JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Կլեոպատրայից մինչև Կոկո. Աշխարհում առաջին օծանելիք

Կլեոպատրայից մինչև Կոկո. Աշխարհում առաջին օծանելիքի թանգարանը

Le Grand Musee du Parfum-ը գտնվում է նորաձևության քաղաքի կենտրոնական փողոցներից մեկի` Ֆաբուր Սենթ Օնորեի վրա, հենց այստեղ են նաև Ելիսեյան պալատը, նորաձևության հայտնի տները:

Կանանց և աղջիկների երազանքերի թանգարանը գտնվում է չորս հարկանի հին առանձնատանը: Զբաղեցնում է 5 հազար քառակուսի մետր տարածք: Նախկինում այստեղ ֆլագմանյան բուտիկ էր և Christian Lacroix-ի գլխավոր գրասենյակը: 19-րդ դարում այն ֆրասնաիցի մի բարոնի առանձնատունն էր:

Կոսմետիկայի թանգարանում ցուցադրվում են պատմական և գիտական նյութեր, նաև այն օծանելիքների օրինակները, որոնք օգտագործում էին Կլեոպատրան, Մարկոս Ավերելիուսը, Մադմուազել Շանելը (մինչև լեգենդար № 5-ը): Օծանելքիային ժամանակագրությունը այստեղ ներկայացված է  փարավոններից մինչև մեր օրեր:

Այցելուները կարող են մասնակցել ինտերակտիվ փորձարկմանը, որն ապացուցում է` բույրը մեր կյանքում ամենավերջին տեղը չի զբաղեցնում և որից կախված է մեր տրամադրությունը:
http://www.youtube.com/watch?v=rOZk_K3cZ2Q
Կոսմետիկայի թանգարանի գիդերը պլանշետներն են: Դրանք ավտոմատ ընտրում են դասախոսությունը և տալիս են այն ցուցասրահի մասին անհրաժեշտ տեղեկությունը, որում այդ պահին գտնվում եք:

Մի հարկը ամբողջությամբ զբաղեցնում է  digital-լաբորատորիան (օծանելիքագործների իսկական աշխատավայրը): Այնտեղ տեսագիդը պատմում է աշխարհի 16 լավագույն «քթերի» մասին` Մատիլդա Լորան (Cartier, Guerlain), Ժան-Կլոդ Էլլեն (Hermes), Աննա Ֆլիպո (Chloe, Giorgio Armani): Նրանք ներկայացնում են բույրի ընտրության նրբությունները և բացահայտում իրենց մասնագիտության որոշ գաղտնիքներ:

Այնպես որ Փարզի այցելելիս` չմոռանաք Le Grand Musee du Parfum-ը ընդգրկել must see վայրերի ցանկում:

Տարածել