Շաբաթվա հերոսը.Մխիթարյանը շրջանցում է Ռոնալդուին ու մյուսներին
«Մխիթարյան», «գոլ», «չեմպիոն»… այս երեքը բոլորի շուրթերին է, կայքերի գլխագրերում, սոցանցերում, քննարկման թոփ թեմա` կանգառներում, խանութներում, խմբագրություններում եւ ամենուր: Հայն իր երազանքների թատրոնում է, ուսերին` եռագույնը, գլխավերեւում` գավաթը:
Հենրիխ Մխիթարյան. «Ես ամեն օր երազում էի եզրափակիչում գոլ խփելու մասին. հիմա վայելում ենք»
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում Հենրիխ Մխիթարյանն ճանաչվել է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ:

Հոլանդական «Այաքսի» դարպասն ուղարկած գնդակը պատմական էր մի քանի առումով:
- Հենոն առաջին հայն է, որը մասնակցել է եվրոպական մրցաշարի եզրափակիչի ու գոլի հեղինակ դարձել:
- Պաշտոնական մրցումներում սա Մխիթարյանի 178-րդ գնդակն էր: Այդպես, նա ընդգրկվեց հայկական ֆուտբոլի ամենաարդյունավետ ֆուտբոլիստների լավագույն հնգյակում: Այս տեմպերով Մխիթարյանը կարող է շրջանցել հայկական ֆուտբոլի լավագույն ռմբարկու Արսեն Ավետիսյանի ցուցանիշը (236 գոլ):
- Հենրիխը դարձավ ՄՅՈՒ-ի պատմության առաջին ֆուտբոլիստը, որը եվրոպական մրցաշարի մեկ խաղարկությունում գոլ է խփել 5 արտագնա խաղերում: Նա գերազանցեց Դեւիդ Հերդի, Դուայթ Յորքի, Ռուդ վան Նիստելռոյի, Կրիշտիանու Ռոնալդուի եւ Ուեյն Ռունիի ցուցանիշները (4-ական գնդակ):
- Մանչեսթեր Յունայթեդը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց ԵԼ գավաթն ու դարձավ 5-րդ ակումբը, որին հաջողվել է նվաճել եվրոպական երեք ակումբային մրցաշարերի` Չեմպիոնների, Գավաթակիրների եւ ՈՒԵՖԱ-ի գավաթները:

Հենրիխ Մխիթարյան. «Այս գավաթը նվիրում եմ ընտանիքիս, Մանչեսթերին և բոլոր հայերին»
ԵԼ-ում հաղթանակը մրցաշրջանի վերջին ակորդն էր «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հենրիխ Մխիթարյանի համար: Այս տրիումֆով անգլիական ակումբն ապահովեց Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության խմբային փուլի ուղեգիր: Մրցաշրջան 2016/2017-ը Յունայթեդի համար փակված է, իսկ նախքան հաջորդի եւ ՉԼ-ի մասին մտածելը` Մխիթարյանը կարճ հանգստից հետո պետք է կենտրոնանա ազգային հավաքականի ելույթների վրա:

Կարդա նաև

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)

Հարցազրույց՝ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի հետ
