ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Դիակները դեռևս չեն հայտնաբերվել. Ի՞նչ է նրանց հետ

Դիակները դեռևս չեն հայտնաբերվել. Ի՞նչ է նրանց հետ արել Կանևսկոյի բանդան

ՌԴ Գերագույն դատարանը  հաստատել է Արմեն Հարությունյանի՝  հայտնի «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի բանդայի վճիռը: Բանդայի 4 անդամները մեղավոր են ճանաչվել բռնաբարության, խարդախության, սպանությունների և ապօրինի զենքի շրջանառության համար:
Կանևվսկոն չի մտնում մեղադրյալների ցուցակի մեջ, քանի որ 2010-ին մահացել է Աստրախանում՝  հիվանդության պատճառով: Հետաքննության համաձայն, 2006 թվականին Հարությունյանն իր օգնականների հետ միասին Նովոկուբանսկի կոնյակի գործարանի սեփականատեր Սուրեն Եղիազարովից  պահանջել է 30 հազար դոլար:  Սկզբում գործարարը չի վճարել,  բայց «օրենքով գողը» «սեղմել է» նրան, պահանջելով, որ գործարարը   վճարի նաև ամսական  «աշխատավարձ»:
2007 թ. հունվարի 30-ին, «գործակցության» պայմանները քննարկելու նպատակով Սուրեն Եղիազարովը հանդիպում  է խմբավորման անդամների հետ՝ նրանցից մեկին՝ Սերգեյ Խաչատրյանին պատկանող և Կրասնոդար-Թեմրիուկ ավտոճանապարհին գտնվող «Ույուտ» սրճարանում: Սուրեն Եղիազարովը հանդիպմանը ներկայանում է իր 2 ծանոթների հետ:



Քրեական թեմաներով գրել ենք նաև.



 
Բանակցությունների արդյունքում կոնյակի գործարանի սեփականատերը հրաժարվում է գործակցել կազմակերպված հանցախմբի հետ, որի պատճառով էլ Հարությունյանը հանձնարարում է սպանել Եզիազարովին ու նրա 2 ընկերներին: Մեղադրող դատախազը պնդում է, որ մահացածների մարմինները նրանք փաթաթել են պոլիեթիլենային թաղանթով  և թաղել մայրուղու մոտակայքում:
2 շաբաթ անց,  հանցագործները, մտածելով, որ սրճարանի տերը հնարավոր է մատնի իրենց, սպանում են նրան: Այս գործով կասկածյալները ձերբակալվել են 2015 թվականին: Մեղադրյալները ոչ մի դրվագով չեն ընդունում իրենց մեղքը: Սուրեն Եզիազարովի և նրա երկու ընկերների դիկաները մինչև այսօր չեն գտնվել:
2017-ի ապրիլին հայտնի է դարձել,  որ Կանևսկու բանդայի գործով վկաներին սպառնացել են: Բանդայի անդամներ Վանչենկոն, Էռնեստ Լալաբեկովը, Մանուկ Թորոսյանն ու Ալեքսանդր Ժիգալկոն դատապարտվել են 9-ից 21 տարի ազատազրկման: Նրանք պատիժը կրելու են խիստ ռեժիմի գաղութում:

CRIMERUSSIA

Տարածել