15 թեթև ֆիլմ, որոնք կօգնեն լիցքաթափվել ու հանգստանալ
Ֆանտաստիկ սեր և որտեղ այն գտնել
- Ֆենթեզի, դրամա, մելոդրամա, կատակերգություն
- Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, 2016թ.
- Տևողությունը`100 րոպե
- IMDb: 6,8.
Բելլան հմայիչ ու արտասովոր աղջիկ էր, որը անբացատրելի վախ ուներ բնության հանդեպ: Նա վարձակալում է մի բնակարան Լոնդոնի կենտրոնում: Տան բակում փոքրիկ այգու խնամքը վարձակալության պայմաններից է: Վախի պատճառով աղջիկը այգին չի խնամում, բայց բնակարանը պահպանելու համար Բելլան այդուհանդերձ ստիպված է լինում հաղթահարել իր վախերն ու կարգի բերել այգին, միաժամանակ ընկերանում է փնթփնթան հարևանի հետ ու նույնիսկ սիրահարվում նրան:
[embed]https://www.youtube.com/watch?v=mNMWsTW8ShA[/embed]
Լիալուսնի թագավորություն
- Դրամա, մելոդրամա, կատակերգություն
- ԱՄՆ, 2012 թ.
- Տևողություն: 90 րոպե
- IMDb: 7,8.
Բոյսկաուտների ամառային ճամբարում իրարանցում է. Կորել է Սեմը: Միաժամանակ կղզու մյուս կողմում Բիշոպների ընտանիքն է ահազանգում . Կորել է նրանց աղջիկը` Սյուզին: Երկու դեռահասները սիրահարված են ու կազմակերպել են իրենց փախուստը , որպեսզի միայնակ մնան` մեծերից հեռու: Քանի դեռ նրանց փնտրում են ծնողները, շերիֆն ու ճամբարի ղեկավարը, նրանք վայելում են իրենց ազատությունը:
[embed]https://www.youtube.com/watch?v=NQ_CxjeyHVk[/embed]
Անտառային զբոսանք
- Դրամա, կատակերգություն, արկածային, կենսագրական
- ԱՄՆ , 2015
- Տևողություն` 104 րոպե
- IMDb: 6,3.
Տարիքն առած գրող Բիլ Բրայսոնը 20 տարի ամպրել է Անգլիայում` հայրենիքից հեռու: Ամերիկայի բնության մասին նոր գրքի ոգեշնչում գտնելու համար նա ռիսկի է գնում ու առաջարկում է իր խմիչքի սիրահար ընկերոջը ընկերակցել իրեն Ապալակյան արահետի երկայնքով վտանգավոր արշավի ընթացքում:
[embed]https://www.youtube.com/watch?v=PH32QQuUEEY[/embed]
Ուոլտեր Միտիի անհավանական կյանքը
- Արկած, մելոդրամա, դրամա
- ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, 201թ.
- Տևողությունը՝ 114 րոպե
- IMDb: 7,3.
Գրասենյակային աշխատակից Ուոլտեր Միտիի կյանքը անհետաքրքիր ու միապաղաղ է: Նա շատ միայնակ է ու միակ հուսադրող բանը` անհավանական արկածների մասին նրա երազանքներն են: Հանկարծ այդ բոլոր երազանքներն իրականանում են և աշխատանքը կորցնելուց խուսափելու համար Ուոլտերը մեկնում է Իսլանդիա` վտանգավոր ճամփորդության:
[embed]https://www.youtube.com/watch?v=vWxYmAYxuZQ[/embed]
Ֆանտաստիկ էակներ և որտեղ են դրանք բնակվում
- Ֆենթեզի, արկածային, ընտանեկան
- ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, 2016թ.
- Տևողությունը` 133 րոպե
- IMDb: 7,4.
Հայտնի կախարդ-կենդանաբան Նյուտ Սալամանդերը գալիս է Նյու Յորք` մասնակցելու կախարդական խամաժողովին ու ազդեցիկ պաշտոնյայի հետ հանդիպելու: Իր հետ նա վերցնում է իր կախարդական ճամպրուկը` լի անհավանական էակներով, որոնք իհարկե հանգիստ չեն նստում և օգտվում են առաջին իսկ հնարավորությունից դուրս պրծնելու և իրենց տիրոջ համար գլխացավանք ստեղծելու համար:
[embed]https://www.youtube.com/watch?v=j9l31GxCpbI[/embed]
Պատերսոն
- Արկածային, մելոդրամա, դրամա
- ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա 2016 թ.
- Տևողություն: 118 րոպե
- IMDb: 7,4.
Հանգիստ ֆիլմ, որը պատմում է ավտոբուսի վարորդ, գրող Պետերսոնի կյանքի մեկ շաբաթվա մասին: Նա գրում է միայն իր համար, կինը ոչ մի կերպ չի կարողանում համոզել նրան հրապարակել իր բանաստեղծությունները: Բայց մի օր տեղի է ունենում մի փոքրիկ միջադեպ, որը փոխում է ամեն ինչ:
[embed]https://www.youtube.com/watch?v=Cilgwx9_dP4[/embed]
Պրակտիկանտ
- Մելոդրամա, կատակերգություն
- ԱՄՆ, 2015 թ.
- Տևողություն` 121 րոպե
- IMDb: 7,1.
Թոշակի անցած Բեն Ուիտակերը ձանձրանում է: Ճամփորդելը, սիրած գրքերն ու լավ ֆիլմերի դիտումը նրան հաճույք չեն պատճառում: Նա նկատում է` ինչպես է կյանքն իր կողքով անցնում: Այս տհաճ զգացումից ազատվելու համար Բենը որոշում է ընդունվել նորաձև հագուստի սրահ` աշխատանքի:
[embed]https://www.youtube.com/watch?v=qb1hUC0-O3g[/embed]
Վայրենիների որս
- Դրամա, կատակերգություն, արկածային
- Նոր Զելանդիա , 2016
- Տևողություն`101 րոպե
- IMDb: 7,9.
Ռիկի Բեյքեր`երկկողմանի ծնողազուրկ և բառի բուն իմաստով խուլիգան, որն անընդհատ ինչ-որ չարություն է անում: Հենց դա է պատճառը, որ նրա համար ծնող գտնելն այդքան բարդ է: Միայն Բելլան ու նրա մի փոքր տարօրինակ ամուսին Գեկն են համաձայն վերցնել տղային: Սկզբում ամեն ինչ լավ էր, բայց մի օր Ռիկկին փախչում է անտառ, իսկ Գեկին կասկածում են Ռիկիին առևանգելու մեջ:
[embed]https://www.youtube.com/watch?v=Cpto3AtqHzM[/embed]
Իսկ հետո ապրեք ինքներդ
- Դրամա, մելոդրամա, կատակերգություն
- ԱՄՆ, 2014 թ.
- Տևողությունը՝ 103 ր.
- IMDb: 6,6.
Ամերիկա տեղափոխվելուց հետո երբեմնի մեծ ու ընկերական ընտանիքի անդամները կորցնում են կապը միմյանց հետ: Բայց դժբախտությունը նրանց կրկին միավորում է ու ստիպում է վերանայել կյանքի հանդեպ իրենց հայացքները:
[embed]https://www.youtube.com/watch?v=4DSgZio-UrA[/embed]
Սինգ-սթրիթ
- Դրամա, մելոդրամա, կատակերգություն
- Իռլանդիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, 2016 թ.
- Տևողություն` 106րոպե
- IMDb: 8,0.
Ֆինանսական դժվարությունների պատճառով Կոնորը ստիպված է փոխել էլիտար դպրոցը և տեղափոխվել շատ սովորական մի դպրոց: Նոր տեղում նրան լավ չեն ընդունում, բայց կյանքը հանկարծ հաճելի անակնկալ է մատուցում երիտասարդին: Նա սիրհարվում է մի աղջկա, որի համար պատրաստ է նունիսկ սեփական ռոք-խումբ ստեղծել:
[embed]https://www.youtube.com/watch?v=S0zOf61673o[/embed]
Թեթևաբարո գերազանցիկը
- Մելոդրևամա, կատակերգություն, 2010
- Տևողություն` 92 րոպե
- IMDb: 7,1.
Համեստ և դպրոցում ոչ այդքան սիրված Օլիվը անփութության հետևանքով դառնում է տհաճ ասեկոսեների գլխավոր դերակատարը: Բայց աղջիկը չի հիասթավում և ստեղծված իրավիճակն օգտագործում է մի սրամիտ ծրագիր մշակելու համար, որը կօգնի վերականգնել իր հեղինակությունը:
[embed]https://www.youtube.com/watch?v=zz6UNp_18fQ[/embed]
Սիրով` Ռոզիից
- Մեոդրամա, կատակերգություն
- Գերմանիա, Մեծ Բրիտանիա, 2014թ.
- Տևողություն` 102 րոպե
- IMDb: 7,2.
Ռոզին և Ալեկսը մանկության ընկերներ են և այնքան մտերիմ են, որ միմյանց մասին գիտենմ գրեթե ամեն ինչ: Նրանք երզում են դպրոցն ավարտելուց հետո մեկնել ԱՄՆ` ուսումը շարունակելու: Բայց ավարտական երեկոն խառնում է նրանց բոլոր ծրագրերն ու բաժանում նրանց երկար ժամանակով:
[embed]https://www.youtube.com/watch?v=QRX6ZewDpWU[/embed]
Լուսնի մոգական շողը
- Մելոդրամա, կատակերգություն
- ԱՄՆ, Մեծ Բրիտանիա 2014թ.
- Տևողություն` 90 րոպե
- IMDb: 6,6.
Աշխարհում գոյություն չունի այնպիսի մի կախարդ կամ մոգ, որին իլյուզիոնիստ Սթենլին չկարողանար բացահայտել: Բացառություն է երիտասարդ սպիրիտուալիստ Սոֆին, որն իր գերբնական ունակություններով գերել էր մի հայտնի ու ազդեցիկ ընտանիքի: Աղջկա գաղտնիքը բացահայտելու փորձերի ընթացքում Սթենլին չի նկատում` ինչպես է սկսում համակրել նրան:
[embed]https://www.youtube.com/watch?v=_dbXKAw4vl4[/embed]
Ողջու'յն, Ջուլի
- Դրամա, մելոդրամա, կատակերգություն
- ԱՄՆ, 2010թ.
- Տևողություն` 90 րոպե
- IMDb: 7,7.
Սա երկու դեռահասների առաջին սիրո պատմություն է: Ջուլիի ու Բրայսի զգացմունքների մասին ֆիլմը պատմում է տարբեր տեսանկյուններից:
[embed]https://www.youtube.com/watch?v=GPdcLUnve5k[/embed]
Տիկին Ամերիկա
- Կատակերգություն
- ԱՄՆ, Բրազիլիա, 2015թ.
- Տևողություն` 84 րոպե
- IMDb: 6,3.
Թրեյսին Նյու Յորքյան քոլեջի միայնակ և համեստ ուսանողուհի է: Բրուքը նրա էքսցենտիրկ քույրն է: Նրանք հակապատկերներ են, բայց դա նրանց չի խանգարում ընկերանալ ու սկսել միասին խելագարություններ անել:
[embed]https://www.youtube.com/watch?v=4RLe2Du7uBc[/embed]