BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[ LongRead ] 2007 թ. մանկահասակ աղջիկներին դաժանու

[ LongRead ] 2007 թ. մանկահասակ աղջիկներին դաժանությամբ սպանած մոլագարի բացահայտումը

«Սովերշեննո սեկրետնո» թերթը  երկար տարիներ ՌԴ քննչական կոմիտեի նախագահ աշխատած Վլադիմիր Մարկինի՝  «21-րդ դարում Ռուսաստանում կատարված  ամենասարսափելի սպանությունները» գրքից մի գլուխ է հրատարակել, որը 2007 թվականին Ռուսաստանի հյուսիսում սերիական մարդասպանի կատարած սարսափելի ու դաժան սպանության մասին է:

ԸՆԴՀԱՏՎԱԾ ՊԻԿՆԻԿ


2007 թվականի մայիսյան մի կիրակի սիրահարված ուսանողներ Նատալյան և Կոնստանտինը որոշում են իրենց սերը վայելել բնության գրկում: Նրանք գնում են անտառ, որոշ ժամանակ անց զգում են, որ անտառում  մենակ չեն:  Մոտ 40 մետր հեռավորության վրա նրանք մերկ, չորեքթաթ  կանգնած տղամարդու են  նկատում, որն ինչ-որ  բանով է զբաղված լինում: Զույգն  անհանգստանում է,  10 րոպե անց նորից նայում  տղամարդու կողմը: Հանկարծ այդտեղից ճիչ է լսվում: Կոնստանտինը փորձում է ընկերուհուն հանգստացնել, ասելով, որ մարդիկ երևի իրենց պես սեքսով են զբաղվում, և այդ ձայներն էլ երևի կրքից են, բայց Նատալյան պնդում է՝ դրանք, ոչ թե սիրո ու կրքի, այլ ցավի ու վախի ճիչեր են:
Ուսանողները վախեցած հետևում են տղամարդուն, որը գետնին ընկած ինչ-որ մեկին  ձեռքերով խփելիս է լինում: Հանկարծ նա կանգնում է,  վերնաշապիկը գցում վրան ու գնում դեպի անտառից դուրս եկող ճանապարհի կողմը: Նատալյան ու Կոնստանտինը տեսնում են,  թե նա ինչպես է մոխրագույն մեքենա նստում ու հեռանում: Կոնստանտինը նույնիսկ մեքենայի մակնիշն է ֆիքսում` Միցուբիշի – Գալանտ:
Համարձակություն հավաքելով ուսանողները որոշում են մոտենալ այդտեղ: Մինչև հասնելն ինչ ասես մտածում են. ի՞նչ կարող է լինել այնտեղ: Կրկին սարսափելի ձայն է լսվում, առջևից գնացող Կոնստանտինը վախից գոռում է: Տղան  շրջվում է և ընկերուհուն հրամայում չնայել: Գետնին երկու մանկահասակ աղջիկների մարմիններ են լինում, մեկը շատ փոքր ու անշարժ, մյուսը՝ գլուխը կոտրված  և մահվան ցնցումների մեջ: Զույգը սարսափահար փախչում է այդտեղից: Չպատկերացնելով, թե  ի՞նչ պետք է անել, նրանք որոշում են լռել:
[caption id="" align="aligncenter" width="500"] Սիդլյարի գրած խոստովանականը[/caption]
2 օր չեն քնում, կատարվածը ծանրանում է նրանց վրա, մեղքի զգացումը հանգիստ չի տալիս:  Շուտով լրատվամիջոցները տարածում են, որ երկու քույրեր են անհետացել ՝ 8-ամյա Ալբինա Խուդյակովան և 3-ամյա Նատաշա Սոբոլեվսկայան: Ըստ լուրերի, երեխաները կորած են լինում 2 օր առաջ՝ մայիսի 20-ին: Մայրը Ալբինային հաց գնելու է ուղարկած լինում, իսկ փոքրը վազում է քրոջ ետևից:
Նատալյան ու Կոնստանտինը հասկանալով, որ դա անհետացում չէ,  այլ սպանություն, որոշում են  ամեն ինչ պատմել քննիչներին: Նրանք ցույց են տալիս այն վայրը, որտեղ կատարվել է սարսափելի  հանցագործությունը: Ուսանողների ցուցմունքները շատ են ոգնում հետաքննությանը: Քննիչները մտածում են,  որ մարդասպանին գտնելը շատ ջանքեր չէր պահանջի: 8-ամյա աղջկա մարմնի և հագուստի վրա սերմնահեղուկի հետքեր են հայտնաբերվում, որտեղից էլ առաջանում է   բռնաբարության վարկածը:
Դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզվում է, որ աղջիկների մահը վրա է հասել գլխներին  քարի հարվածներից: Պարզվում է նաև, որ 8-ամյա աղջիկը կանոնավոր անալ սեռական կապի մեջ է լինում այդ  տղամարդու հետ: Հետաքննությունը որոշում է անհապաղ գտնել մանկապիղծին:
Քննիչները որոշում են գործել բնականոն ճանապարհով: Սերմնահեղուկի անալիզները կարող էին բացահայտել տիրոջ գենետիկ կոդը: Այսպիսով, ստուգման է ենթարկվում  Տագանրոգի  արական սեռի բնակչությունը, անհրաժեշտության դեպքում էլ՝ ամբողջ տարածաշրջանի, մինչև որ կհամապատասխաներ մանկապիղծի ԴՆԹ-ն: Հանցագործության բացահայտումը ժամանակի հարց է լինում: Բայց ով կմտածեր, որ գործի՝ հեշտ թվացող բացահայտումը քննության համար չար կատակ էր:

ԲԱՐԻ ՌԵԺԻՍՈՐ ՔԵՌԻՆ


Քննության  ընթացքում նոր վկա է հայտնվում ՝ թեթև վազքի երկրպագու  ոմն Դմիտրի Պիչկա: Նա հայտնում է, որ ամեն առավոտ այդ անտառի երկայքով վազում է: Մայիսի 19-ին, սպանության նախորդ օրը, նա նույն ճանապարհով վազելիս է լինում, այդ ճանապարհին  մոխրագույն մեքենա է տեսնում: Մարզիկին  հետաքրքրում է, թե ինչպե՞ս է այդ մեքենան հայտնվել այդտեղ: Պարզվում է, որ որ այդտեղ միայն հակառակ ճանապարհով պետք է մտնել: Մեքենան կանգնած է լինում հենց այնտեղ,որտեղից հետո հայտնաբերել էին աղջիկների մարմինները:
Կիրակի առավոտյան մարզիկը գնում է վազելու՝ նույն ժամին և  նույն վայրում : Հանկարծ անտառից մի մարդ է դուրս գալիս: Պիչկան պնդում է, որ դա մարդասպան էր, քանի որ ուներ ցցված աչքեր ու անտարբեր հայացք: Նա նաև նշում է, որ 30 աստիճան շոգին նրա հագին սև երկարաթև վերնաշապիկ է եղել, ինքը վախեցել է նրանից ու հետ վազել, հետո հետ է նայել, տեսնելու, թե արդյոք մարդասպանն  իրեն չի հետևում:
Մարզիկի և ուսանողների նկարագրած տղամարդն ու մոխրագույն մեքենան համընկնում էեն: Հաջորդ օրը պարզվում է, որ այլ երեխա կարող էր զոհ լինել: 8 ամյա Անյա Վասիլևնան պատմում է, որ երբ ինքը դասարանցու ծնունդին է գնալիս լինում, նրան անծանոթ տղամարդ է մոտենում և ասում. «Լենա, քեզ  մեկ րոպեյով կարելի՞ է»: Աղջիկը պատասխանում է, որ իր անունն Անյա է: Հետո նա աղջկան խնդրում է մեքենան նայել: Աղջիկը նստում է մենքենան,շուտով տերը վերադառնում է, շնորհակալություն է հայտնում և ասում, որ ինքը ռեժիսոր Ֆյոդր Բոնդարչուկն է, Տագանրոգում կինոստուդիա ունի, և Անյային տեսնելով հասկացել է՝ նա իսկական դերասանուհի է: Վերջինս  աղջկան սկսում է համոզել, որ մասնակցի շուտով սկսվող նկարահանումներին:
[caption id="" align="aligncenter" width="500"] Սիդլյարի մեքենաներից մեկը, որի միջոցով հաջողվեց դուրս գալ նրա հետքի վրա[/caption]
Անյան պատասխանում է, որ կգնա միայն մայրիկի թույլտվությամբ, ում կարելի է զանգել և պայմանավորվել:  Երկար մտածելուց հետո «Բոնդարչուկը» մեքենայի դուռը բացում է և բաց թողնում աղջկան: «Ռեժիսորի» արտաքինի նկարագրությունը լիովին համապատասխանում է մյուս ցուցմունքների հետ, միայն մեքենայի հետ  է անճշտություն  լինում: Անյայի խոսքերով, ինքն արծաթագույն Տոյատա էր նստել:
Այդ ընթացքում նորանոր վկաներ են հայտնվում՝ մի քանի աշակերտներ, թոռնիկների հետ զբողնող տատիկներ, ովքեր նկատել էին, թե ինչպես է մի տղամարդ զբոսնում մանկական խաղահրապարակի մոտ  ու հետևում երեխաներին: Պատմել էին, որ ինչ-որ երեխայի չգտնելով, տղամարդը մոխրագույն Տոյոտայով   հեռացել էր: Անծանոթի նշանները համընկնում էին արդեն հայտնի նշանների հետ:
Մյուս հարցաքննվողները հայտնել էին, որ ավագ քույրը՝ Ալբինան, հաճախ է նվերներով տուն գնացել, երբեմն էլ գումարով: Հարցին՝ որտեղի՞ց նրան  այդ ամենը, խուսափողական պատասխաններ է տվել:
Նրանց հավաքարար հարևանը մի անգամ տեսել է, թե ինչպես է Ալբինան  տուն վերադառնում վաղ առավոտյան: Դեռ 8-ը չբոլորած աղջիկը եղել է շպարված, կարճ շրջազգեստով ու բարձրակրունկներով: Հարցին, թե նա տա՞նը չի գիշերել, աղջիկը միայն ժպտացել է: Նրա ընկերուհի Նատաշան հայտնել է, որ Ալբինան իրեն  գաղտնիք է վստահել, որ տարիքով ընկեր ունի, որը նրան մեքենայով ման է տալիս ու նույնիսկ Ռոստով է տանում:
Աղջիկներին մեծացրել է մայրը, որը թեթևաբարո է եղել, նրանց  դաստիարակությամբ չի զբաղվել, նրա կենսակերպը բացասական ազդեցություն է ունեցել երեխաների վրա: Ալբինան 7 տարեկանից շփվել է անծանոթների  հետ ու գիշերները տուն չի եկել:
Նատաշան պատմել է, որ որոշ ժամանակ առաջ ինքը տեսել է Ալբինայի ընկերոջը: Ալբինան խաղահրապարակի  մոտ մոտեցել է նրան: Տղամարդը տարօրինակ տեսք է ունեցել, շոգին նրա հագին գլխարկ ու սև  հաստ վերնաշապիկ է եղել: Բոլոր վկաների նկարագրությունները համընկնում էին: Մնում էր նրան գտնել ու պարզել,  թե սպանության ժամանակ որտեղ է  եղել:
Եվ գտնվել է այդպիսի մարդ, նա Տագանրոգի բնակիչ, 1959 թվականին ծնված Վալերի Անատոլիի  Սիդլյարն է: Նա իսկապես մոխրագույն Միցուբիշի գալանտ մակնիշի մեքենա է ունեցել:  Մնում էր գրագետ ձևակերպել նրա ձերբակալումը:

ԿՍՈՎՈՐԵՑՆԵ՛Մ ՁԵԶ ԱՇԽԱՏԵԼ


Առաջին հարցաքննությանը Սիդլյարը ներկայանում է բավականին հանգիստ, չի նյարդայնանում:  Նա սենյակ չմտած հայտարարում է,  որ բոլորին հայտնի է, որ դեպքի վայրից սերմնահեղուկի  նմուշներ են վերցվել, դրա համար  առաջարկում է իրենից արյան անալիզ վերցնել: Նա նաև առաջարկում է իր հեռապոսի միջոցով ճշտել, թե այդ օրն ինչ զանգեր է ստացել  և հեռախոսը որտեղ է եղել:  Սիդլյարը հայտնում է, թե հիշում է ինքը որտեղ է եղել մայիսի 20-ին, և վստահ է՝ երբ ամեն ինչ ճշտվի, ամեն բան կբացահայտվի:
Փորձաքննության արդյունքները ցույց են տալիս, որ սպանության վայրից վերցված սերմնահեղուկի  նմուշները Սիդլյարինը չեն, նրա հեռախոսն էլ տանն է  եղել : Սիդլյարի ալիբիները համոզիչ էին: Նա քննիչների սենյակից դուրս գալով ասում է. «Ես կսովորեցնեմ ձեզ աշխատել»:
Բազմաթիվ վկաների ցուցմուքները կորցնում են իրենց նշանակությունը: Մնում է ստուգել այդ շրջանի բոլոր տղամարդկանց ԴՆԹ-ներեը: Հազարավոր մարդկանց են ստուգում, բայց անարդյունք: Իրավապահները միայն Տագանրոգով չեն սահմանափակվում:  Հետո ստեղծվում է հատուկ քննչական կոմիտե: Հենց այդ ժամանակվանից էլ գործի քննությունն արմատապես փոխվում է: ՔԿ ներկայացուցիչ Ալեքսանդր Բաստրիկինն անձամբ է սկսում զբաղվել այդ գործով և բացահայտումը հասցնում ավարտին:

ՏԱՂԱՆԴԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԱՆԵԼ ԱՅՆ, ԻՆՉ  ՈՒՐԻՇՆԵՐՒՇՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԱՆԵԼ


Սպանությունից 3 ու կես տարի էր անցել: Գործի քննությունն անարդյունք էր: ՔԿ ներկայացուցիչը որոշում է գործի բացահայտումը հանձնել գլխավոր քննչական վարչության և Ռուսաստանի փորձառու քննիչներից Վալերի Խոմիցկիյին: Նա պետք է անհապաղ մեկներ Տագանրոգ:
Երբ քննիչը սկսում է գործի քննությունն ու ծանոթանում քրեական գործի մանրամասներին, նա ևս համարում է, որ եթե հանցագործի գենետիկ կոդը հայտնի է, մնում է զուտ մեխանիկական աշխատանք կատարել, ու  մտածում ՝ կարիք չկա Տագանրոգ հասնել: Քննիչը սկսում է ուշադիր ուսումնասիրել տասնյակ հատորանի գործը: Դեպքի վայրի նյութերն ուսումնասիրելիս նա ուշադրություն է դարձնում մարմինների դիրքի վրա: Քննիչը բացահայտում է, որ  դրանք անբնական դիրքով են  ընկած:
Նշանակվում է հոգեբանական իրավիճակի փորձաքննություն, որից հետո հնարավոր է լինում պարզել՝  մարմիններն ինքնըստինքյան են այդ դիրքում հայտնվե՞լ, թե՞ այստեղ ուրիշ բան է թաքնված: Փորձագետները բացահայտում են, որ մարդասպանը միտտումնավոր է մարմիններն այդպես դասավորել,որպեսզի լուսանկարի: Քննիչը հասկանում է, որ չարագործը ոչ միայն սպանությունից է հաճույք ստացել,այլ նաև այդ մարմինները լուսանկարելուց: Նա դիակներով պոռնոգրաֆիկ տեսարան է ստացել, որը, փորձագետներն անվանել են այսպես. «անբարոյական աղջիկն ու նրան հետևողը»: Բնականաբար փաստը զզվելի է, բայց  դա այլանդակ մարդասպանի տիպիկ բնութագիր է:
[caption id="" align="aligncenter" width="500"] Վկա ուսանող Կոնստանտինը ցույց է տալիս,թե որ ուղղությամբ են տարել աղջկան[/caption]
Հետաքննությունը ցույց է տալիս, որ սերմնահեղուկի հայտնաբերման տեղն  էլ է տարօրինակ: Եթե դա բռնաբարություն է,ապա այն ուրիշ տեղ պետք է թափված լիներ, ոչ թե աղջկա ձեռքի կամ մարմնի կողքն ընկած  սպիտակեղենի վրա: Մի տարօրինակ բան էլ վազորդի ցուցմունքում կար՝ երբ նա այդտեղ մեքենա էր տեսել, նշանակում է, որ այդ վայրը մարդասպանին շատ հայտնի տեղանք է: Այդպես, քննիչը բոլորովին նոր դետալների շարք է բացահայտեում
Առաջին. Երեխաները ճանաչել են հանցագործին և իրենց կամքով են նստել նրա մեքենան: Եթե նրանց ուժով նստեցնեին մեքենան, դա տեսնող կլիներ:
Երկրորդ. Մեքենայից մինչև անտառի այդ վայրը երեխաներն ինքնուրույն են եկել: Դա հայտնի է դարձել նրանց կոշիկների վրայի հողի փորձանմուշներից:Նշանակում է, մարդասպանը հենց այդտեղ է նրանց սպանել:
Երրորդ. Խոմիցկին եկել է այն եզրահանգման, որ Ալբինային բռնաբարելու անհրաժեշտություն չի եղել, քանի որ, ցուցմունքների համաձայն,  նա միշտ երեխային ման է տվել մեքենայով: Փորձաքննության համաձայն, հանցագործը  միշտ սեռական կապի մեջ է  եղել նրա հետ: Ուստի եթե հանցագործն ինչ ցանկացել, արել է աղջկա հետ, ինչո՞ւ պետք է բռնաբարեր նրան: Ըստ քննիչի, սպանության պահին սեռական ակտ չի եղել, մարդասպանը դա ընդամենը բեմադրել է:
Վերջապես՝ մարդու և մեքենայի համադրությունը: Սիդլյարը ունեցել է Միցուբիշի, վկաները նկարագրել են մարդու, որը  նրան նման է, նաև մեքենան, որից ինքն էլ է  ունեցել:  Բայց անպատասխան էին մնում հետևյալ հարցերը՝ ո՞ւմ սերմնահեղուկն է, հեռախոսի տրյուկն ի՞նչ տրյուկ է, և  որտեղի՞ց է ընդհանրապես հայտնվել բազմաթիվ վկաների տեսած Տոյոտան:
Քննիչն անսպասելի  որոնումներ  է իրականացնում բոլոր վայրերում, որտեղ ապրած է լինում Սիդլյարը, բոլոր տեղերից  պոռնոգրաֆիկ նյութեր են հայտնաբերում, որտեղ բացի մարդկանցից, կան նաև կենդանիներ: Հայտնաբերված ֆոտո և վիդեո նյութերը չափից դուրս դաժան սցենարներով են լինում:
Հայտնաբերված պոռնոամսագրերի որոշ հոդվածներ առանձնացված էին, ու մատիտով նշված  հետևյալ թեմաները՝ «երեխա ոչնչացնող աղանդ», « երեխայի սպանության աստղային ժամ», «բոլոր արհեստների մոլագար», «մանկապիղծներին ոչ մի տեղ չեն սիրում» և այլն:
Սիդլյարին լավ ճանաչողները նշել են, որ նա շատ դաժան է, ինչը զացվել է յուրաքանչյուր նրա  քայլափոխի ժամանակ: Մի անգամ, երբ նրա առաջին ընտանիքը վարձով ապրելիս է եղել ու ճագարներ է պահել, նրա աղջիկը տեսել է, թե ինչպես է հայրը կենդանի ճագարին բռնցքամարտի տանձիկի պես կախում ու սկսում պարապել՝ այդ ամենից ստանալով մեծագույն հաճույք: Աղջկան թվում է, թե հոր մեջ սատանա է մտել:
Բաժանվելուց հետո հա յուրահատուկ ձևով ընկերուհի է գտնում իր համր: Ընկերոջ հետ աղջիկներ է վարձում, նրանցից մեկն այնքան է դուր գալիս Սիդլյարին, որ որոշում է առաջարկություն անել, ինչպես «Սիրունիկը» ֆիլմում: Որոշ ժամանակ անց նրանք աղջիկ են ունենում:

 ՏՂԱՄԱՐԴ № 2


Հետաքննությունը գործի բացահայտման վերաբերյալ   բավարար նյութեր  էր հավաքել: Դա հեշտ չէր,  հանցագործության օրվանից արդեն 4 տարի էր անցել: Ուսանողները մեկնել էին երկրից,  մարզիկը  գործուղման էր: Մնացած վկաներին նույնպես, տարբեր տեղերից էին հրավիրում: Սիդլյարին նման ևս 9 հոգի է կանչվում՝ առերեսման համար: Խոմիցկին մեծ ռիսկի է դիմում: Հարկավոր էր այդքան տարի հետո մի քանիսի միջից  ճանաչել Սիդլյարին:
Որոշիչ պահը հասնում է: Քննիչի սենյակում 10 աթոռ են շարում: Սիդլյարին իրավունք են տալիս նստել ցանկացած աթոռին: Նա նստում է երկրորդ աթոռին: Որոշում են սկսել վազորդից: Նա հենց սենյակ է մտնում,  նստածների միջից մատնացույց  է անում երկրորդ աթոռի նստողին: Հերթն ուսանողներինն էր: Առաջինը սենյակ է  մտնում Նատալյան: Բոլորին զննելուց հետո խնդրում է  հանվել մինչև գոտկատեղը, չոթեքթաթ կագնել և ցույց տալ, թե իբր մեկին ծեծում են: Բոլորին հրահանգում են գլխարկ դնել,որովհետև հանցագործության պահին մարդասպանը  գլխարկով էր եղել: Առաջին աթոռի նստողը կատարում է հրահանգները, Նատալյան խնդրում է գլխարկը փոխանցել երկրորդ նստողին: Երբ Սիդլյարը գլխարկը դնում է գլխին, Նատալյայի աչքի առաջ գալիս է այն նույն  սարսափելի տեսարանը: Կոնստանտինը նույնպես մատնացույց  է անում Սիդլյարին: Խաղահրապարակի մոտ կասկածելի տղամարդուն նկատած կինը նույնպես ցույց է տալիս Սիդլյարին: Երկու մանկահասակ աղջիկներին առերեսման  համար հատուկ սենյակ են պատրաստում, որտեղ ապակու միայն մեկ կողմ է երևում:  Երեխաները Սիդլյարին տեսնում են, իսկ նա երեխաներին՝ ոչ: Նրանք նույնպես ճանաչում են  Սիդլյարին:
Առերեսման արդյուքը 100 տոկոսանի էր, թվում էր,թե գործը պատրաստ է՝ դատարան ուղարկելու համար, բայց քննիչը որոշում է գտնել բոլոր վիճելի հարցերի պատասխանները, իսկ Սիդլյարն ուղարկվում է  քննչական մեկուսարան: Առաջին հարցաքննությանը նա հրաժարվում է հարցերին պատասխանելոուց, բայց մեկ օր հետո խնդրում է հարցաքննել իրեն, ասելով, որ ամեն ինչ հանգամանորեն հիշել է, փաստեր ունի, որ անմեղ է: Հետագա ամբողջ հարցաքննությունը մտքերի ու կերպարների մենամարտ է լինում

ՀՈՐԻՆՎԱԾ ՓԱՍՏԵՐ


Սիդլյարը հայտարարում է, որ հիշել է, թե հանցագորխության օրը որտեղ է եղել: 2007 Պարզվում է, նա 2007-ի ապրիլին ինչ-որ պարախումբ է մեքենայով տեղափոխել Մոսկվա, ճանապարհին շարժիչը փչացել է, նա իջեցրել է ուղևորներին ու սկսել արհեստանոց փնտրել: Բայց քանի որ մեքենայի նորոգումը Մոսկվայում թանկ է եղել, նա մեքենան քաշելով հասցրել է Տագանրոգ: Հարցաքննության ժամանակ նա անընդհատ շեշտել է, որ Մոսկվայից դուրս է եկել ապրիլի 28-ին:
Քննիչը սկզբում  չի հասկավշցել, թե ինչու է նա անընդհատ այդ ամսաթիվը շեշտում, բայց հետո գլխի է  ընկել: Գործն ընդունելուց Խոմիցկին խնդրել էր դրա հետ փոխանցել բոլոր նմանատիպ քրգործերը: Պարզվել էր, որ Պոդմոսկովյայի շրջաններից մեկում  4 ամյա աղջիկ է սպանվել: Սիդլյարը ցանկանում էր քննիչին համոզել,որ այդ օրը նա Մոսկվայում չի եղել:
Հետաքննության արդյուքնում հայտնաբերվեց նաև այն մարդը, ով Սիդլյարի մեքենան բուքսիրով քաշել է: Նա հիշել է, որ դա եղել է ոչ թե ապրիլի 28-ին, այլ 30-ին: Նա զարմացել է, որ մի քանի տասնյակ կմ գնալուց հետո Սիդլյարն ասել է, որ դրանից հետո մեկ ուրիշին կգտնի: Հաջորդ օրը տրակտորի վարորդը հանդիպում է Սիդլյարի բարեկամին, որը հայտնում է, որ Վալերան արդեն տուն է հասել: Իրականում Սիդլյարի մեքենան միայն ճանապարհի 10 կմ է քաշելով տարվե,  դրանից հետո այն արագորեն սլացել է մայրուղու վրա: Տագանրոգ հասնելով, մարդասպանը զանգել է իր ծանոթին ու խնդրել մեքենան քաշել ավտոտնակ: Այդպես նա փորձել  է իր համար ալիբի գտնել՝ նաև 4 ամյա Նաստյա Մոկրյակովայի սպանության  հետ կապված:

ԾՆՆԴՅԱՆ ԽՆՋՈՒՅՔԻ ՏՐՅՈՒԿԸ


Մի անգամ Սիդլյարը հայտարարում է, որ սպանության օրն ինքն ընտանիքով եղել է Նովոշախտինսկում՝ քենու ծնունդին, և որպես ապացույց լուսանկարներ կան: Քննիչները սկսում են նաև այդ  վարկածն ուսումնասիրել: Խոմիցկին իրոք գտնում է այդ արարողության լուսանկարները, որտեղ Սդիդլյարը բարեկամի հետ գառ է մորթում: Լուսանկարներում պատկերված մարդկանց հատ հատ կանչում են հարցաքննության, հարցնում, թե ի՞նչ առիթով են իրենք հավաքվել և որտե՞ղ: Սիդլյարին այստեղ էլ չեն հավատում, սպանության օրը շատ շոգ է եղել, իսկ լուսանկարում մարդիկ տաք հագուստով են: Կասկածները հաստատվում են:
[caption id="" align="aligncenter" width="500"] Մարդասպան Սիդլյարը[/caption]

ԼԱՎ ՄՏԱԾՎԱԾ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ


Մի քանի հետաքննական փորձակումները ևս հաստատում են, որ հանցոգործությունը կատարել է Սիդլյարը: Տարբեր մեքենաների առկայությունն էլ է բացահայտվում: Սիրահար ուսանողները պիկնիկի ժամանակ իրար  լուսանկարել էին, նկարներից մեկի մեջ քննիչները բացահայտում են Սիդլյարի սպիտակ գույնի Մերսեդես մակնիշի միկրոավտոբուսը: Նա փորձում է քննիչներին համոզել, որ այդ օրը միկրոավտոբուսը ոչ թե կանգնած է եղել անտառի ճանապարհին, այլ իր ավտոտնակում: Լուսանկարում նույնիսկ մեքենայի համարանիշներն են նշմարվել, նաև ճաղատ մարդ և երկու երեխա: Նա, բնականաբար, չէր կարող միաժամանակ երկու մեքենաներով գալ հանցագործության վայր՝ Միցուբիշիով և Մերսեդեսով: Իսկ Տոյոտա՞ն,  որը տեսել էին մյուս վկաները: Հետաքննությունը պարզում է, որ մայիսի 20-ին Սիդլյարը մտադիր չի եղել սպանել կոնկրետ այդ աղջիկներին, այլ ուղղակի ինչ-որ երեխա: Նա սկզբում Անյային  է համոզում, չի ստացվում, որպես զոհ ընտրում է Ալբինային: Քանի որ Ալբինան տանից քրոջ հետ էր դուրս եկել, երկուսով են նստել  նրա մեքենան:Որպեսզի գործը խճճի, Սիդլյարը Միցուբիշին թողնում է անտառի ճանապարհին,իսկ միկրոավտոբուսը անտառն ու քաղաքը հատող ճանապարհին: Մնում է վերջին հարցը. որտեղի՞ցէ հանցագործության վայրում հայտնվել ուրիշի սերմնահեղուկը: Դա բացահայտվել է մի միջադեպի միջոցով: Սկզբնական շրջանում, երբ Սիդլյարի դուստրը լավ հարաբերությունների մեջ էր Սիդլյարի  ընկերուհու հետ և հաճախ էր լինում նրանց տանը, մորը պատմում է, թե ինչպես է հայրը տուն գալով գրպանից սերմնահեղուկներով լի պահպանակներ հանում ու շպրտում սառնարանի վրա: Նրանք երկուսն էլ զզվում են, իսկ Սիդլյարն ասում է, որ ինչ ոզում է, անում է, դա ինքն է, և փոխվելու միքտ չունի: Պատմությունը հաստատելու համար քննիչները թռչում են Միացյալ նահանգներ՝ հանդիպելու  Սիդլյարի կնոջը: Հարց է առաջանում, իսկ որտեղի՞ց մարդասպանին այդ պահպանակները: Այս հարցի պատասխանն էլ են քննիչները գտնում: Սիդլյարը լողափից է գտել դրանք, որոնք զբոսաշրջիկներինն են եղել, այդ իսկ պատճառով երկար ժամանակ ԴՆԹ-ի անալիզները ոչ մի արդյունք չէին տալիս: Վերջնական հարցաքննությունն իրականացվում է  պոլիգրաֆ սարքի միջոցով, որը հաստատում է,  որ աղջիկներին իսկապես սպանել է Սիդլյարը: Հանցագործությունը բացահայտվում է:
Աղջիկների սպանության օրվանից մինչև առաջին դատական նիստը 7 տարի, 1 ամիս և 12 օր է անցնում:  Դատարանը միաձայն որոշում է. «Մեղավոր է, ներման ենթակա չէ»: Սիդլյարին դատապարտում են  ցմահ ազատազրկման՝ հատուկ ռեժիմով:

Աղբյուրը

Տարածել