JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Աշնան 5 մոդայիկ պայուսակները, որոնք պոդիումից հասա

Աշնան 5 մոդայիկ պայուսակները, որոնք պոդիումից հասան փողոց և դարձան ծայրահեղական

Աշնանային պայուսակների հավաքածուներն արդեն հայտնի են: Պոդիումներից փողոց հասած պայուսակների այս տարվա գլխավոր առանձնահատկությունը ծայրահեղությունների գիրկն ընկնելն է: Այո, դուք ճիշտ լսեցիք, թրենդային են ծայրահեղությունները:


  1. Մեծ ու շատ մեծ պայուսակները, որոնց մեջ ամեն ինչ կարելի է տեղավորել այս աշնան կարևոր նախապայմաններից են:

  2. Թրենդային են նաև, հակառակը, փոքր պայուսակները, դրանք ավելի շատ հիշեցնում են զարդ: Տեղավորել դրանց մեջ ինչ-որ բան, գրեթե անհնար է:


Փոքրիկ պայուսակների տարատեսակ օրինակներ ցուցադրեց Marc Jacobs նորաձևության տունը: Մոդելներից ոմանք այդ զարդ-պայուսակները կրում էին պարանոցին, ինչպես կախազարդ:  Երեկոյան պայուսակ ընտրելիս, փորձեք զարկ տալ երևակայությանը: Թող այդ պայուսակը լինի ինչ-որ երկրաչափական մարմնի, կենդանու կամ իրի տեսքով:
Sportmax ու Jil Sander ընկերությունները որոշել են, որ այս տարի նորաձև են կապերով ու ժապավեններով պայուսակները: Եթե նախորդ սեզոններին հագուստի երանգներին համապատասխան պայուսակ ընտրելը համարվում էր հնաոճ, այս սեզոնին դա ձեզ կարող եք թույլ տալ:

FORBES

Տարածել