Խնայողություններ անելու արվեստը. տարածված 5 սխալ
Երբ մարդիկ որոշում են գումար տնտեսել, հաճախ գործում են նաև սխալներ ու չեն հասնում ցանկալի արդյունքի: Ահա գումար տնտեսողների շրջանում աﬔնից շատ տարածված 5 սխալները և խորհուրդներն այն մասին, թե ինչպես է պետք դրանցից խուսափել:
ՍԽԱԼ № 1. ԽՆԱՅՈՒՄ ԵՔ ԱՅՆ, ԻՆՉ ՄՆՈՒՄ Է
Այս տարբերակում դուք հավանաբար վճարում եք ձեր բոլոր հաշիﬖերը, ծախսում գումար սննդի և ժամանցի վրա, իսկ այն, ինչ ﬓում է ամսվա վերջում, գցում եք ձեր բանկային հաշվի վրա: Այս տարբերակի բացասական կողﬔրն այն են, որ ձեր բանկային հաշվի շնորհիվ ունեք որոշակի ապահովության զգացում և կարող եք ձեզ թույլ տալ ավելի շատ ծախսեր, քան դրա կարիքը կար: Բացի այդ, այս դեպքում դուք չունեք հստակ նպատակ տնտեսվող գումարի չափի վերաբերյալ: Մինչդեռ առաջին բանը, որ հարկ է անել աշխատավարձ ստանալուց հետո, բանկային հաշիվը համալրելն է: Դա պետք է լինի ձեր առաջին և աﬔնակարևոր անելիքը, եթե, իհարկե, ﬓացած առաջնային ծախսերի համար գումարը ձեզ բավարարում է: Եթե աշխատավարձը կանխիկ չեք ստանում, կարող եք ակտիվացնել ավտոմատ փոխանցուﬓերի գործառույթը՝ ձեր աշխատավարձից դեպի ձեր խնայողական հաշիվը: Որոշ ժամանակ անց բանկային հաշվի վրա եղած գումարի չափը ձեզ հաճելիորեն կզարմացնի:
ՍԽԱԼ № 2. ԴՈՒՔ ԳՈՒՄԱՐԸ ՏՆՏԵՍՈՒՄ ԵՔ ՔԱՐՏԻ ՎՐԱ
Այն, որ դուք աﬔն աﬕս կարողանում եք գումար տնտեսել, արդեն իսկ շատ լավ է, բայց դուք ձեզ ﬔծ ռիսկի եք ենթարկում՝ այդ գումարը պլաստիկ քարտի վրա կուտակելով: Չէ՞ որ անսպասելի ինչ-որ ծախսի դեպքում դուք անﬕջապես կվազեք բանկոմատի մոտ ու կհանեք այդ գումարը: Դուք դա կանեք, որովհետև դա շատ ավելի հեշտ է, քան բանկ գնալն ու գումարը այնտեղից հանելը: Բանկում 6 ամսով կամ 1 տարով ավանդ դնելը շատ ավելի ապահով տարբերակ է խնայողություններ անելու համար: Բայց ﬕևնույն ժամանակ խորհուրդ ենք տալիս ավանդի տեսքով չպահել ձեր ողջ գումարը: Որոշակի քանակություն ունեցեք նաև ձեռքի տակ (քարտի վրա) անկանխատեսելի իրավիճակների համար:
ՍԽԱԼ № 3. ՈՂՋ ԳՈՒՄԱՐԸ ՊԱՀՈՒՄ ԵՔ ՄԵԿ ՀԱՇՎԻ ՎՐԱ
Եթե դուք գումարը տնտեսում եք ﬔկ հաշվի վրա, շատ հեշտ է տեսնել գումարի աճը: Դա, անշուշտ, ուրախացնում է, և թվում է, թե այդ գումարը կբավարարի աﬔն ինչի համար: Եթե դուք կուտակում եք գումար ﬔկ բանի համար՝ տան, հանգստի կամ ﬔքենայի, ապա այս դեպքում աﬔն ինչ կարգին է: Բայց եթե ունեք ﬕ քանի նպատակ, ապա ﬔկ բանկային հաշիվը դժվարացնում է ձեր գործը: Ձեզ համար ավելի դժվար է կողﬓորոշվել՝ կբավականացնի՞ գումարը աﬔն ինչի համար, թե՞ որոշ բաների համար հարկ կլինի էլի սպասել և կուտակել: Արդյունքում ստացվում է, որ գումարը հանգստի վրա ծախսելով՝ դուք այլևս գումար չեք ունենում ﬔքենա գնելու համար: Ավելի նպատակահարմար է ﬕ քանի հաշիվ ունենալը, ﬔկը, օրինակ, տան համար, մյուսը՝ ﬔքենայի, մյուսն էլ՝ հանգստի: Այս տարբերակում դուք կտեսնեք ձեր ֆինանսական հաշիﬖերի իրական առաջընթացը:
ՍԽԱԼ № 4. ԽՆԱՅՈՒՄ ԵՔ ՄԻԱՆԳԱՄԻՑ ՄԵԾ ԳՈՒՄԱՐՆԵՐ, ԵՐԲ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՔ
Կան մարդիկ, ովքեր չեն խնայում գումար աﬔն աﬕս, այլ ետ են գցում խոշոր չափով գումարներ, երբ դա իրենց հաջողվում է: Խնայողության այս տարբերակը առաջացնում է երկու տեսակի զգացողություն՝ առատության զգացողություն և ﬔղքի զգացողություն: Վերջինը լինում է այն դեպքում, երբ ստիպված եք լինում գումար վերցնել ձեր խնայած ﬕջոցներից: Հիասթափությունը, որը ապրում եք այս դեպքում, կարող է անհետացնել գումար տնտեսելու ցանկությունն առհասարակ: Ավելի ճիշտ է խնայել պարբերաբար, այլև ոչ թե ﬕանգաﬕց: Թող դա լինի ոչ շատ ﬔծ չափի գումար, բայց կայուն ձևով ավելանա աﬔն աﬕս:
ՍԽԱԼ № 5. ԽՆԱՅՈՒՄ ԵՔ ԱՅՆ ԱՄԲՈՂՋ ԳՈՒՄԱՐԸ, ՈՐԸ ԿԱՐՈՂ ԵՔ
Չնայած խնայողություններ կատարելու անհրաժեշտությանը՝ պետք չէ չափից շատ կենտրոնանալ այդ մտքի վրա և զրկել ձեզ կյանքի բոլոր հաճույքներից: Չէ՞ որ դրանց շնորհիվ ենք կարողանում պահպանել ﬔր հոգեկան առողջությունը, բավարարվածության և երջանկության զգացողությունը: Նշենք նաև, որ խնայողությունների իդեալական չափը պետք է լինի այնքան, որ բավարարի ձեզ 6 ամսվա կյանքի համար, եթե ենթադրենք, որ դուք այդ ընթացքում որևէ այլ ֆինանսական եկամուտ չեք ունենալու: Եթե դուք դեռ չունեք այս «ապահովության բարձը», ապա լավ կանեք ժամանակավորապես հետաձգեք ժամանցի համար արվող ծախսերը, կուտակեք նշված չափի գումար և նոր ﬕայն ավելի հավասարաչափ բաշխեք ձեր եկամուտները՝ հետևելով վերը թվարկված խորհուրդներին: Մաղթում ենք ձեզ հաջողություն այս կարևոր գործի ﬔջ: