Հայտնի է ամենագեղեցիկ գույնը. այն Marrs Green-նն է
Թղթի արտադրությամբ զբաղվող GF Smith կազմակերպությունը հարցում է կազմակերպել ամենասիրված ու գեղեցիկ գույնը պարզելու համար: Քվեարկությանը մասնակցել են աշխարհի տարբեր ծայրերից:
Ամնաշատ ձայները հավաքել է Շոտլանդիայի բնապատկերներից ոգեշնված` կապտականաչավուն երանգ ունեցող Marrs Green գույնը: Դրա օգտին քվեարկել են օնլայն հարցման տասնյակ հազարավոր մասնակիցներ, ինչի արդյունքում Marrs Green-ը դարձել է գունապնակի առաջատարը: Գույնն անվանել են այն հայտնաբերողի` Էննի Մարսի պատվին:
Էննի Մարս. «Գույնը ստեղծելիս ոգեշնչվել եմ լանդշաֆտներով, որոնք ինձ շրջապատում էին Շոտլանդիայում: Այդ խորը կանաչն իր կապտավուն երանգներով ամենուր էր, այն միշտ էլ իմ սիրելի երանգն է եղել»:
Լավագույն գույնի արդյունքերը հայտարարել են 2017թ.-ին, Բրիտանիայի մշակութային մայրաքաղաք Քինգսթոն-ըփոն-Հոլում: Հանդիսավոր արարողությունն ուղեկցվել է Marrs Green գույնի կոնֆետիների անձրևով:
Կարդա նաև
Տեղի ունեցավ համաշխարհային բեսթսելլեր` «Մարդը, որը նորից էր մահացել» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Տեղի ունեցավ Լուչիանո Վերնիկեի «Ինչու են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Newmag-ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրել է բուլղարացի գրող Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարան» վեպը (տեսանյութ)
«Հույս ունեմ շուտով այցելել Հայաստան». Լուչիանո Վերնիկեն տեսաուղերձ է հղել հայ ընթերցողներին (տեսանյութ)