Մտածի´ր ինչպես Ջոբսը. Ի՞նչ էր կարդում Apple-ի հիմնադիրը

Մտածի´ր ինչպես Ջոբսը. Ի՞նչ էր կարդում Apple-ի հիմնադիրը

Ինչո՞ւ են Apple-ում այլ կերպ մտածում: Որպեսզի հասկանալ Խնձորային կայսրության հիմնադրի ֆենոմենն ու հանճարեղությունը, newmag-ն առաջարկում է ծանոթանալ այն 9 գրքերին, որոնք ըստ Սթիվ Ջոբսի` պետք է ընթերցի յուրաքանչյուրը:

12938Ուիլյամ Շեքսպիր. «Լիր արքա»

Գրականության հանդեպ իսկական սիրով Ջոբսը վարակվեց միջնակարգ դպրոցի ավարտական դասարաններում: Նա մեծ հաճույքով էր ընթերցում հատկապես Պլատոն և Շեքսպիր: Հատկապես սիրում էր «Լիր Արքան», որից Ջոբսը սովորել էր, թե ինչ կարող է լինել կայսրության հետ, եթե հանկարծ ինչ-որ աննշան բան այնպես չընթանա:

 

 

129Հերման Մելվիլ. «Մոբի Դիք»

Եվս մեկ էպիկական գիրք Ջոբսի գրադարանից: Հերման Մելվիլի «Մոբի Դիքը» ամբողջովին ամերիկյան վեպ է ամերիկացիների մասին: Այստեղ կարելի է անմիջապես նկատել գրքի գլխավոր հերոսի` կապիտան Ահաբի և Սթիվ Ջոբսի կերպարների նմանությունը: Ջոբսը, ինչպես Ահաբը, նախընտրում էր հիմնվել բացառապես իր կենսափորձի վրա, այլ ոչ թե կրթական հաստատություններում լսած դասախոսությունների:

 

 

99275Թոմաս Դիլան. Բանաստեղծությունների ժողովածու

Դպրոցական տարիներին Ջոբսի ինտելեկտուալ ծաղկումը զուգորդվում էր ոչ միայն մեծամտության բարդույթով, այլև գեղեցկի փնտրտուքով: Այդ որոնումները նրան մոտեցրին պոեզիային: Ջոբսի ամենասիրելի պոետը ուելսցի բանաստեղծ Թոմաս Դիլանն էր:

 

 

610pO9RE9kL._SX328_BO1,204,203,200_Ռամ Դասս. «Մինչև հիմա այստեղ»

1972 թվականի վերջին, երբ Ջոբսը ուսանում էր հումանիտար Ռիդ քոլեջում, տարվեց հոգևոր տարբեր ուղղություններով:  Նրա  must-read-ում անփոխարինելի տեղ զբաղեցրեց ամերիկացի գուրույի ձեռնարկը:

 

 

 

lappeՖրենսիս Մուր Լապե. «Դիետա փոքրիկ մոլորակի համար»

Հենց այս գիրքը կարդալուց հետո Ջոբսը սկսեց էքսպերիմենտալ դիետաները: 3 միլիոն տպաքանակով հրատարակված  «Դիետա փոքրիկ մոլորակի համար»-ը պատմում է բուսակերության օգուտների և բուսամթերքոմ սպիտակուցների մեծ քանակի օգտակարության մասին:

 

 

 

51YOlRgy28L._AC_UL320_SR214,320_Արնոլդ Էրեթ. «Կենդանի սննդակարգ ըստ բժիշկ Էրեթի»

Եվս մեկ դիետիկ գիրք Սթիվ Ջոբսի գրադարանում: Արնոլդ Էրեթը գերմանացի դիետոլոգ է: Ջոբսի գործընկերները պատմում են, որ մի անգամ նա մեկ շաբաթ միայն գազար է կերել, որից հետո մաշկը ամբողջովին նարնջագույն է դարձել: Դերասան Էշթոն Քաթչերը Ջոբսի դերին նախապատրաստվելիս փորձել է այդ դիետան: Արդյունքը` հիվանդանոցում հայտնվելն էր:

 

 

downloadՅոգանդա Պարամահանսա. «Յոգի ինքնակենսագրական»

Այս գիրքը Ջոբսն առաջին անգամ կարդացել է դպրոցական տարիքում: Հետագայում այն մեծ դեր է ունեցել նրա համար: Ասում են` Սթիվն այդ գիրքը մինչև կյանքի վերջ ամեն տարի պարտադիր վերընթերցում էր:

 

 

 

9780834800526-us-300«Ձեն կանոններ.Գնահատեք ձեր կյանքը»

Այս ձեռնարկի հեղինակները «ձեն» մեդիտացիայի ճապոնացի վարպետներ Շունյու Սուզուկին և Տայզան Մաեզումին են: Նրանք ԱՄՆ-ում բուդդիստական դասընթացներ էին անցկացնում: 70-ականներին Ջոբսը նույնպես մասնակցել է այս սեմինարներին: Նա մի անգամ խոստովանել է, որ մտածել է մեկնել Ճապոնիա և վանահայր դառնալ:

 

 

41lZYsjj6dL._SX331_BO1,204,203,200_Քլայթոն Մ. Քրիստենսեն. «Նորարարի երկընտրանքը. հեղափոխական ձեռնարկ, որ կփոխի ձեր բիզնեսի ընթացքը»

Այս գրքի շնորհիվ Սթիվ Ջոբսը հասկացավ, որ երբեմնի հաննիբալիզմը ինովացիայի անբաժան մասն է: Նորը ստեղծելու համար անհրաժեշտ է ոչնչացնել հին հաջողությունները: Հեղինակը Հարվարդի Բիզնես դպրոցի լեգենդար պրոֆեսոր Քլայթոն Քրիստենսենն է:

Գրել կարծիք