ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Հոլանդիայում կայացած ընտրությունները` պոպուլիզմի հ

Հոլանդիայում կայացած ընտրությունները` պոպուլիզմի հաղթանակի քննություն

Հունվարին Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն արշավ սկսեց` փորձելով կանխել հակամուսուլմանական, աջակողմյան Ազատություն կուսակցության առաջնորդ Գերտ Ուիլդերսի առաջընթացը: Նա բաց նամակ գրեց, որը տպեցին մի քանի թերթեր: Նամակում Ռյուտեն ահազանգում էր «լուռ մեծամասնության» մասին` ներգաղթյալների, որոնք «վնաս են հասցնում մեր ազատությանը»: Նա նշել էր. «Եթե դուք մեր երկիրը հիմնավորապես մերժում եք, ես կնախընտրեի ձեր հեռացումը. Պահե'ք կանոնները, կամ հեռացեք»:
Չորեքշաբթի կայացած ընտրություններին Ռյուտեն և իր աջակենտրոն կուսակցությունը առաջ անցան Ուիլդերսից, ինչը տոնեցին ամբողջ Եվրոպայում: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը գովեց հոլանդացիներին «աջ ծայրահեղականության հաղթարշավը կասեցնելու համար»:
«Աջ ծայրահեղական պոպուլիզմը Եվրոպայում ձախողեց 2017-ի իր առաջին քննությունը», - հայտնեց CNN-ը: «Հոլանդական քվեարկությունը Եվրոպայում պոպուլիզմի տեստ էր», - գրեց Financial Times-ը: Իսկ The New York Times-ը ընտրությունից առաջ այն անվանեց այսպես. «Հոլանդական ընտրությամբ քննություն է անցնում եվրոպական պոպուլիզմը»:
Ռյուտեն հաղթեց Ուիլդերսին` ձախողելով նրա պոպուլիստական ուղերձները, բայց սա հաղթանակի միակ պատճառը չէ: Ամեն ինչ ավելի բարդ է, քան «պոպուլիզմի ձախողումը»: Ուիլդերսը ցանկանում էր, որ իրեն նմանեցնեն Դոնալդ Թրամփին: Բայց ԱՄՆ նախագահի հաղթարշավը ոչ այնքան թրամփյան ֆենոմեն է, որքան տասնամյակների ընթացքում ձևավորված տեղական համակարգ: Քորնելի համալսարանի պրոֆեսոր Մեյբլ Բերեզինն ասել է. «Ուիլդերսը տեղական քաղաքական համակարգի մաս է, և նրա կուսակցության գործողությունները մեզ շատ տեղեկություն չեն տալիս եվրոպական պոպուլիզմի մասին»:
Չնայած հիասթափեցնող արդյունքներին, Ուիլդերսի համար ամեն ինչ այդքան էլ վատ չէ: Նրա կուսակցությունը դարձավ երկրի երկորդ խոշոր քաղաքական ուժը: Հոլանդական այս արդյունքը երկու իմաստով պատմական է: Նախ, ընտրության մասնակցությունը կազմեց 81%, ինչն ամենամեծ ցուցանիշն է վերջին 30 տարվա ընթացքում: Երկրորդ, ամենադրամատիկ արդյունքը եղավ այն, որ խորհրդարանից գրեթե դուրս մնաց ձախ կենտրոնամետ աշխատավորական կուսակցությունը, որը նախկինում երկրի երկրորդ ամենահզոր ուժն էր: Նրանք ուեին 38 տեղ խորհրդարանում, այժմ` 9: Շատերը սպասում են, որ Ռյուտեն կկազմի կենտրոնամետների և կենտրոնամետ-աջերի կոալիցիա, ինչը նշանակում է, որ պոպուլիզմից հրաժարվել չի հաջողվի: «Brexit-ից ու ԱՄՆ ընտրությունից հետո սխալ տիպի պոպուլիզմին հոլանդացիներն ասացին` «Ուաու»», - հայտարարեց Ռյուտեն իր հաղթական խոսքում:  
Առաջիկա ամիսներին ընտրություններ են սպասվում Ֆրանսիայում, Գերմանիայում և Իտալիայում` ազգայնական ուժերի սպառնացող ակտիվությամբ: Հետևաբար փորձ է արվում ուսումնասիրել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և հիմա էլ Նիդեռլանդներում տեղի ունեցած զարգացումների միջև կապը ու դրանցով կանխատեսել հնարավոր ապագան նաև մյուս երկրներում, որտեղ քվեարկություն է սպասվում: Բայց իրականությունն այն է, որ այս երկրների միջև տարբերություններն ավելի շատ են, քան նմանությունները: Դժվար է համեմատել խորհրդարանական ընտրության արդյունքները Նիդեռլանդներում, որտեղ գործում են բազմաթիվ կուսակցություններ և որտեղ կա աշխարհում ամենաուժեղ համամասնական ընտրակարգը, այնպիսի երկրի հետ, ինչիպիսին Միացյալ Նահանգներն է, որտեղ կա ընդամենը երկու կուսակցություն, վերջերս կայացել է նախագահի ընտրություն, որտեղ հաղթած թեկնածուն 3 միլիոն ձայն ավելի քիչ է ստացել, քան պարտվածը, բայց նախագահ է դարձել ընտրական յուրահատուկ համակարգի միջոցով:
Իմ գործընկեր Յասմին Սերհանը ասում է, որ Ուիլդերսը կարող է բրիտանացիների օրինակով նախաձեռնել ԵՄ կազմից դուրս գալու արշավ, բայց ընտրությունը հանրաքվե չէ: Եթե որևէ կապ կա Brexit-ի և ամերիկյան ընտրությունների միջև, ապա դա այն է, որ այդ քվեարկությունները հեշտությամբ կարող էին ունենալ հակառակ արդյունքը:   

Աղբյուրը

Տարածել