BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

ԱՄՆ-ն ընդդեմ Կասպերսկու. պետական հաստատությունները

ԱՄՆ-ն ընդդեմ Կասպերսկու. պետական հաստատությունները 3 ամսում պետք է հրաժարվեն ծրագրից

Սպիտակ տունը, սակայն, նախազգուշացնում է, որ ԱՄՆ այս որոշումը ռիսկային է: Ամերիկյան իշխանությունները 3 ամիս ժամանակ են տվել պետական կառույցներին «Կասպերսկու լաբորատորիայի» հակավիրուսային ծրագրային ապահովումը համակարգիչներից ջնջելու համար: 1 ամիս նախատեսված է այդ ծրագրային ապահովման հայտնաբերման, 60 օրն էլ` այն ջնջելու համար: Նշվում է, որ որոշումը կապված է ընկերության որոշ ներկայացուցիչների հնարավոր կապի  ռուսական հետախուզության ու Ռուսաստանի այլ պետական կառույցների  հետ: Ռիսկային է ըստ նրանց նաև այն, որ Ռուսաստանի օրենսդրությունը թույլ է տալիս «Կասպերսկու լաբորատորիա» հարցում ուղարկել և վերահսկել ռուսական ցանցով անցնող ցանկացած հաղորդագրություն: Լաբորատորիան, ինչպես նաև հետաքրքրված բոլոր այլ կազմակերպությունները հնարավորություն ունեն բողոքարկել որոշումը` համապատասխան ապացույցներ ներկայացնելու դեպքում:
Սպիտակ տան Կիբերանվտանգության դեպարտամենտի ղեկավար Ռոբ Ջոյսը զգուշացրել է, որ ամերիկյան ղեկավարության այս որոշումը ռիսկային է: Նա ընդգծել է նման կտրուկ որոշում կայացնելու անհրաժեշտությունը:



Երկու քարի արանքում. ԱՄՆ-ն սահմանափակել է «Կասպերսկի Լաբորատորիայի» հնարավորությունները


«Կասպերսկու լաբորատորիայում» հայտարարել են, որ շարունակելու են գործակցել ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության հետ, վստահություն հայտնելով, որ հետագա հետաքննությունը կապացուցի ռուսական հետախուզության հետ լաբորատորիայի կապի անհիմն լինելը: «Հաշվի առնելով, որ «Կասպերսկու լաբորատորիան» որևէ քաղաքական կապ չունի որևէ պետության հետ, ԱՄՆ իշխանությունների այս որոշումը հիասթափեցնող է: «Կասպերսկու Լաբորատորիան» արդեն 20 տարի տեղեկատվական անվտանգության շուկայում է և այս ընթացքում պահպանել է բիզնես վարելու ամենաբարձր չափանիշները»:
Ընկերության ներկայացուցիչն ընդգծել է, որ որևէ ապացույց չի ներկայացվել և մեղադրանքներն անհիմն են: Նա ընդգծում է, որ Ռուսաստանի օրենսդրությունը սխալ է մեկնաբանվել: Ըստ նրա՝ Կասպերսկու հաճախորդներից ստացված տեղեկությունն ամբողջությամբ պաշտպանված է օրենսդրության խստագույն չափանիշներով, այդ թվում՝ կոդավորմամբ, թվային վկայականներով ու այլ միջոցերով:


Կարդացեք նաև.



Ռուսական ընկերության շուրջ ստեղծված իրավիճակը մեկնաբանել է ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «ԱՄՆ ՆԳ Նախարարը հայտարարում է, որ «Կասպերսկու» արտադրանքը վտանգ է ներկայացնում անվտանգության համար: Ահա և ազնիվ մրցակցության պատկերը՝ համառոտ»: - գրել է Զախարովան ֆեյսբուքյան իր էջում:
Կրեմլում ԱՄՆ կառավարության որոշմանն ափսոսանքով են վերաբերվում: Այս քայլը միայն կերկարաձգի ԱՄՆ և ՌԴ միջև դիվանագիտական վեճը, կհետաձգի ռուս-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հեռանկարները:

Նախապատմություն


Ավելի վաղ ամերիկյան իշխանությունները կասկած էին հայտնել, թե ռուսական ընկերությունը գործակցում է Կրեմլի հատուկ ծառայությունների հետ: ԱՄՆ ղեկավարությունը հայտարարեց, թե Կասպերսկու Լաբորատորիայի հակավիրուսը կարող է սպառնալ ԱՄՆ ազգային անվտանգությանը: Ի պատասխան այս հայտարարության՝ Եվգենի Կասպերսկին՝ ընկերության տնօրենը, հուլիսի սկզբին Associated Press (AP)–ին տված հարցազրույցում հայտարարեց, որ պատրաստ է ԱՄՆ իշխանություններին տրամադրել մշակվող ծրագրի սկզբնաղբյուրի կոդը՝ բոլոր կասկածները ցրելու համար:
Ավելի ուշ The Bell–ը տեղեկություն տարածեց, թե «Կասպերսկու Լաբորատորիան» կարող է փակել Վաշինգտոնի իր մասնաճյուղը: Ընկերությունն այս տեղեկությունը չհաստատեց ու հայտարարեց, որ շարունակեու է ներդրումներ կատարել բիզնեսի ամերիկյան մասնաճյուղի մեջ, իսկ 2018-ին ծրագրում է 2 նոր գրասենյակ բացել Լոս ԱՆջելեսում և  Չիկագոյում: Միաժամանակ ընկերությունն ընդունում է, որ ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով այն դիտարկում է Վաշինգտոնի գրասենյակի օպտիմալացման տարբերակներ, խոսքը մասնավորապես ԱՄՆ պետական կառույցներին արտադրանքի մատակարարման մասին է, որն, այդուհանդերձ, տարածաշրջանում իրականացվող վաճառքի միայն փոքր մասն է կազմում:

FORBES

Տարածել