Գլխավոր Հոդվածներ

Ողբերգական և միստիկ. Ինչո՞ւ և ինչպե՞ս է սպանվել Հյ

Ողբերգական և միստիկ. Ինչո՞ւ և ինչպե՞ս է սպանվել Հյուսիսային Կորեայի բռնապետի եղբայրը

Մալազիայի մայրաքաղաք Կուալա-Լումպուրում սպանել են Կիմ Չոն Նամին: Նա Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի մեծ եղբայրն էր: 45-ամյա Կիմ Չոն Նամը երկար ժամանակ համարվում էր  Հյուսիսային Կորեայի բռնապետ-ղեկավարի գլխավոր հետնորդը, բայց նրան չէին սիրում, երկար տարիներ ապրում էր, որպես վտարանդի: Կիմ Չոն Նամը մահացել է կտորից, որը շպրտել էին դեմքին: Ենթադրվում է, որ կտորը թունավորված էր: Հյուսիսային Կորեայում վստահ են, որ սպանությունը կազմակերպել են Հյուսային Կորեայի հատուկ ծառայությունները:
Կիմ Չոն Նամը 2012-ին խնդրել էր իր եղբորը՝ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընին, իրեն ներում շնորհել: Այդ մասին հայտարարել են հարավկորեական հետախուզության ներկայացուցիչները, գրում է:  Հարավային Կորեայի ազգային հետախուզական վարչության տվյալներով՝ 2012 թվականին Կիմ Չոն Նամի դեմ իրականացվել էր առաջին մահափորձը, այն ձախողվել էր: Այդ ժամանակ Կիմ Չոն Նամը Կիմ Չեն Ընին նամակ էր ուղարկել, որում խնդրել է իր և իր ընտանիքին ներում շնորհել: Նամակում Նամն ասել էր, որ  իրենք տեղ չունեն գնալու, փախչելու միակ հնարավորությունն էլ ինքնասպանություն գործելն է:

Կիմ Չեն Նամը ծնվել է 1971 թվականին, նրա մայրը հարավկորեացի դերասանուհի Սոն Խե Ռիմն է: Դերասանուհին ու Կիմ Չեն Իռը` այսօրվա ղեկավարի հայրը, սիրավեպ ունեին: Որպես հյուսիսկորեացի բռնապետ, Կիմ Չեն Իռն իր հորից` Կիմ Իռ Սենից թաքցրել էր, որ երեխա ունի, քանի որ արտաամուսնական, այն էլ դերասանուհու հետ կապը չէր խրախուսվի: Սպանված Նամը կրթություն ստացել է տանը, իսկ հետագայում, ինչպես իր փոքր եղբայր Կիմ Չեն Ընը (նրանց մայրերը տարբեր են) կրթությունը շարունակել է  Շվեյցարիայում, հետաքրքրվել կինոյով:
Կիմ Չեն Իռի մահից հետո Կիմ Չոն Նամը երկար ժամանակ համարվում էր Հյուսիսային Կորեայի հաջորդ ղեկավարը: Նա հոր սիրելին էր: Ինքը` Նամը, պատմել է, որ Շվեյցարիայից վերադառնալուց հետո ընտանիքից հեռացավ, քանի որ ավելի լիբերալ հայացքներ ուներ ու ազատ շուկայական հարաբերությունների ու ռեֆորմների կողմնակից էր: Ինչպես Կիմ ընտանիքի մյուս անդամները, Նամը շատ է ճանապարհորդել: 2001-ին նրան կեղծ փաստաթղթերով բռնել էին Տոկիոյում ու ուղարկել Չինաստան: Նամը մաքսավորներին պատմել էր, որ Դիսնեյլենդ էր ուզում գնալ: Հայտարարվեց, որ Նամին ձերբակալել են Դոմինիկյան հանրապետության քաղաքացու կեղծ անձնագրով: Կեղծ անունը չինարենից թարգմանվում էր, որպես «գեր արջ»:
Այս ու էլի շատ փաստեր, որ հայտնի են Կիմ ընտանիքի մասին, իրականում, հաստատված չեն:  Բայց այս դեպքից հետո Կիմ Չոն Նամը դադարեց լինել հոր սիրելին, ֆավորիտը դարձավ փոքր որդին` Կիմ Չեն Ընը: Նամը տեղափոխվեց Մակաո: Նա հաճախ էր լինում նաև Պեկինում, իսկ Հյուսիսային Կորեայում գրեթե չէր հայտնվում: 2011-ին  գաղտնի գնում է Պխենյան` հոր հետ հանդիպելու, բայց հոր թաղմանը  ներկա չի լինում: Խոսակցությունները, որ նա կդառնա հաջորդ ղեկավարը, իրականում, անհավանական էին, քանի որ  նա երկրում որևէ ազդեցություն չուներ: Ասում էին, որ Կիմ Չոն Նամը սիրում էր խմել ու ազարտային խաղերի սիրահար էր, հենց այդ պատճառով էլ ապրում էր Մակաոյում:
Կիմ Չոն Նամը Կիմ ընտանիքից միակն էր, որ երբեմն շփվում էր արտասահմանյան մամուլի հետ: Այդ հարցազրույցներում նա հաճախ էր քննադատում Հյուսիսային Կորեայի քաղաքականությունը, ասում էր, որ երկրի ղեկավարի պաշտոնին չի հավակնում: Նամը նաև կարծիք էր հայտնել, որ Հյուսիսային Կորեան երկար չի գոյատևի: 2012-ին  ճապոնացի լրագրող Իոջի Գոմին հրատարակեց գիրք, որը գրել էր Կիմ Չոն Նամի հետ զրույցների հիման վրա: Նամը վստահեցրել էր, որ իրենց հայրը`Կիմ Չեն Իռը, չէր պատրաստվում իշխանությունը տալ փոքր եղբորը, Կիմ Չեն Ընին էլ համարում էր ֆորմալ ղեկավար, որի հետևում կանգնած է հարավկորեական էլիտան: Նամը նաև ասել էր, որ երբեք չի հանդիպել եղբոր հետ: 2010-ի սկզբին Նամը Մակաոյից ժամանակավոր տեղափոխվում է Սինգապուր: Ենթադրվում է, որ դա փախուստ էր, քանի որ առևանգման վտանգ կար: Որոշ ժամանակ անց նա վերադառնում է իր բնակավայր:
Վերջին տարիներին նրա մասին գրեթե ոչինչ հայտնի չէր: Հյուսիսկորեական ու ճապոնական ԶԼՄ-ները գրում էին, որ Նամը ֆինանսական խնդիրներ չունի, ու նրան հովանավորում է Չինաստանի իշխանությունը: Նամի ընտանիքի մասին նույնպես շատ քիչ ինֆորմացիա կա:  Որոշ տեղեկություններով, երկու անգամ  ամուսնացել է: Այս պահին Նամի կինը որդու հետ Պեկինում է, իսկ երկրորդ կինը երկու երեխաների` տղայի ու աղջկա հետ ապրում է Մակաոյում: Նրանք բոլորը չինական իշխանությունների պաշտպանության տակ են: Մակաոյում ապրող սպանվածի որդին` Կիմ Խան Սոլը, 2012-ին ֆիննական մի հեռուստաընկերության հարցազրույց էր տվել, որում հույս էր հայտնել, թե մի օր երկու Կորեաները կմիանան, ու մի օր իր հորեղբոր ղեկավարած երկրում սովորական մարդկանց կյանքը կբարելավվի: Կիմ Չոն Նամը մոտ էր իր քեռու` Չան Սոն Տխեկի հետ, որին Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը մահապատժի ենթարկեց 2013-ին:  Մայրն էլ երկրից արտաքսվել էր դեռ Կիմ Չեն Իռի օրոք և մահացել  2002-ին Մոսկվայում:  

Փետրվարի 13-ին Մակաո թռնելիս` օդանավակայանում, Կիմ Չոն Նամի վրա հարձակվում են:  Թե իրականում, ինչ էր տեղի ունեցել օդանավակայանում, հայտնի չէ: Վարկածներից մեկի համաձայն` Նամի վրա երկու կին են հարձակվել (Հյուսիսային Կորեայում ենթադրում են, որ կանայք հատուկ գործակալներ էին): Նրանք Նամի գլխին թունավորված թաշկինակ էին գցել: Ճապոնական լրտավամիջոցները հայտնել են, որ մարդասպան կանանց, ամենայն հավանականությամբ, արդեն սպանել են: Մեկ այլ վարկածով էլ նրա դեմքին ինչ-որ հեղուկ են լցրել: Երրորդ վարկածն էլ կա` թունավոր նյութով ներարկում են արել:  Նամը մահացել էր հիվանդանոցի ճանապարհին:
Մալազիական ոստիկանությունը հայտնել է, որ տաքսիտը, որը տեղափոխել էր ենթադրյալ մարդասպաններին, արդեն ձերբակալվել է: Տաքսիստը 30-անց տղամարդ է, նրան ձերբակալել են տեսախցիկների նկարահանումները դիտելուց հետո: Ոստիկանները հայտնել են, որ մարդասպաններն, ամենայն հավանականությամբ, վիտենամցի են եղել: Մալազիական թերթերից մեկը հրապարակել է մարդասպան կանանցից մեկի լուսանկարը: Լուսանկարում հստակ երևում է միջին տարիքի ասիական դիմագծերով կին: Կնոջ հագին LOL գրառմամբ հագուստ կա: Տեսախցիկներից արված ձայնագրությունների մեջ այդ նույն կինը հայտնվել է մի քանի անգամ:
Մահացածի մոտ հայտնաբերվել է Կիմ Չխոլյայի անունով անձնագիր: Այդ անունով հյուսիսկորեացի բարձրաստիճան զինվորական կար, նրան գլխատել էին 2012-ին` Կիմ Չեն Ընի հրամանով: Այդ անունը հիշեցնում է նաև Կիմ Չեն Ընի մեկ այլ եղբորը` Կիմ Չոն Չխոլին, նրան հաճախ էին տեսնում Էրիկ Քլեպտոնի համերգներին:

Տարածել