսկվայի և Թեհրանի հետ՝ մանավանդ Սիրիայի հարցում, և նման հայտարարությունն էլ ավելի կգցի Թուրքիային դեպի Ռուսաստան-Իրան առանցքը: Բնական է՝ դժվար թե Անկարան կկարողանա հեշտությամբ մարսել իր հակավաշինգտոնյան դեմարշը: Եվ եթե ԱՄՆ անմիջական ջանքերով Հյուսիսային Իրաքում՝ այդ երկրի մասնատումը կանխելու նպատակով կասեցվեց քրդական պետության հռչակումը, չի բացառվում, որ Միացյալ Նահանգները ձեռնամուխ կլինեն արդեն իսկ Թուրքիայի մասնատմանը և հենց այդ երկրի տարածքում քրդական պետության հիմնմանը, ոչ առանց Իսրայելի անմիջակական մասնակցության:


 


Կարդացեք նաև․



 

Թեժանալու է իրավիճակը նաև Պաղեստինում, որտեղ արաբ բնակչությունը նոր խոչընդոտների կբախվի իսլամական սրբավայրեր ազատ այցելելու տեսանկյունից: Եվ դա կարող է նոր ինթիֆադայի (ապստամբության) պատճառ դառնալ, որին բացահայտ կաջակցի Իրանի Իսլամական Հանրապետությունը: Եվ սա կարող է լինել եզակի դեպքերից, երբ Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի ու Իրանի շահերը ոչ թե կհակադրվեն, այլ կհամընկնեն:


 
Բնական է, որ Իսրայելը փորձելու է գտնել նոր դաշնակիցներ, մանավանդ Իրանին սաստելու համար, և չի բացառվում, որ կսերտացնի հարաբերությունները Ադրբեջանի հետ: Ըստ այդմ՝ Բաքվի, Թեհրանի և Անկարայի միջև կարող է հարաբերությունների փոփոխություն նկատվել: Անշուշտ ՝ դա մեծագույն ազդեցություն կունենա նաև Ղարաբաղյան հակամարտության վրա: Կամ Անկարան կփորձի սանձել Ադրբեջանին և հրահրել նոր պայթյունավտանգ իրավիճակ, որպեսզի թուլացնի Ալիևների դիրքերը, կամ հենց Ալիևները կփորձեն շեղել երկրի հանրության ուշադրությունը՝ հրահրելով նոր պատերազմական իրավիճակ:
 
Չի բացառվում նաև մեկ այլ տարբերակ, որ Ադրբեջանի ղեկավարությունը կվախենա մնալ առանց իր ավագ եղբոր աջակցության և կտարվի միայն Իսրայելի հետ համատեղ Իրանի դեմ որևէ ռազմաքաղաքական դեմարշի կազմակերպմամբ: Այնուամենայնիվ՝ Մերձավոր Արևելքում սպասվում է որոշակի շոկային իրավիճակ, որին կարող են հաջորդել աննախադեպ և անսպասելի զարգացումներ։
 

Հեղինակ՝ Բագրատ Մովսիսյան

Տարածել