Ամուսնուց 29 տարով մեծ տիկին Մակրոնը. ինչ գիտենք Ֆրանսիայի հնարավոր ապագա առաջին տիկնոջ մասին
Թրամփի ընտրությունը ցույց տվեց, որ միշտ չէ, որ ակնհայտ թեկնածուն է դառնում իշխանություն: Անսպասելի դեպքեր տեղի են ունենուն նաև քաղաքականապես հավասարակշռված երկրներում: Այնուամենայնիվ, ամենայն հավանականությամբ, հենց Էմանուել Մակրոնը մայիսին կդառնա Ֆրանսիայի նախագահը: Առաջին լեդի էլ կդառնա նրա կինը` Բրիջիդ Մակրոնը:
Մակրոնի շատ մրցակիցներին շփոթեցնում է ոչ միայն թեկնածուի չափազանց երիտասարդ տարիքը (նա նոր է դարձել 39 տարեկան), բայց նաև նրո կնոջ`Բրիջիտի տարիքը: Նա 29 տարի մեծ է իր ամուսնուց: Ապագա նախագահն իր տիկնոջ հետ ծանոթացել է, երբ դեռ շատ երիտասարդ էր: Ամուսինների տարիքային տարբերությունը քարոզարշավի ժամանակ բազմիցս դարձել է քննարկումների թեմա:
Ամուսնու ամենամտերիմ խորհրդականն է
«Եթե ինձ ընտրեն, ավելի շուտ, ոչ... եթե մեզ ընտրեն...» ,-նախագահի թեկնածուն այսպես հուզիչ էր սխալվում իր ձևակերպումներում: Նա հայտարարել է, որ Բրիջիթն իր թիմում անպայման կունենա իր տեղն ու իր առաքելությունը: Լրագրող ու գրող Բեն Ջուդան մի ամբողջ օր Ֆրանսիայով մեկ շրջագայել է Մակրոնի հետ ու կարծում է, որ նախագահի թեկնածուն զարմանալիորեն փակ է, անթափանց ու թաքնվում է իր անդրդվելի կերպարի սպառազինության մեջ: Ու այս կերպարի հեղինակը Բրիջիթ Տրոնյոն է:
Նրանք ծանոթացել են, երբ ապագա քաղաքական գործիչը դեռ 15 տարեկան էր: Բրիջիթը լիցեյում Էմանուելի գրականության ու դերասանական վարպետության դասատուն էր: Մակրոնը, դասընկերների խոսքով, միշտ է տարբերվել մյուսներից: Տարված էր դասական երաժշտությամբ, պոեզիայով, երազում էր գրող դառնալ ու բոլորից հեռու էր մնում: Ուսուցչուհին նրա հետ քննարկում էր Պինտերայի պիեսները, Դելյոզայի աշխատանքները ու շատ շուտով դառնում է նրա մտերիմ զրուցակիցը, իսկ մի քանի տարի անց, երբ Էմանուելը դառնում է չափահաս, նրանց մշտական շփումը վերածվում է սիրավեպի: Կարիք չկա ճշտելու, որ այդ նորությունը դառնում է սկանդալ ամբողջ քաղաքի մասշտաբով, առաջացնում է պահպանողական բնակիչների և, որ ամենակարևորն է, Մակրոնի ծնողների բարկության պատճառը: Երիտասարդ Մակրոնի ծնողները նրան շատ արագ ուղարկում են Փարիզ` սովորելու: Բրիջիթը հիշում է, որ սիրելիից բաժանվելուց հետո, Մակրոնը հայտնեց, որ «դա դեռ վերջը չէ»: Իսկապես, 2007 թվականին, զույգը պաշտոնապես ամուսնանում է: Մակրոնը, այսպիսով, դառնում է ոչ միայն Ֆրանսիայի ապագա ամենաերիտասարդ հնարավոր նախագահը, այլ նաև ամենաերիտասարդ պապիկը Բրիջիթի թոռնիկների համար (Բրիջիթը նախորդ ամուսնությունից ունի երեք երեխա, որոնց Էմանուելը որդեգրել է):
Իր ամբողջ քաղաքական կարիերան Մակրոնը կառուցել է կնոջ մանրակրկիտ ղեկավարությամբ` հասարակ պետծառայողի բանկային պաշտոնից, մինչև Օլանդի կառավարությունում ֆինանսների նախարարի պորտֆելը: Պատմում են, որ հենց կնոջ խորհրդով է Մակրոնը հեռացել Օլանդի կառավարությունից, կանխատեսելով նախագահի առաջիկա պարտությունը, հատկապես, որ ֆրանսիացիները Օլանդի քաղաքականությունը համարում են կործանված («Նա ինձ դավաճանել է»,- Օլանդն այսպես արտահայտվեց Մակրոնի մասին): Մակրոնն ընտրություններից մեկ տարի առաջ ստեղծեց կենտրոնական En Marche! Շարժումը: «Ես, ինչի էլ հասել եմ, հասել եմ Բրիջիթի շնորհիվ»,- խոստովանել է Մակրոնը: Դժվար չէ կռահել, որ այս հայտարարությունը ձևական չէ:
Տարիքային մեծ տարբերություն
Զարմանալի է, թե որքան դժվար է հասարակությունն ընդունում, որ Ֆրանսիայի ապագա նախագահը կարող է երջանիկ լինել իրենից տարիքով մեծ կնոջ հետ: Փետրվարին Մակրոնը Radio France-ի ղեկավար Մատյո Գալլեի ու իր`ենթադրյալ սիրավեպի մասին ստիպված էր նույնիսկ կատակել. «Ոչ, իմ հետևում նույնասեռականների լոբբին կանգնած չէ»: Հայտարարության պատճառն այն բազմաթիվ կատակներն են, որ Բրիջիթն, իրականում, դեկորատիվ ֆունկցիա ունի, որ քաղաքական գործիչն ավելի գրավիչ շղարշ չի կարողացել գտնել: Մակրոնն այս բոլոր խոսակցություններն ընդունում էր անտարբերությամբ ու ժպիտով: Այդ ժպիտի ու անտարբերության ֆոնին ակնհայտ էր նաև նրա հուզիչ ու հարգալից վերաբերմունքը տիկնոջ` Բրիջիթի նկատմամբ: Ի վերջո, այնքան էլ կարևոր չէ, թե ինչ է տեղի ունենում ընտանիքի նստավայրի փակ դռների հետևում ու, իրականում, ինչ սեքսուալ կյանք ունի զույգը: Այս զույգը բացեիբաց ցուցադրում է երկու ուժեղ անձերի հավասար հարաբերություններ, որոնք կարողացել են ստեղծել արդյունավետ զուգընկերություն: Ինքը` Բրիջիթը, մի անգամ ժպիտով խոստովանեց, որ «Մակրոնն անկողնում էլ է լավը»: Բայց, իհարկե, նորմալ հասարակությունում դա այդքան մեծ կարևորություն չպետք է ունենա:
Արտաքին տեսքն ու կենսակերպը
Բրիջիտի արտաքին տեսքը նույնպես դարձել է ֆրանսիացիների սուր քննադատությունների համար լավ թիրախ: Քննադատները կարծում են, որ նրա ընդգծված արևայրուքը, վառ շիկահեր մազերը, սերը բարձրակրունկների նկատմամբ այնքան էլ չեն համապատասխանում «փարիզյան անփութությանն» ու «փարիզյան շիկին»: Թանկ աքսեսուարների նկատմամբ նրա սերը, կանոնավոր կերպով Christian Dior-ի ու Louis Vuitton-ի շոուներին այդ բրենդների հագուստով ներկա լինելը, կարող է նյարդայնացնել պայմանական Ձախ թևին ու նույնիսկ առաջացնել դասակարգային ատելություն: Բայց և այնպես, Ֆրանսիան, որը ոչ վաղ անցյալում ուներ մոդել ու երգչուհի առաջին լեդի, ունի որոշակի երեսպաշտություն. շատ արագ հերոս է դարձնում ու նույնքան արագ էլ ոչնչացնում է երեկվա հերոսներին:
Մեղադրանքները, որ զույգը չափազանց բուրժուական սովորություններ ունի, ամեն անգամ փշուր-փշուր են լինում. չէ ո՞ր «նա նախկին բանկիր է, ու իրեն պահում է, որպես հարուստ մարդ, ու կարող է դա իրեն թույլ տալ»,-հենց այդպես պատասխանեց Մակրոնի խորհրդականը մամուլի մեղադրանքներին, որից հետո զույգն իր այդ հաղթանակը գնաց նշելու La Rotonde թանկ ռեստորանում: Իրականում, Մակրոնը երբեք իրեն չի ձևացրել «ազգային թեկնածու» (այդպիսիք այս ընտրություններում քիչ չեն, միայն Ֆիլիպ Պուտուն բավական է), փոխարենը, անկեղծորեն անձնական միջոցներից շատ ներդրում է արել իր քարոզարշավի համար` այդ ընթացքում հրաժարվելով բոլոր պաշտոններից, ինչը չեն արել մյուս թեկնածուները:
Նա դասավանդում է
Ու սա, երևի, իր դերը խաղացել է, որ ամուսնու նախընտրական ծրագրի մի զգալի մասը վերաբերում է հենց կրթությանը: Մրցակից Լը Պենի ծայրահեղական առաջարկների ֆոնին` Շենգեն գոտուց դուրս գալը, սահմանների փակումը, հրաժարումը եվրոյից, Մակրոնը դեմոնստրատիվ հրաժարվում է բոլոր այն նախաձեռնություններից, որոնք ուղղված են իզոլացվելուն ու ազգայնական տրամադրություններին: Մակրոնի ծրագիրը հիմնականում տնտեսական ու քաղաքական փոխակերպումների շուրջ է, հասկանալի նախադասություններով ներկայացնում է նոր Ֆրանսիայի դաստիարակության մոդելը, ինչն էլ փրկում է Մակրոնին մեղադրանքներից, որ թեկնածուն ծառայում է մեծ փողերի ու կորպորացիաների շահերին:
Եթե Էմանուել Մակրոնն, ամեն դեպքում, Ելիսեյան պալատը գրավի, կդառնա ապացույցն այն բանի, որ հասկանալի ծրագիրը, հմուտ հռետորաբանությունն ու մանրակրկիտ կառուցված քաղաքական կերպարը կարող են հասցնել քաղաքական օլիմպին, եթե նույնիսկ, մինչև այդ, ոչ մի ընտրովի պաշտոն չես զբաղեցրել: Իսկ եթե առաջին լեդիի կարգավիճակում Ֆրանսիան ընդունի մադամ Մակրոն դարձած Բրիջիտ Տրոնյոյին, նրա ներկայությունը կարող է հաղթահարել ոչ մեկ հասարակական նախապաշարմունք, ու դա հիանալի է: