Սպանություն Քենթում. Հիմա ո՞վ է իրական մարդասպանը 25 տարի անց

Սպանություն Քենթում. Հիմա ո՞վ է իրական մարդասպանը 25 տարի անց

Սպանությունը, որ կատարվեց բրիտանական փոքրիկ գյուղում ցնցեց բոլորին: Մարդասպանը մուրճի հարվածով ջարդել էր մի կնոջ ու նրա երկու մանկահաս աղջիկների գլուխները:

Հանցագործին գտնելն այդքան էլ հեշտ չէր, ոչ մեկ չէր տեսել, ոչինչ չէր լսվել: Իսկ հետո մեղադրական աթոռին նստեց գյուղի թմրամոլը:  Նրան դատապարտեցին ցմահ ազատազրկման: Այս պատմությունից անցել է 20 տարի:

Մոլագարի հետքերով

1996-ի ամռան մի երեկո Լին` իր երկու դստրերի հետ վերադառնում էր տուն: Ճանապարհին մի մեքենա կանգնեց, տղամարդն իջավ մեքենայից և հարձակվեց նրանց վրա: Այս ամեն այնքան արագ կատարվեց, որ կինը չհասցրեց հասկանալ, թե ինչպես երեխաների հետ հայտնվեց մեքենայի մեջ էր: Տղամարդը նրանց տարավ անտառ ու սպանեց, բոլորին՝ մուրճի հարվածով: Մի քանի ժամ հետո ոստիկանները հայտնաբերեցին նրանց՝ գլխի վնասվածքով:

Փրկել հաջողվեց միայն մեծ աղջկան՝ 9-ամյա Ջոզիին: Իսկ 6-ամյա փոքրիկն ու մայրը մահացան: Թեև Ջոզին ոստիկաններին օգնել չկարողացավ, նա  ոչինչ չէր հիշում: Երկար փնտրտուքից հետո մեղադրական աթոռին նստեց գյուղի թմրամոլը:

Դեպքի մասին հեռուստատեսությամբ հաղորդում էր տրվել, որից հետո ինչ-որ մեկը զանգել էր ոստիկանություն և հայտնել՝ դա թմրամոլ Սթոունի ձեռքի գործն է: Սթոունը հայտնի էր իր ագրեսիվ վարքով, թմրանյութի ազդեցության տակ հաճախ էր մուրճով հարձակվել մարդկանց վրա: Նրան ձերբակալեցին՝ առանց ապացույցների:  Սթոունը պնդում էր, որ որևէ կապ չունի սպանության հետ, նա չէր կարող սպանել այդ մարդկանց: Սակայն գործը մտավ դատարան:


Կարդացեք նաև․


Այդ ժամանակ էլ դատարանում հայտնվեց մի վկա. նրա պատմությունն ու սպանության դրվագները զարմանալիորեն համընկնում էին: Վկան դատապարտյալներից էր՝ Սթոունի խուցընկերը: Նա հայտարարեց, որ Սթոունն ինքն է իրեն պատմել այս պատմությունը: Եվ դատարանը որոշեց Սթոունին դատապարտել ցմահ ազատազրկման:

Քենթում կատարված սպանության պատմությունն այսպես էլ կավարտվեր, եթե դատավճռի հրապարակումից 20 տարի անց դատապարտյալ-վկան չհայտարարեր՝ սուտ վկայություն է տվել, Սթոուն իրեն ոչինչ չի պատմել, դա արել է ոստիկանների պահանջով և ուղղորդմամբ:

Հիմա Սթոունի դատապաշտպանը պատրաստվում է դատարանին ներկայացնել իր վարկածը, ըստ որի սպանությունը կատարել է բոլորովին այլ անձ՝ Լևի Բելֆիլդը:

Լևի Բելֆիլդը սերիական մարդասպան է: Նա Լոնդոնում հայտնի է «ավտոբուսի կանգառների մարդասպանը» անունով: 2008-ից նստած է բանտում, ցմահ դատապարտված է մի քանի սպանությունների համար: Սթոունի դատապաշտպանը պնդում է, որ հենց Բելֆիլդն է սպանել երիտասարդ կնոջն ու նրա մանկահաս աղջկան: Ըստ դատապաշտպանի, Բելֆիլդն այս մասին պատմել է իր խուցընկերոջը, և իրենք ունեն բոլոր ապացույցները:

Այս պատմությունը շատ ավելի մութ է, քան կարելի էր պատկերացնել 25 տարի առաջ: Գործն անիվի պես պտտվում է, դերերը նույն են՝ փոխվում են միայն դերակատարները. մոլի-կասկածյալ, դատապարտյալ-վկա, խուցակից ընկերոջ վկայություն, գործը մեկի վրա բարդելու ու արագ փակելու մեծ ցանկություն:

BBC-ն փորձել է կապ հաստատել Բելֆիլդի հետ: Վերջինս կտրականապես հերքել է այդ վարկածն ու իրեն ուղղված մեղադրանքը:

BBC

 

Գրել կարծիք