[exclusive] ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ նախկին համանախագահ Քերրի Քավանո. Ի՞նչ սպասել Լեռնային Ղարաբաղում

[exclusive] ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ նախկին համանախագահ Քերրի Քավանո. Ի՞նչ սպասել Լեռնային Ղարաբաղում

Արդյո՞ք կսկսվի նոր պատերազմ, ի՞նչ պետք է անեն Ռուսաստանն ու ԱՄՆ-ն և, ի վերջո, արդյո՞ք իսկապես հնարավոր է կանխել նոր բախումը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Քերիի Քավանոն ներգրավված է եղել Քի Ուեսթի բանակցություններում Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև: Նա եղել է համանախագահ 1999-2001 թվականներին: Համարվում է Հարավային Կովկասի և ժամանակակից հակամարտությունների ամերիկացի ամենատեղեկացված փորձագետներից մեկը: newmag-ը ներկայացնում է նրա հոդվածը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:

Մեծ է հավանականությունը, որ Լեռնային Ղարաբաղի համար` հայերի ու ադրբեջանցիների միջև առաջիկա 12 ամսում նոր բախում լինի: Իրավիճակը շարունակում է լարված մնալ 2016-ի ապրիլից: Այդ ժամանակ տեղի ունեցավ ամենամեծ արյունահեղությունը 1994-ի հրադադարից հետո, երբ սահմանվել էր տարածքների ներկա բաժանումը:

 Լեռնային Ղարաբաղն ինքնավար շրջան է Ադրբեջանում (newmag – ԼՂԻՄ-ը ինքնավար մարզ էր Խորհրդային Ադրբեջանում)՝ հիմնականում բնակեցված հայերով, որոնք 1988-ից ձգտում էին ազատվել կենտրոնական իշխանության վերահսկողությունից: Երբ Հայաստանն ու Ադրբեջանը Խորհրդային Միության փլուզումից հետո անկախություն ձեռք բերեցին, Լեռնային Ղարաբաղը ևս հայտարարեց անկախության մասին: Սա լայնամասշտաբ պատերազմի առիթ դարձավ, որի արդյունքում և Հայաստանի աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի ուժերը կարողացան վերահսկողություն հաստատել ինքնավար մարզի գրեթե ամբողջ տարածքում, գումարած 7 շրջանների, որոնք Ադրբեջանի տարածքի 20 տոկոսն են կազմում (newmag.- 20 տոկոսը Բաքվի ներկայացրած թիվն է, որի մեջ դիտավորյալ ներառված է ամբողջ Արցախը): 

Վերջին 6 տարիներին լարվածությունը կայուն աճում էր, քանի որ էներգետիկ ռեսուրսներով հարուստ Ադրբեջանն ավելացնում էր իր սպառազինությունը, հակամարտությունը փոխզիջումներով կարգավորելու դեմ քաղաքացիական դիմադրությունն աճում էր միաժամանակ և Հայաստանում և Ադրբեջանում, իսկ հրադադարի խախտումները սովորական էին դառնում:

2016-ի ապրիլի ռազմական բախումների ժամանակ կոպիտ հաշվարկով 350 մարդ է տուժել, 100-ից ավելի զինվորականներ ու խաղաղ բնակիչներ են սպանվել (newmag – Զոհերի և տուժածների թիվը սխալ է նշված): Ադբեջանը կիրառել է տանկեր, ուղղաթիռներ, հարձակողական ԱԹՍ-ներ և վերագրավել է Լեռնային Ղարաբաղի ուժերի վերահսկած տարածքի երկու փոքր կտոր: ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահները, որոնք պատասխանատու են հակամարտության կարգավորման համար, բռնությունը դադարեցնելու նպատակով դիվանագիտական քայլեր ձեռնարկեցին, բայց նրանք դեռ չեն կարողանում վերսկսել խաղաղ կարգավորման գործընթացը: 

Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության նոր փուլը տարբեր արձագանքներ ունեցավ: Ռուսաստանը համաձայնագրային պայմանավորվածություն ունի պաշտպանել Հայաստանին, Թուրքիան Ադրբեջանի երաշխավորն է, իսկ Իրանը սահմանակից է երկու երկրների հետ, բայց ունի նաև ադրբեջանական փոքրամասնություն, որը թվաքանակով գերազանցում է նույնիսկ Ադրբեջանի բնակչությանը (newmagԻրանի ազերիները թյուրքախոս իրանցիներ են): 

Բացի այդ, Հարավային Կովկասը Ռուսաստանից Եվրոպայի էներգետիկ կախվածությունը նվազեցնելու նպատակով Արևմտյան արտաքին և ուղիղ ներդրումների հիմնական ուղղություններից մեկն է: Նոր գազա և նավթատարներ են կառուցում Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան: Այս երկրների տնտեսություններն այժմ կախված են այս խոցելի էներգետիկ ցանցի ապահովումից: Կոնֆլիկտի նոր փուլը քաղաքացիական անհանգստության կամ հումանիտար աղետի ռիսկ է պարունակում Հայաստանի, Ադրբեջանի կամ հարևան երկրների համար և նույնիսկ կարող է դառնալ տարածաշրջանում ռուսական ռազմական ներկայության պատճառ: Լեռնային Ղարաբաղին ուշադրության բարձր մակարդակով հետևում և խաղաղություն պահպանելու հետարքրություն է դրսևորում նաև Վաշինգտոնը՝ արդեն 20 տարի Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահների հետ աշխատելով ԵԱՀԿ Մինսկի խմբում: 

Գրել կարծիք