ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ինչպե՞ս գրել մոտիվացիոն նամակ. խորհուրդներ փորձառո

Ինչպե՞ս գրել մոտիվացիոն նամակ. խորհուրդներ փորձառուներից

Մոտիվացիոն նամակի ընձեռած հնարավորությունները պետք է ճիշտ օգտագործել, բնութագրել ինքներդ ձեզ այնպես, ինչպես չեն կարող ներկայացնել ռեզյուﬔն  և այլ կցվող փաստաթղթերը՝ ﬕասին վերցրած: Այս գործին պատասխանատու մոտենալով՝ դուք կարող եք գրել այնպիսի մոտիվացիոն նամակ, որը կխոսի ﬕայն ձեր օգտին և կառանձնացնի մյուս թեկնածուների շարքում:

ՈՒՂԵԿՑՈՂ ՆԱՄԱԿ


Մոտիվացիոն նամակը պետք չէ շփոթել ուղեկցող նամակի հետ: Ուղեկցող նամակը պարտադիր բաղադրիչ է աշխատանքի համար դիﬔլիս ուղարկվող յուրաքանչյaր էլեկտրոնային նամակի համար: Այն գրվում է նամակի բովանդակության հատվածում և ներկայացնում է, թե ով եք դուք, ինչ հաստիքի համար եք դիմում, ինչպես եք իմացել թափուր աշխատատեղի մասին, ձեր մասնագիտական փորձը երկու բառով և այլն: Երկար տեքստեր գրելու կարիք այստեղ չկա: Նշեք ﬕայն այն աﬔնակարևոր ինֆորմացիան, որը անհրաժեշտ կլինի գործատուին կամ մարդկային ռեսուրսների մասնագետին ձեզ նկատելու և ձեզ հետ կապվելու համար առանց ռեզյուﬔն նվազագույն տեքստը, որը անհրաժեշտ է ներառել նամակի ﬔջ:

Բարև Ձեզ, հարգելի (անունը, եթե գիտեք),

Կից ուղարկում եմ իմ ռեզյումեն (…) հաստիքի համար:

Պատրաստ եմ նաև քննարկել Ձեր առաջարկները (…) ոլորտի այլ հաստիքի հետ կապված:

Ինձ հետ կարող եք կապվել ինչպես էլ. փոստով, այնպես էլ հեռախոսով: (Ձեր հեռախոսահամարը)

Հարգանքներով, (անուն, ազգանուն)


ՄՈՏԻՎԱՑԻՈՆ ՆԱՄԱԿ


Մոտիվացիոն նամակը անշուշտ ավելի ծավալուն պետք է լինի, քան ուղեկցող նամակը, բայց չպետք է գերազանցի A4 թղթի ծավալը: Իսկ եթե դուք դեռ աշխատանքային փորձ չունեք, ապա կես էջը լիովին բավարար է: Մոտիվացիոն նամակի նպատակը գործատուին ձեր ռեզյուﬔից բացի լրացուցիչ տեղեկություններ ներկայացնելն է ձեր մասին, որոնց հիման վրա նա պատկերացում կկազﬕ, թե ինչու եք հետաքրքրված այդ աշխատանքը ստանալու համար և ինչպես եք համապատասխանում նշված հաստիքին:
Մոտիվացիոն նամակը պետք է լինի չկրկնվող: Միևնույն նամակը չի կարելի ուղարկել տարբեր հաստիքների համար: Անշուշտ, որոշ հատվածներ կարող եք կրկնել, բայց ոչ ամբողջ նամակը, այլապես մոտիվացիոն նամակի ողջ իմաստը կկորի: Մոտիվացիոն նամակի ստանդարտ ձևաչափերից օգտվել նույնպես խորհուրդ չենք տա, քանի որ դրանք բացարձակապես զուրկ են ինքնատիպությունից, իսկ գործատուն, ստանալով ﬕանման մոտիվացիոն նամակներ, ﬕայն կնյարդայնանա և անﬕջապես կբացառի այդպիսի աշխատողների թեկնածությունը: Փոխարենը,  ուշադրություն դարձրեք ոլորտի մասնագետների խորհուրդներին և հետևելով այս քայլերին՝ կազﬔք ճիշտ և արդյունավետ մոտիվացիոն նամակ:

  • Մոտիվացիոն նամակը պետք է լինի հասցեական: Նամակի սկզբում դիﬔք ընկերության ղեկավարին կամ ﬔնեջերին՝ կախված, թե ինչ էլ. փոստով եք ուղարկում նամակը, և ով է որպես կոնտակտային անձ նշված աշխատանքային հայտարարության ﬔջ:

  • Նշեք, թե որ հաստիքի համար եք դիմում, ինչպես եք իմացել դրա մասին: Վստահ եղեք, որ հաստիքի անվանումը ճիշտ եք նշել:

  • Չափազանց ուշադիր եղեք տեքստի ուղղագրությանն ու քերականությանը: Թափթփված գրված տեքստը, վրիպակները, առավել ևս ուղղագրական սխալները այսպիսի դեպքերում երբեք չեն վրիպում նամակն ընթերցողի աչքից: Խնդրեք ինչ-որ ﬔկին ստուգել ձեր նամակը, եթե վստահ չեք ինքներդ ձեզ վրա:

  • Նշեք տեղեկություններ ձեր կրթության և աշխատանքային փորձի մասին, որի հիման վրա կարող եք հավակնել նշված աշխատատեղին: Հիﬓավորեք, թե ինչու եք համապատասխանում այդ գործին: Մասնավոր օրինակներով նշեք, թե ձեր որ փորձառությունը կարող է պետք գալ այդ ընկերությունում աշխատելիս:

  • Ինքներդ ձեզ գնահատելու և սովորական դարձած (աշխատասեր, նպատակասլաց, ընկերասեր) բառերով ձեզ բնորոշելու փոխարեն նշեք այն հաջողություններն ու ձեռքբերումները, որոնք ունեցել եք նախորդ աշխատատեղերում: Ի՞նչ հմտություններ ու գիտելիքներ եք ձեռք բերել: Ի՞նչ առաջադրանքներ են դրված եղել ձեր առջև, ինչպես եք կատարել դրանք: Աշխատանքային փորձի բացակայության դեպքում նկարագրեք ձեր փորձառությունը պրակտիկայի ընթացքում:

  • Խոսեք այն քայլերի մասին, որ ինքներդ եք ձեռնարկել մասնագիտական աճ գրանցելու համար՝ լրացուցիչ կուրսեր, սեﬕնարներ, թրեյնինգներ, մասնագիտական գրականության ընթերցանություն, մասնակցություն տարբեր նախաձեռնությունների: Նշեք ձեր հակուﬓերի ու հետաքրքրությունների մասին, եթե դրանք կապ ունեն ձեր մասնագիտության հետ և ձեր օգտին կարող են խոսել:

  • Ցույց տվեք գործատուին, որ դուք ուսումնասիրել եք ընկերության գործունեության ոլորտը և հասկանում եք, թե ինչպիսի աշխատանքի համար եք դիմում: Ընկերության աշխատելաոճը ուսուﬓասիրելու դեպքում առաջին հերթին ձեզ համար պարզ կդառնա, այն, թե ինչ կտաք դուք այդ ընկերությանը՝ այնտեղ աշխատելով: Հենց դա էլ պետք է պարզ և գրագետ ներկայացնել մոտիվացիոն նամակում: Շատերը պարզապես բառացիորեն կրկնում են այն ինֆորմացիան, որն ընդգրկված է աշխատանքի հայտարարության ﬔջ: Եթե չեք ուզում այդ ընկերությունում աշխատել, կարող եք հենց այդպես էլ վարվել:

  • Մի շողոքորթեք գործատուին: Դա անﬕջապես կառաջացնի անվստահություն ձեր հանդեպ և ﬔնեջերին կամ գործատուին բացասաբար կտրամադրի ձեր հանդեպ:

  • Ընկերության մասին փաստեր և մանրամասներ նշելիս վստահ եղեք, որ այդ տեղեկությունները հավաստի են: Եթե կասկածում եք, նշեք նաև տեղեկատվության աղբյուրը:

  • Ցույց տվեք, որ դուք տեսնում եք երկարաժամկետ հեռանկարներ, և ցանկանում եք կատարելագործվել ու բացահայտել ձեր ամբողջ պոտենցիալը՝ աշխատելով այդ ընկերությունում:

  • Ձեր մասին յուրաքանչյուր բնորոշում հիմնավորեք փաստերով, հակառակ դեպքում այդ աﬔնը ﬕայն դատարկ խոսքեր կլինեն: Բերեք այլ մարդկանց երաշխավորություններ, եթե կան այդպիսիք: Գրեք ﬕայն այնպիսի բաներ, որոնք հետագայում՝ հարցազրույցի ժամանակ կամ արդեն աշխատանքի անցնելուց հետո, կարող եք հիﬓավորել և ապացուցել:

  • Եվ վերջապես, մոտիվացիոն նամակի ﬔջ ձեզ ոչ ոք չի խնդրում գրել ձեր բացասական կողմերի մասին, այնպես որ, ﬕ արեք դա: Պատասխանատվությամբ մոտենալով այս գործին և համապատասխան ժամանակ հատկացնելով՝ դուք կկարողանանք հրաշալի մոտիվացիոն նամակ գրել, որը կառանձնացնի ձեզ մյուս թեկնածուների ﬔջ և կօգնի հաղթահարել ռեզյուﬔների  ընտրության փուլը:


Աղբյուրն` այստեղ

Տարածել