ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Մարին Լը Պեն. Թե ինչպես մարգինալի դուստրը դարձավ Ֆ

Մարին Լը Պեն. Թե ինչպես մարգինալի դուստրը դարձավ Ֆրանսիայի ամենահայտնի քաղաքական գործիչը

2017-ի ապրիլին Փարիզում նախագահի ընտրություններ են: Այդ պաշտոնի հիմնական հավակնորդներից Մարին Լը Պենն «Ազգային ճակատից» արդեն սկսել է քարոզարշավը: Ըստ հարցումների՝ նա, ամենայն հավանականությամբ, կհաղթահարի ընտրության առաջին փուլը:

1976 թվականի նոյեմբերի երկուսի գիշերն անհայտ մի անձ ռումբ պայթեցրեց Փարիզի 15-րդ թաղամասի տներից մեկի մոտ: Այնտեղ կնոջ և երեք աղջիկների հետ ապրում էր ծայրահեղ ուլտրաաջ քաղաքական գործիչ Ժան-Մարի Լը Պենը, որը դրանից չորս տարի առաջ մարգինալ ուժերից ստեղծել էր «Ազգային ճակատը»: 8-ամյա Մարին Լը Պենը թեթև կտրվածքներ ստացավ փշրված ապակու կտորներից: Ոստիկանությունն այդպես էլ չգտավ հանցագործին, չկարողացավ նույնիսկ նրա անունը պարզել:
Չորս տասնամյակ անց Մարին Լը Պենը կասի, որ այդ 20 կիլոգրամ պայթուցիկն իր մանկության գլխավոր իրադարձությունը դարձավ:

«Ես հասկացա, որ քաղաքականությունը կարող է կյանք արժենալ»:

Մարին Լը Պենն օրինակելի ընտանիքում է մեծացել, որովհետև նախևառաջ պետք էր հոր՝ Ժան-Մարիի պատիվը բարձր պահել պահպանողական ընտրողների շրջանում: Այդուհանդերձ, 1980-ականներին ընտանիքը քանդվեց. Պյերետտե Լը Պենը լքեց ամուսնուն ու գնաց նրա կենսագրի մոտ: Մամուլը չէր սիրում Ժան-Մարի Լը Պենին, և լրագրողներն ամեն կերպ փորձում էին սկանդալի վերածել կատարվածը: Քաղաքական գործիչն ինքն էլ կրակի վրա յուղ էր լցնում: Նա ասում էր՝ եթե կնոջն ալիմենտ է պետք, թող հավաքարար աշխատի: Որպես պատասխան՝ Պյերետտե Լը Պենը մաքրուհու կերպարով հայտնվում էր Փլեյբոյ ամսագրում: Նրա կրտսեր դուստր Մարինն այդ ֆոտոսեսիայից հետո 15 տարի չխոսեց մոր հետ:

Ինչպես պատմում են Լը Պեն քույրերը, նրանք վտարանդու կարգավիճակում էին: Ծայրահեղական հոր պատճառով աղջիկները հարձակումների էին ենթարկվում հասակակիցների ու ուսուցիչների կողմից:
Դպրոցից հետո Մարին Լը Պենը Սորբոն ընդունվեց և իրավաբանության ֆակուլտետն ավարտեց: Հոր ընկերոջ ֆիրմայում փաստաբան էր աշխատում, հետո սեփականը բացեց: Բայց հաճախորդները շատ չէին: Շատերը կարծում էին, որ Լը Պենի մասնակցությունը վատ կանդրադառնա գործին: Կրկին հոր գործոնն էր դեր խաղում:
1990-ականների վերջին Մարին Լը Պենը մտավ «Ազգային ճակատ»:

Սատանայազերծում


2002 թվականի նախագահական ընտրության «Ազգային ճակատի» լիդեր  Ժան-Մարի Լը Պենը 16 տոկոս ձայն հավաքեց և անցավ երկրորդ փուլ: Դա նույնքան անսպասելի էր, որքան, եթե Ռուսաստանի նախագահի աթոռի իրական հավակնորդը լիներ Վլադիմիր Ժիրինովսկին:
Ժան-Մարի Լը Պենը Ֆրանսիայում մարգինալ ուժ էր համարվում: Նա ասում էր, որ Ֆրանսիայի գրավումը նացիստների կողմից այնքան անմարդկային չէր լինի, որ գազախցիկները պարզապես ևս մեկ դետալ էին Երկրորդ համաշխարհային պատերազմում (այս հայտարարության համար նրան տուգանել են) և որ հրեաներն աշխարհը ղեկավարելու ծրագիր են մշակում: Ավելին, յուրայինների մոտ Ադոլֆ Հիտլերին նա քեռի Դոլֆի էր անվանում:
Երկրորդ փուլից առաջ քաղաքական բոլոր ուժերը իրենց կողմնակիցներին հորդորեցին քվեարկել Ժակ Շիրակի օգտին, միայն թե Լը Պենին մոտ չթողնեին իշխանությանը: Շիրակը հաղթեց 82 տոկոս ձայների մեծամասնությամբ, բայց Լը Պենի մասնակցությունը երկրորդ փուլին մեծ հաղթանակ էր ուլտրաաջերի համար:
10 տարի անց 2012 թվականի ընտրություններին Մարին Լը Պենը չանցավ երկրորդ փուլ, բայց առաջին իսկ փուլում գերազանցեց հոր արդյունքը: Նրա օգտին քվեարկել էր ընտրողների 18 տոկոսը՝ 6 միլիոն մարդ:

Դրանից մեկ տարի առաջ Մարին Լը Պենը փոխարինել էր հորը՝ ստանձնելով «Ազգային ճակատի» նախագահությունը, ու սկսել էր կուսակցության բարեփոխումը, որը ստացավ «սատանայազերծում» անվանումը: Լը Պենը որոշեց հանուն ձայների ազատվել Ժան-Մարի Լը Պենի ժառանգությունից, այնպես անել, որ կուսակցությունը չասոցացվի անտիսեմիտիզմի և ռասիզմի հետ:
«Ուզեր նա, թե ոչ, այդ զենքը տվել էր մեր հակառակորդներին,- հոր հայտարարություններն այսպես էր մեկնաբանում Լը Պենը, որոնք ընդդիմախոսները մինչև հիմա օգտագործում են կուսակցության դեմ, - Ես ազատվեցի մարդկանցից, որոնք կիսում էին նրա գաղափարները»:
Ինչպես պատմում էր «Ազգային ճակատի» երիտթևի նախկին առաջնորդը, առաջվա պես երկույթների ժամանակ հրեաների մասին կատակներն անելը արգելվեցին: Լը Պենը վստահեցնում է, որ ժամանակի հետ ֆաշիզմի մասին մեղադրանքները կդադարեն, որ քննադատները ստիպված կլինեն այլ փաստարկներ որոնել:
2015 թվականին Մարին Լը Պենը կուսակցությունից վտարեց նաև հորը:

Աջերի նոր ընտրազանգվածը. միասեռականներ, մահմեդականներ, ձախեր


Եվրոպան պուպուլիստական կուսակցությունների ծաղկուն շրջան է վերապրում, իսկ «Ազգային ճակատն» ամենավառ օրինակն է: Նախագահի թեկնածուների մեջ Մարին Լը Պենը հիմա ամենապոպուլյար քաղաքական գործիչն է Ֆրանսիայում:  Հարցումները ցույց են տալիս, որ ընտրողների ¼-ը նրան կտա իր ձայնը ընտրության առաջին փուլում: Մարի Լը Պենի պոպուլյարությունը կապված է նրա հետ, որ մարդիկ այլևս չեն վախենում քվեարկել ուլտրաաջերի օգտին: Նրանց գաղափարները նոր նորմ են դառնում: Առաջ անհավանական էր թվում, որ միասեռականներն ու մահմեդականները քվեարկեին ոչ թե սոցիալիստների օգտին, այլ աջերի, իսկ հիմա դա հնարավոր է:
Մարի Լը Պենի շտաբը 2010-ին փողոցներում մուրացող մահմեդականներին օկուպանտ էր կոչում, հիմա քարոզարշավ է անցկացնում Փարիզի ներգաղթյալների արվարձաններում: Նա ասում է, որ այդ մարդիկ չեն իդենտիֆիկացվում բացառապես իսլամով, նրանք ունեն նաև առօրյա հոգսեր՝ հարկեր, աշխատանք, տրասպորտ:

Սոցիոլոգներն արձանագրում են աջ ուժերի պոպուլյարության աճ ԼԳԲՏ համայնքում: 2014 թվականին  «Ազգային ճակատի» օգտին պատրաստ էին քվեարկել միասեռական ամուսնական զույգերի 19 տոկոսը, 2015-ին արդեն՝ նրանց 1/3-ը: «Ազգային ճակատը» ֆորմալ դեմ է միասեռ ամուսնություններին, բայց Մարին Լը Պենի աջ ձեռքն ու «սատանայազերծման» գաղափարախոս Ֆլորան Ֆիլիպոն միասեռական է:
Լը Պենի կողմն են անցնում նաև ձախերը. պետության մասին հոգ տանելու կոչերը նրանց էլ են գրավում: Ֆրանսիայի հարավում գտնվող աշխատավորական քաղաքաներից մեկում, որտեղ պատմականորեն արհմիությունների ազդեցությամբ ուժեղ են ձախական տրամադրությունները, Լը Պենին ընդունում են ծափահարություններով: 2014-ին այդ նույն քաղաքում քաղաքապետի պաշտոնում ընտրվում է «Ազգային ճակատի» թեկնածուն:
Եվս մեկ պարադոքս. : «Ազգային ճակատը», որը դեմ էր արտահայտվում Եվրամիությանը, 2014-ին հաղթեց խորհրդարանական ընտրություններին և անցավ Եվրապառլամենտ: Ֆրանսիայի համար նախատեսված 74 տեղերից 24-ն այդ կուսակցությունը ստացավ:

Առաջին տեղում՝ ֆրանսիացիները


Մարին Լը Պենն ու Դոնալդ Թրամփն իրենց օրակարգով շատ նման են: Նրանք երբեմն բառացիորեն նույնն են ասում: Եթե նրանց ծրագրերը մաքսիմալ հակիրճ բնութագրել, կստացվի՝ ընդդեմ հին էլիտայի, հանուն հասարակ մարդկանց:
Փետրվարի 5-ի իր նախընտրական ելույթում Լը Պենը ողջունեց Բրեքզիթը և ֆրանսիացիներին կոչ արեց հետևել ամերիկացի ընտրողների օրինակին, որոնք « առաջին տեղում դրեցին ազգային շահերը»: Սա ուղիղ հղում է Դոնալդ Թրամփի՝ պաշտոնը ստանձնելուց հետո առաջին ելույթին՝ «ամենից առաջ Ամերիկան»:

Աղբյուրն` այստեղ

Տարածել