Երիտասարդ տղան իր էրոտիկ նկարները սխալ հասցեատիրոջ է ուղարկում. արդյունքում այն ստանում է մայրը
Շոտլանդացի մոդել և լուսանկարիչ Ռեբեկա Մակգրեգորը պատժել է տղամարդուն այն բանի համար, որ նա ուղարկել է իր մեր լուսանկարները: Ի պատասխան այդ նկարների, նա սոց. ցանցով փնտրել և գտել է տղամարդու մորը և լուսանկարներն ուղարկել նրան:
[caption id="" align="aligncenter" width="420"] Լուսանկարը Rebecca Mcgregor-ի Facebook-ի էջից է[/caption]
21-ամյա աղջիկը, որը հաճախ է նկարվում գիշերազգեստով, պատմել է, որ հոգնել է օգտատերերի պատճառած անհանգստություններից: Նա օրը երեք այդպիսի անամոթ նամակներ է ստանում: Մակրեգորն ընգծում է, որ այդ տղամարդկանցից շատերը արդեն ամուսնացած կամ հարաբերությունների մեջ են լինում:
«Կարծում եմ, որ այդ տղամարդիկ իմ հանդեպ անհարգալից վերաբերմունք ունեն և սա ինձ հիասթափեցնում է», - պատմում է նա:
Կարդացեք նաև.
- 14 հարց, որ կանայք ամաչում են տալ տղամարդկանց
- 30 բացահայտում տղամարդկանց մասին. ի՞նչ են մտածում, որ չեն ասում
- Ինչպե՞ս կինը տղամարդուն հասկացնի, որ օրգազմ չի ապրում
Սովորաբար մոդելը չի պատասխանում նմանատիպ նամակների, բայց այս անգամ որոշեց դաս տալ այդ տղամարդուն: Նա սոց. ցանցում գտավ նրա մորը և նրան ցույց տվեց, թե ինչպես է համացանցում իրեն պահում այդ տղան:
Մակրեգորը այդ մասին նաև տեղեկացրել է ոստիկանությանը:
Փենսիլվանիա նահանագից ԱՄՆ կոնգրեսի պալատի ներկայացուցիչ և համասեռամոլ Բրայան Սիմսն էլ պատմել է, որ զանգահարել է մի տատիկի և բողոքել, որ նրա թոռնիկը իրեն վիրավորում է: Քաղաքական գործիչը մանրամասն տատիկին ներկայացրեց, թե ինչ վիրավորանքներ է այդ տղան հնչեցրել իր հասցեին: