BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Եղանակը ինտերնետում. BBC-ի «հայրիկը», Հարավային Կո

Եղանակը ինտերնետում. BBC-ի «հայրիկը», Հարավային Կորեայի «մայրիկը» և եթերային «բալիկը»

JAMnews


Վերջերս հետևում էի հարավ-կորեացի երկու աղջիկների ինտերնետային մենամարտին: Նրանցից մեկը, Մարիոնը՝ 4 տարեկան է, մյուսը, Պարկ Գուն Հյեն՝ 65:

Photo: BBC, Al-Jazeera



Ամեն ինչ սկսեց նրանից, որ ոմն պրոֆեսոր Ռոբերտ Քելի մի քանի վայրկյանում կորցրեց իր անուն-ազգանունը: Հիմա նրան ճանաչում են որպես «BBC-ի հայրիկ»:
Ռոբերտ Քելին BBC-ի եթերում սկայպով խոսում էր Հարավային Կորեայի նախագահ Պարկ Գուն Հյեի իմփիչմենթի մասին, երբ հանկարծ սենյակ, այսինքն՝ եթեր մտավ դեղին շորիկով Մարիոնը, նրան հետևեց գլգլիկով ապերիկը, իսկ վերջում էլ՝ շնչակտուր մայրիկը: Հեռուստադիտողները միանգամից անտարբեր դարձան Հարավային Կորեայի նախագահի ճակատագրի հանդեպ: Սկսվեց «Բիբիսիի հայրիկի» աստեղային ժամը:
http://www.youtube.com/watch?v=4qCPqPwnItg

Քաղաքագետ Քելին քաղաքավարի ներողություն խնդրեց եթերում, բայց դա արդեն ոչ մեկին չէր հուզում: Բոլորն ուզում էին տեսնել երեխաներին, բոլորը շարունակություն էին ուզում: Պրոֆեսորը հիմա էլ գրավոր ներողություն խնդրեց BBC-ից: Պրոդյուսերը պատասխանեց՝ ոչինչ, միայն թե թույլ տուր տարածենք այս նյութը: Մի քանի օրում 86 միլիոն մարդ դիտեց ընտանեկան փոքրիկ միջադեպը: BBC-ն երկրորդ անգամ կապ հաստատեց հայտնի հայրիկի հետ և եթերում կրկին հայտնվեց իմփիչմենթի լուրը «սառեցրած» ջերմ ընտանիքը:

Նախագահ Պարկը և ինտերնային աստղ Մարիոնը
Լուսանկարները՝ Abc.net; Al-Jazeera



Հինգ օր միջազգային լրատվամիջոցները «կերակրվեցին» BBC-ի հայրիկի մասին լուրերով, շատերը սեփական թղթակիցներ ուղարկեցին նրա բակ և Պուսանի համալսարան, որտեղ աշխատում է Կորեայի գծով քաղաքագետը: Քելի ընտանիքը ստիպված եղավ մամուլի ասուլիս տալ միջազգային լրատվամիջոցների համար:

Քելի ընտանիքը մամուլի ասուլիսին
Լուսանկարը՝ Pusan համալսարանի



Հայրիկը բացատրեց 4 տարեկան աղջկա «հիփիթի-հոփիթի», այսինքն՝ թռվռան տրամադրությունը. մանկապարտեզի հանդեսն այնքան լավ էր անցել, որ նա որոշել էր իր դերը կրկնել տանը: Մարդիկ նոր հարցեր տվեցին: Ամենակարևորը՝ արդյո՞ք պրոֆեսորի հագին այդ պահին տաբատ կար: Wall Street Journal-ը պարզեց, որ՝ ոչ: Ուղղակի քաղաքագիտության պրոֆեսորը հարցազրույցի համար «զուգվել էր» գոտկատեղից վերև:

Նորաձևության նոր ձգտում
Պատկերը՝ Twitter-ից



Շատերը հրապուրվեցին 4-ամյա Մարիոնի հագուկապով, և ինտերնետում սկսեցին առաջարկել համանման հագուստ, ասենք՝ 1360 դոլարով: Թողարկվեցին նոր տեսանյութեր, ու մուլտեր, և այս ընթացքում սուսուփուս հաղթեց արդարությունը: Հարավային Կորեայի նախագահին մի քանի օրից պաշտոնանկ արեցին: Տիկին Պարկ Գուն Հյեն մեղադրվում էր միլիոնավոր դոլարների կաշառակերության մեջ: Գործի մեջ խառն էր նրա ընկերուհին, ով պետական կարևոր որոշումներ էր ընդունել:

Երկու ընկերուհիներ, մեկը՝ նախագահ, մյուսը՝ փաստացի նախագահ:
Լուսանկարը՝ CBS



«Մի՞թե սա երկիր է», – ասում էին հազարավոր ցուցարարներ, ովքեր դեմ էին իրենց նախագահի հետագա պաշտոնավարմանը: Երբ սահմանադրական դատարանը կաշառակեր նախագահին պաշտոնանկ արեց և արգելեց մտնել նախագահական նստավայր, ցուցարարները պարզեցին նոր պլակատներ. «Այո, սա երկիր է»: Դատարանի առաջ  կանգնեց նաև նախագահի լավագույն, 40 տարվա ընկերուհին:
Նրանց անունները նորից սկսեցին շրջանառվել, իսկ Բիբիսիի հայրիկից դեռ երկար ժամանակ կպահանջվի իր անունը եթերում վերականգնելու համար:
Հ.Գ. Բնական հարց. ի՞նչ կլիներ, եթե հայրիկի փոխարեն լիներ մայրիկը: Ինտերնետն արդեն պատասխանել է այդ հարցին:

Հեղինակ՝ Արմեն Սարգսյան

Տարածել