ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Նրան տվեցին փուչիկներ, հետո սպանեցին. առեղծվածային

Նրան տվեցին փուչիկներ, հետո սպանեցին. առեղծվածային մարդասպանություն, որը բացահայտվել է 27 տարի անց

1990 թվականի մայիսին էր: Ֆլորիդայի նահանգի քաղաքներից մեկում կատարվեց շատ տարօրինակ մի սպանություն: Ծաղրածուն՝ ծաղկեփունջով և փուչիկներով, թակեց Մառլենի տան դուռը: Կինը բացեց: Նրան տվեցին փուչիկները, որոնց վրա գրված էր՝ «Դու լավագունն ես», իսկ հետո՝ կրակոց: Ծաղրածուն կրակել էր կնոջ ճակատին, նրան փրկելն անհնար էր:
Փողոցում քայլող մարդիկ տեսան, թե ինչպես կրակոցից հետո ծաղրածուն նստեց մեքենան ու անհետացավ:
Ըստ կտակի, Մառլենի ամուսնուն անցավ ամեն ինչ՝ նրա տունը, մեքենան, բիզնեսը, ինչպես նաև ապահովագրական ընկերությունից ստացված կլորիկ գումարը:
Ոստիկանությունը կասկածների մեջ ընկավ՝ չլինի, թե ամուսինը կապ ունի սպանության հետ: Մառլենը 2-3 տարի էր ամուսնացած: Հարցաքննեցին ամուսնուն, սկսեցին հետևել, լսել բոլոր հեռախոսազանգերը. պարզեցին միայն, որ Մառլենի ամուսինն ունի սիրուհի և զբաղվում է գողացված մեքենաների առքուվաճառքով:  Ուրիշ ոչինչ: Ոստիկանությունը չուներ որևէ փաստ, որ սիրուհին կարող է կապ ունենալ առեղծվածային սպանության հետ: Գործը փակվեց:
Մի քանի տարի հետո, Մառլենի ամուսինն ամուսնացավ իր սիրուհու հետ:
Ավելի քան քառորդ դար անց Ֆլորիդայի ոստիկանությունը նորից վերադարձավ այդ գործին: Քառորդ դար անց տեխնիկական հնարավորությունը թույլ էր տալիս վերանայել ու վերականգնել սպանության ամբողջ ընթացքը: ԴՆԹ հետազոտության արդյունքներն ապշեցրին ոստիկաններին: Նա, ով ծպտվել էր ծաղրածուի կերպարում, ծաղիկներ ու փուչիկներ նվիրել երիտասարդ կնոջը, ապա սառնասրտորեն զենքը դրել ճակատին ու կրակել, ամուսնու սիրուհին էր:
Շեյլա Քիինը նույն սառնասրտությամբ էլ մտել էր Մառլենի տուն, դարձել նրա օջախի տիրուհին. 2002-ից Շեյլա Քիինը Մառլենի ամուսնու օրինական կինն էր:
 





 

DAILYMAIL

Տարածել