Որքա՞ն երկար է տևում կիրքը և ինչու՞ է այն մահանում
Սիրահարվածությունը քիմիական գործընթացների մի ամբողջ բարդ համակարգ է: Տեխնիկայի զարգացմանը զուգընթաց գիտնականները կարողացել են ուսումնասիրել ուղեղի տարբեր հատվածներ՝ օգտագործելով վիզուալացման մեթոդները: Հետո մեկը մյուսին հաջորդել են հազարավոր ուսումնասիրություններ, որոնք դարձել են բազմաթիվ քննարկումների ու քննադատությունների առիթ: Ուսումնասիրություններից մեկը սիրահարված մարդկանց և մայրերի համեմատությունն է: Գիտնականները ուսումնասիրության արդյունքում նմանություններ են գտել սիրահարների և մայրերի միջև: Պարզվել է, որ երկու դեպքում էլ կա զգացողությունների և զգացմունքների որոշակի նմանություն:
Սերն ու սիրահարվածությունը տարբեր են, եթե դրանց նայում ես տարբեր կերպ: Իրականում երկուսն էլ նույնն են՝ հարաբերություններ են և միայն տարբեր են, որովհետև ունեն որոշակի դասակարգում՝ զգացմունքային առումով: Կա հարաբերությունների դասակարգման 3 փուլ.
- սիրահարվածություն (being in love),
- կրքոտ սեր (passsional love),
- ընկերական սեր (compassionate love)
Ուժեղ կրքի և սթրեսի բարձր մակարդակ` սա սիրահարվածության բնորոշումն է գիտական տեսանկյունից: Նույնիսկ որոշակի ժամանակահատված ունի՝ միջինը կես տարի: Հետո, եթե վատագույն դեպքում չի մարում, զարգանում է և անցնում հարաբերությունների հաջորդ փուլին՝ կրքոտ սիրուն: Սա էլ մի քանի տարվա տևողություն ունի: Էյֆորիայի զգացումն է պարուրում ձեզ: Իջնում է սթրեսի մակարադակը և կարգավորվում է կորտիզոլի մակարդակը:
Ընկերական սերը ուղեկցվում է կրքի մարմամբ և ձևավորում է փոխադարձ վստահության մթնոլորտ: Այս փուլում հարաբերությունները կարող են տասնամյակներով պահպանվել:

Որտե՞ղ է ապրում սերը
Սիրո գոյության վայրը համարվում է սիրտը: Իրականում սիրտը ոչ թե սիրո աղբյուրն է, այլ միայն ցուցիչը (ինդիկատոր)։ Թե որտեղ է ապրում սերը, գիտի անթրոպոլոգ, դոկտոր Էլեն Ֆիշերը: Նա բացահայտել է այն փորձված ճանապարհով՝ համակարգչային «տոմոգրաֆիայի» և մի քանի տասնյակ սիրահար կամավորների օգնությամբ:
Պարզվում է՝ սերը ապրում է գլխում՝ ուղեղի ամենախորը և հին մասերում, որոնք մենք ժառանգել ենք մեր հին նախնիներից՝ սողուններից: Այնտեղ են գտնվում մեր հենքային, անկառավարելի զգացմունքները և գայթակղությունները: Հենց այդ բաժիններն էին ակտիվանում, երբ սիրահարների աչքերի առջև հայտնվում էր իրենց սիրո «առարկայի» դիմանկարը: Երբ նրանց ցույց էին տալիս պարզապես ծանոթ մարդու լուսանկար, ակտիվացումը տեղի չէր ունենում: Սակայն դա դեռ քիմիա չէ, այլ՝ ֆիզիկա:
Որպեսզի «սիրո հրդեհը» պատի մեզ, անհարաժեշտ է, որ ուղեղը ազդանշաններ տարածի ամբողջ մարմնով: Ազդանշանները էլեկտրական չեն, այլ քիմիական՝ որոշակի հորմոնների տեսքով, իսկ ավելի հստակ՝ նեյրոտրանսմիտներով։ Թե վերջիններիցս կոնկրետ որոնցով, գիտնականները նույնպես պարզել են. ռոմանտիկ սիրահարվածության ժամանակ արյան մեջ ավելանում է նպատակի հորմոնը՝ դոֆամինը, և նորեպինեֆրինան (ադրենալինը): Միաժամանակ իջնում է հաճույքի հորմոնի՝ սերոտոնինի քանակությունը: Արդյունքում սերը ուժեղ ձևով ասոցացվում է տանջանքի հետ (սերոտոնինի պակասից) և միաժամանակ բարձրանում է ոգեշնչումը (ադրենալինի ավելցուկ): Ինչ վերաբերում է հիմնական «մեղավորին»՝ դոֆամինին, այն տալիս է ամբողջական կենտրոնացում սիրո «առարկայի» վրա: Այն տիրակալի նման ստիպում է ձգտել այդքան ցանկալի «առարկային» և հասնել նպատակին:

Երկա՞ր է արդյոք սիրո դարը
Գիտնականները նաև դա գիտեն: Կրքոտ սիրահարվածությունը տևում է միջինում 12-17 ամիս: Այդքան ժամանակը սկզբունքորեն հերիք է, որպեսզի հասնես փոխադարձ սիրո կամ ստանաս վերջնական մերժում: Եթե սիրո կրակը վառվեր երկար, ապա այն կվառեր մեզ մինչև մոխիր դարձնելը, որը չի մտնում բնության ծրագրերի մեջ: Երջանիկ սիրահարները կմահանային հյուծվածությունից, իսկ մերժվածները՝ անտանելի տանջանքներից:
Սակայն չկան կանոններ առանց բացառությունների: Առանձին դեպքերում սերը կարող է շատ երկար տևել: Հատկապես, եթե այդ սերը դժբախտ է: Երջանիկ սիրո համար բնությունը ունի մեխանիզմ, որը կատաղի հրդեհը վերածում է հանդարտ կրակի օջախի: Դժբախտ սիրո համար այդպիսի մեխանիզմ չկա. միայն ինքնապահպանման բնազդն է գործում, այն էլ ոչ միշտ: Երբ արդեն նպատակին հասել եք, հոգին և մարմինը միացել են, սկսվում է հարաբերությունների նոր շրջան: Սիրո փաղաքշանքների ժամանակ արտադրվում են օքսիտոցին և վազոպրեսսին: Այդ նյութերը կապ ունեն ժառանգների ստեղծման գործընթացի հետ, նաև նպաստում են այնպիսի հետաքրքիր հարաբերությունների ձևավորմանը, որոնք կապում են երեխային և մորը: Դրանք նրբության և կապվածության հորմոններն են, որոնք նպաստում են նաև կրքի հորմոնների ավելացմանը:
Բուռն սիրահարվածությունը նվազում է այն բանից հետո, երբ աճում է կապվածությունը: Երանության փուլի տևողությունը բնության կողմից հավասարեցված է այն ժամանակահատվածին, որի ժամանակ անհրաժեշտ է հոգ տանել և կերակրել երեխային: Նրա շարունակությունը միջին տևողությամբ 3 տարի է: 4-րդ տարում շատ հարաբերություններն անկում են ապրում:
Մյուս կողմից որոշ զույգերի մոտ այդ փուլից հետո հարաբերություններում դրսևորվում է բարձր կենսունակություն: Բայց դրանք այլ զգացմունքներ և հարաբերություններ են, որոնք կապված են ոչ թե հնագույն նախնիներից ժառանգած, այլ հետագայում առաջացած մարդկային ուղեղի հատվածների հետ: Կարելի է այն համարել ընկերություն կամ հավերժական սեր: Ամեն դեպքում այդ զգացմունքները ամբողջությամբ քննարկման ուրիշ թեմա են։

Հարաբերությունների «կենսունակությունը» շատ դեպքերում որոշվում են դրանց զարգացման արագությամբ: Երբ կուրացնող ցանկությունը ճնշում ենք, հանկարծ պարզում ենք, որ մեր պաշտամունքի «առարկան» զերծ չէ թերություններից: Ինչու՞ է նա այդպես արագ փոխվել:
Իրականում նա չի փոխվել. պարզապես սիրո կրքի պահին մենք ժամանակ և հնարավորություն չենք ունեցել ուսումնասիրել մեր ընտրյալին: Երկար շփումը թույլ է տալիս զույգերին լավ ճանաչել միմյանց և զերծ մնալ տհաճ բացահայտումներից:
Հնարավո՞ր է սոսնձել կոտրված սիրտը: Հնարավոր է: Եվ սիրո քիմիայի իմացությունը այդ հարցում կօգնի: Սերոտնինի ցածր քանակի բարձրացմանը կօգնի դառը շոկոլադը կամ ծովափի ավազին պառկելը: Եվ ահա կյանքը չի թվա այդքան դժբախտ:
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է անկախ Հայաստանի ամենահայտնի ֆիլմերից մեկի մոտիվներով գրված գիրքը՝ «Մի՛ վախեցիր» (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է Հերմինե Ավագյանի ու Ուլիս Մանեսի «Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկա» հուշագրությունը (թրեյլեր)
Տեղի ունեցավ գերմանացի ռեժիսոր, գրող Նուրան Դավիթ Քալիսի դեբյուտային գրքի հեռուստաշնորհանդեսը՝ «Լուսինը մեր արևն է» (տեսանյութ)
Տեղի ունեցավ սատիրիկ ու գրոտեսկային «Սատանայի արհեստանոցը» վեպի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)