Love is. Իրական մեծ սերը գալիս է մեծ սխալից հետո

Love is. Իրական մեծ սերը գալիս է մեծ սխալից հետո

«Գուցե հենց մեր սխալներն են կառուցում մեր ճակատագիրը», – ասում էր Քերի Բրեդշոուն: Գուցե մենք սկզբից պետք է «կոտրվենք», որպեսզի վերջապես դառնանք ամբողջություն:

Վատագույն սերն այն սերն է, երբ մեծ հույսեր ենք կապում, շատ  էներգիա ենք ծախսում,  ու հետո գիտակցում, որ այդ ամենն  անիմաստ էր: Սիրտը կտոր-կտոր է լինում, իսկ մենք այդպես էլ չենք հասկանում, թե ինչու ոչինչ չստացվեց:

Այո՛, մենք հաճախ ենք սխալվում սիրո հարցում:

Մենք մարդկանց պատահաբար ենք ընտրում, իսկ հետո փոշմանում: Չենք կարողանում հեշտությամբ փոխվել, բացել մեր ուղեղն ու այնտեղ շտկումներ անել: Դա կարող է պատահել միայն այն ժամանակ, երբ կմնանք միանյակ՝  ափսոսանքի հետ:

Գուցե դա ոչ այնքան  սխալ է, որքան անհրաժեշտություն՝  ավելի լավ հասկանալու՝  ով ենք, ինչպես ենք սիրում և ինչ ենք  ուզում սիրուց:  Թեև լինում է նաև այնպիսի սեր, որ ցանկանում ենք վերադարձնել,  բայդ  ամենևին չի նշանակում, որ այն երբևէ չի կոտրել մեր սիրտը:

Միայն սխալվելը կարող է  մեզ մոտեցնել մեր կյանքի մեծ Սիրուն: Պետք է անպայման «կոտրվենք», դրանից հետո միայն հասկանանք, որ անհրաժեշտ է անհապաղ ապաքինվել:

Հաճախ մեր ամենամեծ սխալն այն է լինում,  որ հարաբերություններ ենք սկսում սխալ մարդու հետ, ու շուտ չենք հեռանում: Բայց մենք այդպես չենք վարվում ոչ այն պատճառով, որ այդ սերը մեր ճակատագիրն է, այլ նրա համար, որ առանց դրա երբեք չէինք հասկանա, թե որն է  իրական սերը:

Հարաբերություններում  միշտ ընտրություն անելու  հնարավորություն ունենք,  դա բնավորությունների և իդեալների մշտական պայքար է:  Եվ որքան էլ հուսանք, որ այս անգամ ամեն ինչ ուրիշ կերպ կլինի,  այդպես էլ չի լինում:

…որովհետև վիճակված չէ…

Այդ սխալը պետք է ուղղվի, բայց հաճախ դա  ցավոտ է ու աղետալի:

Դրա նպատակը մեզ մինչև վերջ   ոչնչացնելն է, սիրո մասին մեր պատկերացումներին  մարտահրավեր նետելը:  

Այն մի գիշերվա մեջ տեղի չի ունենում, այլ այնքան ժամանակ, մինչև չենք  գիտակցում ճշմարտությունն ու  թաքնվում դրանից:

Դա այն իրավիճակն է, երբ գիտենք, որ մեր սերը նվիրել ենք անարժան մեկին, բայց միևնույն ժամանակ հեռանում ենք  բաց ճակատով և վստահությամբ, որ կգտնենք արժանիին, որովհետև մեր կյանքի իրական սերը մեզ է սպասում, և երբ  նրան հանդիպենք, ինքներս մեզ կհարցնենք՝ ինչո՞ւ ենք այդքան սիրային տառապանք կրել:

Այդ սերը կգա, երբ իսկապես հավատանք, որ արժանի ենք նրան, ինչ ուզում ենք: Այդ սերը բոլորովին այլ կերպ է լինելու, որովհետր նախկինի համար տառապելով,  դրան  այլ կերպ կվերաբերվենք:

Կսկսենք խաղաղություն ու հանգստություն փնտրել, այլ ոչ թե կիրք ու կրակ: Արտաքին տեսքին ուշադրություն դարձնելու փոխարեն ուշադրություն կդարձնենք այն էներգիային, որը տվյալ անձնովորությունը կփոխանցի մեզ ու կփոխի մեր կյանքը:

Աստիճանաբար կհասկանանք, որ կարևորը ոչ թե  այդ մարդու ով լինելն է,   այլ ինչպիսի մարդու է նա մեր մեջ արթնացնում:  Դրանից կոգեշնչվենք ու կդառնանք  ավելի լավը:

Այնժամ կհասկանանք, որ մեր կյանքի մեծագույն սխալը դարձել է փարոս և մեզ ուղեկցում է մեզ դեպի մեր կյանքի ԻՐԱԿԱՆ ՍԵՐԸ:

Գրել կարծիք