JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Շաբաթվա հերոսը.Մխիթարյանը շրջանցում է Ռոնալդուին ո

Շաբաթվա հերոսը.Մխիթարյանը շրջանցում է Ռոնալդուին ու մյուսներին

«Մխիթարյան», «գոլ», «չեմպիոն»… այս երեքը բոլորի շուրթերին է, կայքերի գլխագրերում, սոցանցերում, քննարկման թոփ թեմա` կանգառներում, խանութներում, խմբագրություններում եւ ամենուր: Հայն իր երազանքների թատրոնում է, ուսերին` եռագույնը, գլխավերեւում` գավաթը:

Հենրիխ Մխիթարյան. «Ես ամեն օր երազում էի եզրափակիչում գոլ խփելու մասին. հիմա վայելում ենք»

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում Հենրիխ Մխիթարյանն ճանաչվել է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ:

Հոլանդական «Այաքսի» դարպասն ուղարկած գնդակը պատմական էր մի քանի առումով:

  • Հենոն առաջին հայն է, որը մասնակցել է եվրոպական մրցաշարի եզրափակիչի ու գոլի հեղինակ դարձել:  

  • Պաշտոնական մրցումներում սա Մխիթարյանի 178-րդ գնդակն էր: Այդպես, նա  ընդգրկվեց հայկական ֆուտբոլի ամենաարդյունավետ ֆուտբոլիստների լավագույն հնգյակում: Այս տեմպերով Մխիթարյանը կարող է շրջանցել հայկական ֆուտբոլի լավագույն ռմբարկու Արսեն Ավետիսյանի ցուցանիշը (236 գոլ):

  • Հենրիխը դարձավ ՄՅՈՒ-ի պատմության առաջին ֆուտբոլիստը, որը եվրոպական մրցաշարի մեկ խաղարկությունում գոլ է խփել 5 արտագնա խաղերում: Նա գերազանցեց Դեւիդ Հերդի, Դուայթ Յորքի, Ռուդ վան Նիստելռոյի, Կրիշտիանու Ռոնալդուի եւ Ուեյն Ռունիի ցուցանիշները (4-ական գնդակ):

  • Մանչեսթեր Յունայթեդը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց ԵԼ գավաթն ու դարձավ 5-րդ ակումբը, որին հաջողվել է նվաճել եվրոպական երեք ակումբային մրցաշարերի` Չեմպիոնների, Գավաթակիրների եւ ՈՒԵՖԱ-ի գավաթները:



Հենրիխ Մխիթարյան. «Այս գավաթը նվիրում եմ ընտանիքիս, Մանչեսթերին և բոլոր հայերին»

ԵԼ-ում հաղթանակը մրցաշրջանի վերջին ակորդն էր «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հենրիխ Մխիթարյանի համար: Այս տրիումֆով անգլիական ակումբն ապահովեց Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության խմբային փուլի ուղեգիր: Մրցաշրջան 2016/2017-ը Յունայթեդի համար փակված է, իսկ նախքան հաջորդի եւ ՉԼ-ի մասին մտածելը` Մխիթարյանը կարճ հանգստից հետո պետք է կենտրոնանա ազգային հավաքականի ելույթների վրա:

Տարածել