BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Սերն ու սեքսը Երևանում. Կյանք, որը չի արդարացնում

Սերն ու սեքսը Երևանում. Կյանք, որը չի արդարացնում սպասելիքներդ

Համար Դ27 սրճարանը փակվեց, որովհետև անկյունի սեղանի մոտ նստող ու գիրք կարդացող աղջիկը սկսեց էլ չգալ: Արևը վերջնականապես սկսեց խավարել, որովհետև մեկը, ով պիտի ծնվեր ու փրկեր աշխարհը էդպես էլ չծնվեցԲեմերը սկսեցին փոշոտվել, իսկ խոսափողները անարձագանք մնացին, որովհետև այլևս ոչինչ չմնացոր խաղացվի կամ երգվի:Հիմա մենակ բաց սեռական օրգաններն են պահանջարկ ապրում, մենակ դրանց կարանք նստենք ու նայենքԿարելի է արդեն (չնայած պետք է արվեր շատ վաղուց) ապամոնտաժել բոլոր փողոցները, տներն ու հոգիները, տոնը վաղուց անցել է ու ամանորի հրաշքը էդպես էլ չկատարվեց:Հովը նորից կփչի ու ոչինչ չի կատարվիՄեր անչափ տրագիկ վիճակում, երբ, ի զարմանս մեզոտքի կանգնած, գլուխներս վերև բարձրացած ու ձեքերի շատ դրամատիկ շարժով գոչում ենք` Աստված, եղի՛ր, ու չենք էլ թողում մեզ ըմբոստանալ, անում ենք դա, որովհետև էդ պահին մեզ փրկվել է պետք` մահից կամ խելագարությունիցԲայց Աստված երբեք չերևաց մեզ, իսկ մենք բոլորս Թովմաս ծնվեցինք:
Սա հասարակ պատմություն է:Պատմություն, որը կատարվում է իմ ու քո քաղաքում ու էդ պատմության հերոսը կամ ես եմ, կամ դու, կամ էլ էն տղեն` ում դու գիտեսԻնքը ապրում է ձեր շենքում, ու եթե դու աղջիկ ես, տեսած կլինես թե ոնց է նայում ուղիղ աչքերիդ մեջ, երբ աստիճաների վրա հանդիպում եք իրարԻնքը էդ պահին մենակ մի բան աէ պատկերացնում` քեզ հանված` անկողնում սիրով զբաղվելիս, կամ էլ սրճարանում կրքոտ զրույցի բռնված, կամ ` տանիքում կանգնած աստղերին նայելուց ու ընթացքում քո հետ համբուրվելիսՈւ հետո ինքը կհանդիպի ուրիշին, ու եթե դու հրաժարվես իրա տեսիլքից, ոչինչ, էդ նույնը ինքը կիրագործի մեկ ուրիշի հետ, որովհետև ինքն ուզում է փրկվելԱմեն անգամ, երբ գրկած լինի ինչ-որ մեկին, ով իրա զգացմունքները ալիք առ ալիք կլցնի իր վրա, իրան կթվա, որ փրկվում էՀետո հնարավոր է թվա, որ սիրում է, իսկ մի քանի պահ հետո կուզի լքել, որովհետև մարմինը, որ հետքրքրում էր, այլևս չի հետաքրքրի, որովհետև ծածկված տեղ չմնաց ,որ վայելած չլինիԲառերը, որ լսելի էին, սկսել էին ելևեջներից զրկվել:
Ցանկություն:
Ցանկություն:
Ցանկություն, ուրիշ ոչինչ:Հետաքրքիր զբաղմունք, որը քեզ ազատում է մտքերից` աշխարհի, կյանքի, ապագայի, առօրյայի, մահվանԻսկ մենք տրվում ենք ցանկացածի , մենք ուզում ենք Սոդոմ ստեղծել մեր շուրջը ու գոյատևել էդտեղ:
Ու ոչինչ չմնաց, միայն կեղտ, որը բուսնում է ամենուր` մեր հոգիների ու մտքերի արանքումՄենք կեղտի կտորներ ենք, ովքեր գունավոր շորերով սավառնում են երկրի վրա ու անամոթաբար էժանագինից բացի մեկմեկ ձգտում գեղեցիկիԻսկ աշխարհի վրա շատ մարդիկ դա ամուր պահել են իրենց գրկում, իրենց պատկերացումների մեջ ու չեն տալիս մեզՄենք նորից կանգնում ենք բարձրահարկի գլխին ու գլխիվայր ընկնում քաղաքի մարդաշատ փողոցների վրա` ֆիզիկական տենչանքը բավարարելու համարՍենյակների ծխոտված պատերի տակ, գրեթե մերկ, առանց մտածված խոսքի, որովհետև էդ սենյակում նրանք են, ում մոտ կարելի ա ասել այն, ինչ մտածում ես` առանց ենթատեքստի, առանց կոմպլեքսի, առանց զգուշավորության, մենք դառնում ենք Ադամ ու Եվա` բացարձակ մերկ ու կեղտոտու հրճվել մեր գտած ազատությանը ձեռքըՀետո նայել գետնին ընկած մեզ հիշեցնող հագուստներին, սենյակի կարմիր լույսի տակ շարված գարեջրի ու արաղի շշերին, մեր թափթփված ուտելիքներով լցված սեղանին ու փորձել գոնե գոհ տեսք ունենալ ու համոզել մեզ, որ սա լավ միջոց է ապրելու համար:Մենք էդ սենյակում համ սիրում ենք մեզ, համ ատումԱսում ենք էդ սենյակի աղջիկներին, որ իրենց հետ թույն է, որ մեկն էլ լինի քո հետ էդ պահին, ու գուցե էդ պահին իրոք էդպես է, բայց մի քանի օր հետո դու ուզում ես ազատվել իրանից, որովհետև մոռացել ես իրա պատմությունը, խառնում ես ուրիշի պատմածը իրա պատմածի հետ, հարցեր ես տալիս բաներից, որոնցից ինքը տեղյակ չի, այլ իրանից նախորդն է տեղյակ եղել ու մենակ իրա հարցական հայացքն է հիշացնում քեզ դրա մասինԴու շփոթում ես ամեն ինչ, խառնում ու չես հիշում իրա տարիքըաշխատած տեղը, պատմած պատմություններն, ապրումներն ու սովորություններըՄենակ մարմիններն ես հիշում, ուրիշ ոչինչ:Դրա համար ազատվում ես բոլորից ու սպասում նորին, որ գա ու նոր բան պատմի, նոր բան առաջարկի, որ փորձես հիշել ու էլ չխառնելՀետո իրանից էլ գլուխդ կազատես ու կսպասես մյուսին, ով կգա ու ամեն ձև կմերկանա քո առջևՉէ որ երկուսիս ցանկությունն էլ հենց դա է լինելու:
Ու էդպես ամեն օր, կարծես աշախարհում այլ ձև չի լինում: Ու երբ հայտնվում է մեկը, ով իրա աշխարհով կուրացնում է քո աչքերի պատկերները, ում հետ կարծես չես շտապում, ում հետ դանդաղությունը քեզ դուրեկան է դառնում, ում հետ ցանկանում ես քայլել ու անում ես դա հաճույքով, ում հետ ձանձրալի չի նստել կայարանում ու հաշվել օրվա ընթացքում անցնող գնացքների թիվը, ու ում կարելի է լսել, այլ ոչ թե ձևացնել, իսկ երբ կողքդ է մենակ չես մտածում իրան գրկելու ու ձեռքերովդ շոշափելու մասին, սկսում ես ամեն ինչին արտասովոր նայել, որովհետև չես հասկանում, թե ինչ ու ոնց պիտի անեսԱմենագեղեցիկ ժամին, երբ ժամերը դադարում են գոյություն ունենալ ու ոտները կախ են գցում` նայելու ձեզ ու ձեր ասած բառերին, էդ պահին, երբ դու ուզում ես չվախենալ անկեղծանալուց, էդ ամենազգայուն պահին դու հիշում ես բոլոր նրանց, ովքեր եղել են քո հետ, հիշում ես բոլոր բոլորին: Նայելով իրան, զգում ես, թե ոնց են իրա տեղը հայտնվում բոլոր նրանք, ովքեր նմանատիպ էդպիսի պահերին մոտեցել են քեզ, ամբողջ մարմնով հպվել, լուսավորված աչքերով նայել աչքերիդ ու շուրթերը մոտեցրել քեզ, իսկ երբ համբուրել ես ու թվացել է պահը արժի դադար տալ ու հիշողության մեջ ամրագրել, արագ ձեռքները տարել են ներքև, ու շատ նուրբ ձայնով շշնջացել, որ արագ մի տեղ գնալ է պետք:Ու ամենաանտանելին էն է, որ սենց պահերին քեզ հանգիստ չի տալիս ոչ մի անցյալի կադր, էդ ամենսիրուն պահին դու հիշում ես ոնց էն մեկը նմանատիպ սենց պահին ձեռքը տարավարձակեց գոտիդ ու ոնց առաջին անգամ զգացիր անդամդ իրա ձեռքերի մեջ ու ոնց որովայնիդ ամենախորը մասում զգացիր ոնց են ներսիդ բջիջները շարժվում ու ոնց առաջին անգամ թափեցիր իրա ձեռքերի վրաՀա, ամենասիրուն պահերին մեզ հանգիստ չեն տալիս ամենաէժան ու ամենաոչգեղեցիկ պահերն ու տեսիլքներըերբ մեզ խանգարում են զգալու այլը, որը մենք դեռևս չենք զգացել :Էդ ամենը էնքան ենք զգացել, որ դառել է ձանձրալի ու անհետաքրքիր մի բան, մենք նոր ենք ուզում:Ու սկսում է քեզ հանգիստ չտալ էդ հայտնվածի հետ անցկացրած օրերին կատարվողը, որովհետև մեր քաղաքի փողոցները մեր նախկինների փողոցներն են, որտեղ ամենուր իրենք ենամենուր հանդիպում ես իրենց ու իրենք հիշեցնում են քեզ իր հետ ունեցած օրերը`չթողնելով քեզ ապրել հիմայիդ նորությամբ, ում հետ մի քիչ իրերը այլ են, ու քաշում են քեզ դեպի քո` մարմնիդ ներս անցած առօրյայիդ ու սովորույթների մեջ:
Ու հետո սկսում ես երազել մի բանի մասին, որը էնքան հեռու է էս կեղտից, մի բան, որը դեռ չի եղել ու պատրաստ է քեզ փրկել ամեն ինչիցԴու վախենում ես տանուլ տալուց, թուլանալուցհանձնվելուց ու ամեն կերպ հետաձգում ես էն պահը, երբ մարմնականդ խաղից կհանի այլ զգացածդԲայց տանուլ ես տալիս ու ամեն ինչ փչացնումՍովորել ես դրան ու թվում է այլ կերպ էլ չես կարողԳնում փակվում ես սենյակումդ, ականջներդ ու աչքերդ փակում, մինչև կանցնի ամեն ինչ, մինչև քեզնից բացի կարևոր այլ բան չես տեսնի, ու որ քո ներսը միակ տեղը կլինի, որտեղ դու փրկված կլինես ու կսովորացնես քեզ այն, որ աշխարհի վրա ոչինչ քեզ չի հետաքրքրում:Հետո մի օր դուրս կգաս քայլելու, մարդիկ քեզ կփորձեն վերադարձնել, բայց դու քո անտարբերությամբ կվանես իրանց, կգաս տուն, կանցնի օրեր ու կգա էն օրը, երբ դու հեռախոսիդ զանգին կպատասխանես ու կհամաձայնվես նախկիններիցդ մեկի հետ հանդիպելուԴե ջրհոսները ոչ ասել չգիտեն:

Հեղինակ՝ Նարեկ Դալլաքյան

Տարածել