30 բացահայտում տղամարդկանց մասին. ի՞նչ են մտածում, որ չեն ասում
- Մենք կանանց այնպես չենք հասկանում, ինչպես կցանկանայինք, բայց հավատացեք երկու անգամ ավելի ենք հասկանում, քան կանայք պատկերացնում են:
- Երբեմն սիրով ենք զբաղվում ոչ թե նրա համար, որ ցանկանում ենք, այլ որ չվիրավորենք: Եթե կինը որոշում է սիրով զբաղվել այն ժամանակ, երբ պետք է, ուրեմն մենք նույնպես այդպես պետք է վարվենք:
- Չենք վախենում ուժեղ կանանցից: Նրանք ոչ մի ահավոր բան չեն կարող անել մեզ, ուղղակի նրանց չենք ցանկանում: Արական սեռի ենթագիտակցության մեջ ուժեղը միշտ համարվում է մրցակից , իսկ մեզ ոգևորողն ու գրգռողը կանայք են:
- Գեղեցիկ աղջկա հետ հանդիպելուց ցանկացած տղամարդու զարկերակ ավելի արագ է աշխատում, նույնիսկ փլեյբոյ տղամարդու մոտ է այդպես:
- Եթե մենք նախաձեռնություն չենք ցուցաբերում, ապա մեզ մոտ պարզապես ցանկություն չկա: Այո, այո, այդպես էլ է պատահում:
- Մեզ համար գեղեցիկ կինը ցանկալի կինը չէ:
- Երբեք չենք հարգում ու չենք հարգի մատուցողի վրա գոռացող կնոջը, նման կանայք հիասթափեցնում են մեզ:
- Աշխարհում գրեթե 3 միլիարդ կին կա: Ընդ որում, այդքանից գեղեցիկներն ու ցանկալիներն ավելի շատ են, քան մեր մեջ խելացիներն ու հաջողակները: Հիշում ենք այդ մասին, երբ մեզանից շատ պահանջում են և քիչ՝ տալիս:
- Ոչ բոլորս ենք համարում, որ գիրությունը կնոջ թերություն է:
- Մենք իսկապես գիտենք, թե ինչ ենք անում, որքան էլ որ կանայք չցանկանան գիտակցել դա:
- Իրականում մենք կարող ենք երկար ժամանակ չզբաղվել սեքսով: Ուղղակի որքան չենք զբաղվում, այնքան զբաղվելու ցանկությունը կորում է:
- Մեզ համար այդքան էլ կարևոր չէ, թե կանայք ինչպես են հագնվում, որովհետև կանայք հանգնվում են ոչ թե մեզ, այլ միմյանց զարմացնելու համար:
- Իրականում այդքան էլ զբաղված չենք, համենայնդեպս այն մարդու համար, ով թանկ է մեզ համար:
- Եթե աղջկան ռեստորան ենք հրավիրում, դա դեռ ոչինչ չի նշանակում , այնպես, ինչպես ոչինչ չեն նշանակում այդ աղջկա ժպիտները, կատակներն ու թեթև սիրախաղը: Մենք այդ կերպ ընդամենը ուշադրություն ենք դարձնում գեղեցիկ սեռի վրա, ինչպես նրանք՝ մեզ:
- Մենք ձևացնում ենք, թե չենք նկատում կանանց պատմածների անհամապատասխանությունը, որովհետև մենք այդքան էլ կարևորություն չենք տալիս դրանց, եթե մեզ պետք չէ:
- Մենք հավատում ենք կանանց, չնայած նրանց ինքնաքննադատությանը:
- Մեզանից շատերը գիտեն լվացք, արդուկ անել և կերակուր պատրաստել: Այդ պատճառով կանացի աջակցությունը մեզ այդքան էլ անհրաժեշտ չէ, որպեսզի դրա պատճառով հանդուրժենք անարգանքը:
- Լավ է, որ աղջիկը դաշնամուր նվագել և 6 օտար լեզու գիտի, նա այդ ամենը ինքնակենսագրականի մեջ կարող է նշել և դուր գալ մեզանից որևէ մեկին, բայց համատեղ կյանքում մենք ավելի շատ գնահատում ենք օրալ սեքսի նկատմամբ նրա սերն ու ցանկությունը:
Կարդացեք նաև.
- Դանդաղ սեքս. ի՞նչ է սա և ինչու՞ դրանով զբաղվել
- Ընկերական սեքս. Հնարավո՞ր են հարաբերություններ առանց հարաբերությունների
- Երբ զույգերը ծիծաղում են անկողնում․ սեքսի և հումորի զգացումի մասին
- Երբեք չենք հեռանում կնոջից, ում հետ մեզ լավ ենք զգում, նույնիսկ նրանցից, ում հետ երբևէ լավ ենք զգացել:
- Մենք չենք ցանկանում իմանալ, թե Ձեր նախկինների հետ ինչպես եք զբաղվել սեքսով: Դա խանդի հետ կապ չունի, ուղղակի մեր վառ պատկերացմամբ այդ պահից սկսած անկողնում երեքով կլինենք, ինչը ոչ բոլոր տղամարդկանց է դուր գալիս:
- Երբեք ինտրիգների հետևից չենք ընկնում, ոչ թե չենք կարողանում, այլ մեզ պետք չէ, մինչդեռ դա կարող ենք կանանցից լավ անել:
- Մեզանից յուրաքանչյուրը կնոջ մեջ գնահատում է հասանելիությունը, եթե այն միայն մեկի համար է:
- Անհասանելիությունը կոտրում է մեզ, միայն հիմար է կարող է ժամանակ վատնել պարտված պրոյեկտի վրա:
- Մենք էլ ենք սիրում բամբասել, բնականաբար՝ կանանցից:
- Չենք խանդում նրանց, ում չենք սիրում, չնայած խանդը դեռ սիրո նշան չէ:
- Մենք նկատում ենք ձեր չսափրված ոտքերը, բերանի հոտը, պզուկներն ու ճյուղավորված մազերը, ուղղակի մենք թքած ունենք այդ ամենի վրա, եթե իրոք տարված ենք Ձեզանով:
- Մենք դավաճանում ենք բնազդաբար, և եթե դա թաքցնում ենք մեր սիրած կնոջից, ուրեմն իսկապես չենք ցանկանում նրան կորցնել:
- Սովորաբար մենք կեղծ օրգազմը տարբերում ենք իրականից:
- Մենք շատ երկար կարող ենք կատարել կանանց քմահաճույքները, երբեմն՝ հետաքրքրասիրությունից դրդված, պարզելու, թե որքան էգոիստ կարող է լինել նա:
- Որոշ տղամարդիկ այծ են: Օրինակ, եթե տղամարդը ձեզ վրա ձեռք է բարձրացրել, նա դրանցից մեկն է: Հիասթափվեք և հեռացեք: Չնայած, եթե դուք առավոտյան 5-ին եք տուն վերադարձել և այն էլ արբած, բացի այդ, նրա վրա դանակով փորձել եք վնասել, հետևանքները այդքան էլ լավ չեն լինի: