Կլեոպատրայից մինչև Կոկո. Աշխարհում առաջին օծանելիքի թանգարանը
Le Grand Musee du Parfum-ը գտնվում է նորաձևության քաղաքի կենտրոնական փողոցներից մեկի` Ֆաբուր Սենթ Օնորեի վրա, հենց այստեղ են նաև Ելիսեյան պալատը, նորաձևության հայտնի տները:
Կանանց և աղջիկների երազանքերի թանգարանը գտնվում է չորս հարկանի հին առանձնատանը: Զբաղեցնում է 5 հազար քառակուսի մետր տարածք: Նախկինում այստեղ ֆլագմանյան բուտիկ էր և Christian Lacroix-ի գլխավոր գրասենյակը: 19-րդ դարում այն ֆրասնաիցի մի բարոնի առանձնատունն էր:
Կոսմետիկայի թանգարանում ցուցադրվում են պատմական և գիտական նյութեր, նաև այն օծանելիքների օրինակները, որոնք օգտագործում էին Կլեոպատրան, Մարկոս Ավերելիուսը, Մադմուազել Շանելը (մինչև լեգենդար № 5-ը): Օծանելքիային ժամանակագրությունը այստեղ ներկայացված է փարավոններից մինչև մեր օրեր:
Այցելուները կարող են մասնակցել ինտերակտիվ փորձարկմանը, որն ապացուցում է` բույրը մեր կյանքում ամենավերջին տեղը չի զբաղեցնում և որից կախված է մեր տրամադրությունը:
http://www.youtube.com/watch?v=rOZk_K3cZ2Q
Կոսմետիկայի թանգարանի գիդերը պլանշետներն են: Դրանք ավտոմատ ընտրում են դասախոսությունը և տալիս են այն ցուցասրահի մասին անհրաժեշտ տեղեկությունը, որում այդ պահին գտնվում եք:
Մի հարկը ամբողջությամբ զբաղեցնում է digital-լաբորատորիան (օծանելիքագործների իսկական աշխատավայրը): Այնտեղ տեսագիդը պատմում է աշխարհի 16 լավագույն «քթերի» մասին` Մատիլդա Լորան (Cartier, Guerlain), Ժան-Կլոդ Էլլեն (Hermes), Աննա Ֆլիպո (Chloe, Giorgio Armani): Նրանք ներկայացնում են բույրի ընտրության նրբությունները և բացահայտում իրենց մասնագիտության որոշ գաղտնիքներ:
Այնպես որ Փարզի այցելելիս` չմոռանաք Le Grand Musee du Parfum-ը ընդգրկել must see վայրերի ցանկում:
Կարդա նաև
Winterfest2026-ին Newmag-ը կներկայացնի Հենրիխ Մխիթարյանի գիրքը՝ «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» (թրեյլեր)
Winterfest-ին տեղի կունենա Դավիթ Գեորգյանի «Իմպեդանս» գիտաֆանտաստիկ էքշն ժանրի գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
Winterfest-ին Newmag-ը կներկայացնի Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխե՛լ» գիրքը (թրեյլեր)
«Ծիլ տուր հայերեն– 2025» մրցույթի փակումը և մրցանակաբաշխությունը՝ Newmag Winterfest-ում