5 խոստում վարչապետից, որոնք Կարեն Կարապետյանը խոստացել է կյանքի կոչել այս տարի
N1 Մայր ու աղջիկ դրսում չեն մնա
Հոկտեմբեր 14, 2016. Հայ-ռուսական համագործակցությանը նվիրված ֆորումից հետո` վարչապետ Կարեն Կարապետյանը պատրաստվում էր մեքենա նստել, երբ նրան մոտեցան հուզված երկու կանայք: Նրանք վարչապետից ինչ որ բան էին խնդրում: Հետո կպատմեին, որ վարչապետին մոտեցողները ապրելու տեղ չունեն, նրանց ունեցած –չունեցածն էլ անհայտ անձինք թալանել են: Կարեն Կարապետյանը խոստացավ օգնել նրանց:
http://www.youtube.com/watch?v=gA4nSmVTmkY
Խոստման կարգավիճակը. Բնակարանը դեռ գնված չէ:
N2 Նոր կանոններ` մենաշնորհների դեմ պայքարում
Հոկտեմբերի 20, 2016. Վարչապետը խոստացավ` խաղի կանոններ սահմանել մոնոպոլիաների համար: Վարչապետը ասել էր. «Խաղի կանոները լինելու են բոլորի համար նույնը։ Լինելու է բաց դաշտ։ Ով այդ ոլորտում կլինի հաջողակ, ժամանակը ցույց կտա»:
Խոստման կարգավիճակը. Դպրոցը դեռ հաստոց չունի
N4 Բավրայի անցակետում քաղաքացիներից 1000 դրամ չեն գանձի
Դեկտեմբերի 03, 2016. Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-ամյակի միջոցառումների շրջանակներում վարչապետ Կարեն Կարապետյանին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը հայտնեց, որ Վրաստանից Հայաստան մուտք գործելու ժամանակ, մեքենաներով սահմանը հատելու ժամանակ հայկական կողմը բեռնամաքսային հայտարարագրերի լրացման համար բրոքերային միջնորդավճարներ է գանձում: Լևոն Չիդիլյանը նշեց, որ Բավրայի անցակետում Վրաստանի քաղաքացիներից պահանջում են 1000 դրամ, Բագրատաշենում՝ 2000: Վարչապետը խոստացավ, որ անպայման լուծումներ կգտնեն:
http://www.youtube.com/watch?v=AfThqmxcJEw
«Մենք այդ խնդրի մասին գիտենք: Պետական եկամուտների կոմիտեի նախագահն անպայման լուծումները տալու է, որովհետև դա շատ կարևոր է: Դա մեր օրակարգում է»,- հայտարարեց ԿարենԿարապետյանը:
Խոստման կարգավիճակը. Խոստումը կատարված է
N5 Պետությունը կաջակցի նաև սիրիահայ գործարարներին
Դեկտեմբերի 15, 2016. Տնտեսությունը զարգացնելու, Հայաստանում ներդրումներն ավելացնելու համար Վարչապետ Կարեն Կարապետյանը խոստացավ, որ պետությունը օժանդակելու է սիրիահայ գործարարներին` տեղական արտադրությունը խթանելու, արտահանման ծավալները մեծացնելու նկատակով: Կարեն Կարապետյանը հայտնել է, որ ամեն ինչով աջակցելու են բոլոր այն ծրագրերին, որոնք ուղղված կլինեն սիրիահայերի հայրենիքում մնալուն:
http://www.youtube.com/watch?v=s64h-ap05zc
Խոստման կարգավիճակը. Դժվար է միանշանակ պնդել, որ սիրիահայերը դժգոհ են կամ գոհ: Համենայն դեպս, զանգվածային դժգոհության ալիք չկա: