BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

#76. Նարինե Աբգարյան. «Վրա տվածի» սինդրոմը. արտագա

#76. Նարինե Աբգարյան. «Վրա տվածի» սինդրոմը. արտագաղթած գրականություն

Դուք դեռ չե՞ք կարդացել Նարինե Աբգարյանին: Դուք չգիտե՞ք՝ ով է Նարինե Աբգարյանը: «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի հերոսուհի Լյուդան կասեր. «Չէ՞ որ նրան ամբողջ Մոսկվան է… կարդում»: Եվ իսկապես, մոսկովյան բոմոնդն ու գրական շրջանակները զարմացած ու հիացած են 45-ամյա Նարինե Աբգարյանով: «Երկնքից երեք խնձոր ընկավ» պատմվածքի համար 2016 թվականին նա «Յասնայա Պոլյանա» ստացավ. սա Ռուսաստանում հեղինակություն վայելող գրական մրցանակ է: Ի դեպ, հեղինակը դափնու արժանացավ «XXI դար» և «Ընթերցողի ընտրություն» անվանակարգերում:
Նարինե Աբգարյանը ծնվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ բազմազավակ ընտանիքում: Ունի երեք քույր և եղբայր: Բրյուսովն ավարտելուց հետո` 93 թվականին, նա տեղափոխվում է Մոսկվա: Իր մոսկովյան առաջին տարիների մասին նա դովլաթովյան հումորով պատմում է «Վրա տվածը» («Понаехавшая») վիպակում: Ինչո՞վ է զբաղվել 1993-2010 թվականներին. ամուսնացել է, տղա ունեցել, ապա՝ բաժանվել: Նարինեի մասին սկսեցին խոսել 2010-ին, երբ լույս տեսավ նրա առաջին մանկական վիպակը` «Մանյունյան»: Հիմա Նարինեն արդեն բեսթսելերների հեղինակ է. նրան թարգմանում են մի քանի լեզուներով, նաև հայերեն:
Հետաքրքրական է, որ իր գործերից շատերում Նարինեն անթաքույց հաճույքով և սիրով գրում է իր ծագման, Հայաստանի մասին: Անհնար է չսիրել Նարինեի Հայաստանը: Ռուս գրաքննադատը նկատել էր, որ Նարինեն Հայաստանի համար ավելին է անում, քան մի քանի նախարարություններ:
Նարինեն 2016 թվականին այցելեց Հայաստան, դասախոսություններ կարդաց, եղավ Արցախում: Մեր զրույցը նրա գրական ֆենոմենի և ծրագրերի մասին է: Մեր զրույցը ռուսերեն է, որովհետև Նարինեն փոքր-ինչ դժվարանում է խոսել հայերեն:

Տարածել