Messenger-ը նմանակում է Snapchat-ին. Facebook-ով հնարավոր կլինի ուղարկել անհետացող հաղորդագրություններ
Facebook Messenger-ի թիմը թողարկել է Messenger Day-ը, որը նոր հնարավորոթյուն է անհետացող ֆոտո-վիդեո հաղորդագրությունների փոխանակման համար: Օգտագործելով Messenger-ի տեսախցիկը` օգտատերերը կարող են իրենց Day–ում ավելացնել մեդիա նյութեր և կիսվել կյանքի ակնթարթներով նրանց հետ, ում հետ կցանկանան: Ուղարկված հաղորդագրությունները պահպանվում են 24 ժամ, որից հետո ջնջվում:
[embed]http://www.facebook.com/messenger/videos/1227636360689375/[/embed]
Messenger-ի այս թարմացումը Snapchat-ում նմանատիպ գործառույթի կլոնն է՝ հեծանիվ չեն հորինել: Անցած տարի նման գործառույթ հայտնվեց Snapchat-ում (Snapchat Stories), որից հետո այն կրկնօրինակեց նաև Instagram-ը (Instagram Stories), այնուհետև WhatsApp-ը (WhatsApp Status): Իսկ 2016-ին ինքնաոչնչացող հաղորդագրությունների գործառույթ ավելացավ նաև ВКонтакте -ում:
Messenger Day-ի միջոցով հնարավոր է սելիֆիներ անել, վիդեոներ նկարել, դրանց ավելացնել տեքստեր, սթիքերներ, անիմացիա: Կատարված աշխատանքը երևում է մենյուի Day բաժնում, որը կարելի է դարձնել գաղտնի կամ բաց բոլորի համար: Ստացված մեդիա բովանդակությունը հնարավոր չէ պահպանել կամ կիսվել այդ ամենով նորությունների ժապավենում:
Փորձագետները Facebook Messenger-ի թիմի այս գործառույթը բնորոշեցին բիզնես-շահ, սա միայն նոր հարթակ է գովազդային նյութերը մոնետիզացնելու համար:
Messenger Day ամբողջությամբ չի կրկնօրինակում մյուս մեսինեջրներին: Չկա լայքերի հաշվիչը և հնարավոր չէ ռեակցիաներ դնել հրապարակումներին, Boomerang վիդեոներ տեղադրել և կիսվել GIF-նկարներով:
Messenger Day-ի հնարավորությունները
- Արագ տեսախցիկ՝ մեկ հպումով
- Հատուկ էֆեկտներ, նկարները հնարավոր է զարդարել 5000 շրջանակներով, էմոջիներով և սթիքերներով
- Հնարավոր է ընտրել լսարան և մեկ ֆոտոպատմությունը միանգամից ուղարկել մի քանի ընկերների կամ խմբերի
Նոր գործառույթն առայժմ գործում է միայն ԱՄՆ տարածքում: Մյուս երկրներին թարմացումը կհասնի աստիճանաբար՝ առաջիկա շաբաթների ընթացքում: Օգտատերերից շատերը Facebook Messenger-ի անհետացող հաղորդագրությունների հնարավորությունը համարեցին պարզապես «քոփի-փեստ», առանց որևէ նորարարության: