ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Դիսհարմոնիան նոր սևն է ու այն ամենուր է` մոդայում

Դիսհարմոնիան նոր սևն է ու այն ամենուր է` մոդայում և մեր աշխարհընկալման մեջ. ինչո՞ւ ենք սկսել սիրել աններդաշնակն ու տձևը

Աններդաշնակությունը, անհամաչափությունն ու ապակառուցողականությունը դարձել են այն երեք անկայուն սյուները, որոնց վրա հաստատուն կանգնել են ժամանակակից էսթետիկան ու նրա գլխավոր դերակատարները` Մարկ Յակոբսը, Սիմոն Պորտ Ժակմյուն, և, իհարկե, վերջին շրջանի ամենաքննարկվող ու ամենաազդեցիկ դիզայները` Դեմնա Գվասալիյան:
Բայց այս ամենը սկսվել է շատ ավելի վաղ` հեռավոր 1981-ին, երբ Իոջի Յամամոտոն, նախկին ու այն ժամանակվա համար ամենաէկզոտիկ դեմքերից մեկը, ինչպիսին այսօր շատերը համարում են Vetements-ին, անբեկում հայտարարում էր. «Ես ուզում եմ տեսնել սպիեր, անավարտություն ու հավատ միայն տգեղության կատարելությանը»: Այդպես նա փորձում էր արևմտյան ըմբռնման համար հասկանալի լեզվով բացատրել վաբի-սաբի հասկացությունը: Այն ճապոնական աշխարհընկալման համար կարևորագույն ընկալում է:

Վաբի-սաբին արևելյան մշակույթում նույն տեղ է զբաղեցնում, ինչպիսի դեր ունի վերածնունդը արևմտյան քաղաքակրթության համար, երբ Միքելանջելոյի Դավիթի իդեալական գծերը պետք է լինեին ամենուր` ամեն մի ձեռակերտ ստեղծագործության մեջ: Իր խոսքերը Յամամոտոն (նրա հետ նաև Ռեյ Կավակուբոն, որը Յամամոտոյի առաջին հավաքածուների համահեղինակն էր) ապացուցում էր գործով: Դիզայների պոստապոկալիպտիկ հագուստը, կարծես կարված հատուկ Հերոսիմանի զոհերի համար, ստեղծվել էր կինցուգիի ազնվական մշակույթի կանոններով: Նրա կողմնակիցները կտոր առ կտոր հավաքում էին կոտրված էժանագին բաժակի փշուրները, այն կպցնում ոսկյա դիմափոշով թաթախված սոսնձով ու ցուցադրում, ինչպես գանձ:
Նկարիչների շատ սերունդների ոգեշնչման աղբյուր դարձած, աստվածային այդ անոթը` Յամամոտոն, մարդկային ինքնությունը թաքցնում էր անձև, երբեմն կոպիտ բազմաշերտ հագուստի տակ, կոտրում էր ու նորից կառուցում համամասնությունները, անվերջ փորձեր էր անում նոր գործվածքներով ու թափանցիկ ակնարկում. «Գեղեցկությունը թաքնված է ամենևին էլ ոչ այնտեղ, որտեղ դուք սովոր եք փնտրել»: Ճապոնացի դիզայներները եվրոպացիներին սովորեցնում էին աշխատել ոչ թե մարմնի, այլ մարմնի ու հագուստի միջև ընկած բաց տարածության հետ: Այս մոտեցումը նրանց ստեղծած իրերը դարձնում էին գործիք` նոր մարդուն ի հայտ բերելու համար: Այդ նոր մարդը կապ չուներ սեռական նույնականության պայմանականությունների,  անտրոպոմորֆության`մարդաչափության, մարդակերպության ու նույնիսկ ֆիզիկայի պարզ օրենքների հետ:

Նոր էսթետիկայի մանիֆեստը դարձավ 1997 թվականի Comme des Garçons գարուն-ամառ հավաքածուն, որը ստացավ Body Meets Dress, Dress Meets Body («Մարմինը հանդիպում է զգեստին, զգեստը հանդիպում է մարմնին») անվանումը: Ռեյ Կավակուբոն պոդիում հանեց դագաղներով ու զվարճալի-ասիմետրիկ, ամենաանհավանական տեղերում ուռուցքներ ունեցող ֆրանկենշտեյնների: «Դա հրեշավոր էր, դա շատ գեղեցիկ էր»,- այսպես էր իր տպավորությունները նկարագրում Ան Դեմելմեյստերը,- «Անտվերպերական վեցյակը, որի մի մասն էր ինքը, աճում ու մեծանում էր, հետևում էր տեկտոնական տեղափոխություններին,  որոնք տեղի էին ունենում մոդայում ու ճապոնացի դիզայներների գեղեցկության ընկալման մեջ»:

Նրանց ուշադիր հետևում էր Մարտին Մարջելան, որի մոտ սովորում էր Գվասալիան: Նույն այդ ժամանակ, վիզուալ աշխարհը նույնպես անճանաչելիորեն փոփոխվում էր: Ճարտարապետներ Ֆրենկ Հերին ու Զահի Հադիդը կառուցում էին շենքեր, որոնք կսարսափեցնեին «Ձևը որոշվում է ֆունկցիոնալությամբ» բանաձևը ստեղծողներին: Ժամանակի ակտուալ չինացի նկարիչները խեղված դեմքերով հրեշներին շուռ էին տալիս: Լուիզ Բուրժուան դուրս էր թողնում իր դևերին` փորձելով ժամանակակից արվեստի ցուցադրությունների այցելուների նյարդերի ամրությունը: Իսկ Սթիվ Ջոբսն ու իր բազմաթիվ հետևորդներն այդ ժամանակ մեր կենցաղային իրականությունը դարձնում էին ֆանտաստիկ ֆիլմերի ստերիլ ու էսթետիկ անզուգական ապագայի անկյունը, որտեղ մեքենաները վաղուց իշխում էին մարդկանց:

Այդպես, արվեստը ու նաև մոդան հայտնվեցին էռգոնոմիկ ռացիոնալության ու գեղեցկության ներդաշնակության հետ անհաշտ հակասության մեջ: Ավելի պարզ ասած, իդեալական սելֆիների, ամենակարող պլաստիկ վիրաբույժների աշխարհում, ձեռքում անթերի տեղավորվող գաջեթների ու սոցցանցերի դարաշրջանում պարզվեց, որ լոգոտիպով անձև շապիկը կամ երկարոտն մոդելին վիզ չունեցող գաճաճի վերածող ուռճացված ուսերով ժակետը չափազանց թարմացնող ազդեցություն են ունենում:
Ե՞րբ կարելի է ասել, որ արատի պոետիկան վերջնականապես հաղթանակ է տարել... երևի, երբ տեսնենք, թե ինչպես են Balenciaga-ի նոր ֆորմացիները միավորվում H&M-ի հետ: Եւ, դրան, կարծես թե,  շատ քիչ է մնացել:

Bazaar

Տարածել