Ինչի՞ մասին են խոսում Ձեր սիրելիի հետ նկարները. Կարդացեք, հետո նայեք ուշադիր

Ինչի՞ մասին են խոսում Ձեր սիրելիի հետ նկարները. Կարդացեք, հետո նայեք ուշադիր

Ինչպես եք նկարվում սիրելիի հետ` դա շատ բան է պատմում ձեր հարաբերությունների մասին: Պատմում ենք, թե ինչի մասին են խոսում ձեր նկարները:

Նկարը կյանքի ակնթարթի պահն է, որը կարող է պատմել այն, ինչ չի պատմի մարդը։ Նա կարող է շատ բան հասկանալ ինքն իր մասին։ Առանց պատճառի չեն ասում․ «Կողքից երևում է»։

Եկեք նկարը պատկերացնեք որպես այսբերգ։ Ջրի երեսին միայն դրա գագաթն է, որը մեզ փորձում է ներկայացնել գիտակցաբար՝ մեծամասամբ հաջողությունը, երջանկությունը, գերազանցությունը․․․ Սակայն այսբերգի մեծ մասը ջրի տակ է, նույնիսկ եթե նկարը բեմադրված է, մենք ամեն դեպքում կարող ենք տեսնել իրերի իսկական դասավորվածությունը։ Հոլիվուդյան ժպիտի տակ թաքնված է ագրեսիան, աչքերում թախիծ կա․․․Հատկապես տեղեկատվական են պատահական արված նկարները, որոնք ունակ են գաղտնիքներ բացահայտել։

Ուշադրություն դարձրեք հետևյալ բաժիններին․

  • Նկարներում ինչպիսի՞ն է ձեր միջև եղած տարածությունը

Երևի լսած կլինեք «հարաբերությունների տարածք»-ի՝ դիստանցիայի մասին, որի մեջ մենք մեզ թույլ ենք տալիս։ Որքան մտերիմ է մեզ մարդը, որքան մեծ է վստահությունը, այնքան քիչ տարածություն կա։ Այնպես որ հոգեբանական մտերմության և զուգընկերների միջև եղած տարածությունը փոխկապակցված են։ Նկարներում հեռավորությունը արտացոլում է հոգեբանական մտերմության և վստահության աստիճանը։

  • Որքա՞ն է ձեր միջև մարմնական շփումը:

Մարմնական շփումը զուգընկերների միմյանց հադնեպ վստահության մասին է (մենք թույլ ենք տալիս դիպչել մեր մարմնին միայն նրանց, ովքեր մեզ համար վստանգավոր չենԻնչպես նաև սեքսուալ ձգողության աստիճանի մասին։ Կիրքը շատ դժվար է կեղծել նրա մասին կարելի է ստել բառերովբայց մարմինը չի խաբի։ Սեքսուալ հետաքրքրություն ներկայացնող առարկային ցանկանում ենք մաքսիմալ մարմնական շփում, մարմինն ասես միմյանց ձգում է, զուգընկերները հնարավորթյան դեպքում փորձում են դիպչել իրար, գրկախառնվել․․․

  • Երկու՞սն են ձգտում միմյանց

Իսկական սերը փոխադարձ է, իրականությունն այսպես է, որ հարաբերություններում կարող է հետաքրքված լինեն միայն մեկը, իսկ երկրորդը միայն արձագանքում է օտար ազդակին իր հանդեպ վերաբերմունքին, «թույլ է տալիս սիրել իրեն», ինչպես ասվում է։ Հարաբերությունների այդպիսի տեսակը խոսում է առաջին զուգընկերոջ ցածր գնահատականի մասին, իսկ երկրորդի՝ նարցիսիզմի:

  • Որքա՞ն հաճախ եք նկարներում միմյանց նայում

Սերը կենտրոնացնում է ձեզ հետաքրքրության առարկայի  վրա: Եթե զուգընկերոջ հանդեպ սերն անկեղծ է, թելադրված է առանց հաշվի կամ միայնակ մնալու վախի, պատասխանատվության, զուգընկերը հաճախ գտնվում է ուշադրության կենտրոնում: Հետաքրքիր են նրա արձագանքները, նրա վիճակը և այլն: Հաճա՞խ է տեսախցիկը բռնում ձեր հայացքները, հասցեագրված միմյանց:

  • Որքա՞ն հաճախ եք ժպտում միմյանց, այլ ոչ տեսախցիկին:

Եթե ժպիտը էթիկայի համար չէ, այն արտահայտում է հաճույք և երախտագիտություն: Ժպիտը խոսում է նրա մասին, որ զուգընկերների հարաբերությունները լավ վիճակում են, նրանք պատրաստ են արտահայտելու իրենց ուրախությունը և փոխանակվել դրանով:

  • Որքա՞ն հաճախ եք միմյանց ձեռք բռնում:

Ձեռքի ափը սրտի պատուհանն է: Ձեռքերի շփումը խոսում է սրտակից լինելու մասին, խորը հոգեբանական մտերմության, զուգընկերոջ առջև սիրտը բացելու և ի սրտե նրանից  նվեր ընդունելու մասին է:

  • Որքա՞ն հաճախ եք գրկախառնվում և հատկապես ինչպե՞ս:

Գրկախառնությունը կապված է հոգեբանական մտերմության, անձի կարևորության և բազմամակարդակ նշանակության հետ: Սա և պաշտպանություն է, և սեփականություն, և տաքություն պարգևելու ցանկությու նէ: Ուշադրւթյուն դարձրեք, թե ձեր զուգընկերոջ հետ գրկախառնությունն ինչի հետ է ասոցացվում. Ղեկավարու՞մ, բաց չթողնելու ցանկությու՞ն, կորցնելու վա՞խ: Պաշտպանելու ազդա՞կ է, թե՞ տաքություն պարգևելու:

  • Դուք բեմադրու՞մ եք, թե այն անկեղծ և սպոնտան է:

Երբեմն հարաբերությունները կառոցվում են այցեքարտի պես՝ զուտ հարաբերություններ ունենալու համար: Այդպիսի շփումը արհեստական և կեղծ է, նկարները բեմադրված են: Դրանք գեղեցիկ են, բայց դրանք բնական չեն: /Հարաբերություն-այցեքարտ կառուցում են այն մարդիկ, որոնց համար  կարևոր է շրջապատի  կարծիքը, և միայն հանուն ուրիշի կարծիքի նրանք կարող են զոհաբերել իրենց և իրենց իսկական հետաքրքրությունները: Երբեմն այցեքարտը հասցեագրված է հստակ մարդկանց. /նախկինին, որպեսզի զղջա/ կամ ընկերուհուն/ ում հետ մրցակցային հարաբերություններ են:

Աղբյուրը

Գրել կարծիք