6 բան, որ արժե իմանալ մինչև ամուսնանալը

6 բան, որ արժե իմանալ մինչև ամուսնանալը

Երբ ﬕնչև ականջներիդ ծայրը սիրահարված ես, ամուսնությունը թվում է դուռ՝ անսահման ու անվերջ երջանկության համար: Եվ ﬕայն ամուսնական համատեղ կյանքից հետո են բացահայտվում աﬔնակարևոր ճշմարտությունները: Ահա թե որոնք են դրանք:

ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ԱՆՎԵՐԱՊԱՀ ՍԵՐ ԶՈՒԳԸՆԿԵՐՈՋ ՀԱՆԴԵՊ

Ձեր ամուսինը ձեր երեխան չէ, այլ հասուն մարդ, ում հետ դուք որոշել եք անցկացնել ձեր կյանքը: Բայց մարդիկ փոխվում են աﬔն օր, աﬔն աﬕս ու տարի: Ձեր ամուսինը միշտ դուր չի գա ձեզ, բայց դուք միշտ կսիրեք նրան: Դուք կարող եք լինել երջանիկ զույգ, երջանիկ ընտանիք, անգամ եթե այդ պահին դժվար ժամանակներ են, ու սերը դուրս չի հորդում ձեր սրտերից: Աﬔնակարևորն այն է, որ հիշեք. ոչ ոք պարտավոր չէ սիրել ձեզ հենց այնպես: Եվ դուք նույնպես պարտավոր չեք: Դուք պետք է ջանք թափեք, օգնեք ձեր զուգընկերոջը, որ նա սիրի ձեզ, նույնիսկ և հատկապես ամուսնությունից հինգ, տասը, տասնհինգ տարի անց:

ԱՄԵՆԱԾԱՆՐԸ ԵՐԵԽԱՅԻ ԾՆՈՒՆԴԻՑ ՀԵՏՈ ԱՌԱՋԻՆ ԵՐԿՈՒ ՏԱՐԻՆԵՐՆ ԵՆ: ԹՈՒՅԼ ՄԻ ՏՎԵՔ, ՈՐ ԴՐԱՆՔ ԴԱՌՆԱՆ ՕՐԻՆԱԿ ՀԵՏԱԳԱ ՈՂՋ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ

Այո, երեխաները երջանկություն են, և անգամ եթե դուք ամբողջ կյանքում երազել եք ծնող դառնալու մասին, ﬕևնույն է, երեխայի ծնունդից հետո աﬔն ինչ փոխվում է: Ձեր կենցաղը, առօրյան, շփման միջոցները, խնդիրները հաղթահարելու միջոցները՝ ամեն ինչ գրողի ծոցն է թռչում: Մարդիկ ասում են. «Պետք է հարաբերություններն առաջին տեղում դնել»: Այո, եթե դա անելով՝ չեք զոհաբերում երեխայի երջանկությունը: Բայց որքան էլ դուք ջանք թափեք, միևնույնն է, դժվար է լինելու: Փոխվելու է ձեր մտածողությունը, մարﬕնը, դուք քնի պակաս եք ունենալու: Աﬔնակարևորն այն է, որ թույլ չտաք, որ այս շրջանը որոշի ձեր վերաբերմունքը ձեր ամուսնու հանդեպ: Թույլ մի տվեք վիրավորանքին կամ բարկությանը կուտակվել, խոսեք, մարզեք ձեր համբերությունը, միշտ հիշեք, թե ինչպես եք սիրահարվել այդ մարդուն, խնդրեք և ընդունեք մտերիմների օգնությունը: Արեք առավելագույնը, որպեսզի այս շրջանը կարողանաք հաղթահարել նվազագույն կորուստներով:

ՄԻՇՏ ՉԷ, ՈՐ ՍԵՔՍԸ ԼԻՆԵԼՈՒ Է ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ

Մինչև ամուսնանալը թերևս դա դժվար է պատկերացնել, բայց որքան էլ հիասթափեցնող հնչի՝ երկարաժամկետ հարաբերությունների մեջ այն իսկապես առաջին տեղում չէ, և կլինեն ժամանակներ, երբ զույգի ցանկությունները ոչ միշտ կհամընկնեն: Հնարավոր չէ այնպես անել, որ ցանկությունն առաջանա երկուսի մոտ՝միշտ և միաժամանակ: Սակայն մտերմության պակասը ու հարաբերությունների սառչելը ընդհանուր խնդիր է, և դրան պետք է մոտենալ հասկացողաբար: Ցանկությունը մեծացնելու ուղղությամբ կարելի է և պետք է աշխատել, սակայն կան շատ այլ ﬕջոցներ, որոնց օգնությամբ դուք կարող եք պահպանել հարաբերությունների ջերմությունը, սեր ու քնքշանք արտահայտել ﬕմյանց հանդեպ: Համբույրները, գրկախառնությունները, օրվա ընթացքում ջերմ հպումները, ﬕասին հաﬔղ բան պատրաստելը, գրկախառնված ֆիլմ դիտելը, այս աﬔնը նույնպես չափազանց կարևոր է:

ԱՄԵՆՕՐՅԱ ՀԱՃԵԼԻ ՄԱՆՐՈՒՔՆԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ՄՇՏԱՊԵՍ ԱՇԽԱՏՈՂ ՄԻՋՈՑ

Խոսքը ﬕայն ծաղիկների մասին չէ: Հաճելի մանրուքների թվում են կողակցին մշտապես ջերմությամբ ու սիրով դիﬔլը (անունով կամ այնպես, ինչպես նրան դուր է գալիս), հաճոյախոսություններ անելը, նրա սիրելի թխվածքաբլիթը պատրաստելը կամ գնելը, նրա ներկայությամբ, միասին անցկացրած ժամանակով ուրախանալը և այլն: Այսպիսի պահերով լեցուն ամուսնական կյանքը երջանիկ կյանք է: Այնպես որ, եթե ձեր մտքին որևէ ռոմանտիկ գաղափար է գալիս, անպայման իրագործեք այն, մի արգելակեք ինքներդ ձեզ: Այդ աﬔնը ﬕանշանակ դրական ազդեցություն է ունենում:

ՄԻ ԴԱՐՁԵՔ ԱՅՆ ՄԱՐԴԸ, ՈՎ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ԱՇԽԱՏԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ

Որքան էլ զույգի ﬔջ ﬔկը ջանք թափի, փորձի վերականգնել հարաբերությունները, փորձի փոխվել ու ավելի լավը դառնալ, ամուսնությունը չի փրկվի, եթե մյուսը նստում է ձեռքերը ծալած ու ոչինչ անել չի ուզում: Երկար ու երջանիկ են այն ﬕությունները, որտեղ երկուսն էլ ջանք են գործադրում այն պահպանելու, ամրացնելու ուղղությամբ: Իհարկե, երբեﬓ անհրաժեշտ է ժամանակ տալ զուգընկերոջը, որպեսզի նա կողﬓորոշվի ու հասկանա աﬔն ինչ և կարողանա «հասնել ձեր հետևից»: Երբեﬓ ձեզնից ﬔկն ավելի շատ ջանք կթափի, երբեﬓ՝ մյուսը, կարևորն այն է, որ ընդհանուր հաշվով ձեր ջանքերը հավասար լինեն, որովհետև նավակը առաջ չի շարժվի, եթե երկու թիակն էլ չաշխատեն:

ԵՐԲԵՔ ՄԻ ՎԻՃԵՔ ԱՅՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ, ԹԵ ՈՒՄ ԴԵՐՆ Է ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ՝ ԳՈՒՄԱՐ ԱՇԽԱՏԵԼԸ, ԹԵ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՄԵԾԱՑՆԵԼԸ

Ինչ էլ որ դուք անեք, որքան էլ ձեզ համար դժվար լինի, ﬕշտ հիշեք, որ ձեր զուգընկերն անում է շատ ու շատ բան, որը դուք պարզապես չեք տեսնում: Պարզապես ﬕ սկսեք այդ վեճը: Այստեղ չկա մրցանակ կամ հաղթող, սա մրցույթ չէ, այստեղ երկուսն էլ ի վերջո պարտվում են: Կարելի է և պետք է բաժանել պարտականությունները: Կարելի է և պետք է օգնել կնոջը երեխաների խնամքի հարցում, երբ կա ժամանակ: Կարելի է և պետք է աշխատել ու օգնել ամուսնուն, երբ երեխաների տարիքը թույլ տա դա: Գնահատեք ձեր կողակցի աշխատանքն ու ջանքերը, ինչպիսին էլ որ դրանք լինեն: Մի մոռացեք շնորհակալ լինել:

Աղբյուրն` այստեղ

Գրել կարծիք