ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Պատանդ՝ հինգ տարի. Պակիստանում թալիբների ձեռքից ազ

Պատանդ՝ հինգ տարի. Պակիստանում թալիբների ձեռքից ազատել են երբեմնի զբոսաշրջիկ զույգի

20012-ին զբոսաշրջիկ ամուսինները որոշել էին ճանապարհորդել Միջին Ասիայով: Նրանց այս ճանապարհորդությունը ճակատագրական եղավ: Ավելի քան 5 տարի նրանք մնացին թալիբների մոտ պատանդ, ավելի քան 5 տարի նրանց ազատելու բանակցությունները տապալվում էին, իսկ այդ նույն 5 տարում ընտանիքի անդամների քանակը երկուսից դարձավ հինգ:
2011-ին կանադացի Ջոշուա Բոյլն ամուսնացավ ամերիկացի Քեյթլենի հետ: Բոյլն ամուսնանում էր երկրորդ անգամ, նրա առաջին կինը՝ Զայնաբը, Գուանտանամոյից էր: Զայնաբի համար Ջոշուան երրորդ ամուսինն էր: Մի փաստ, որ հետաքրքրեց բոլորին. Զայնաբի հերթական հարսանիքներից մեկում ներկա է եղել հենց ինքը Օսամա բին Լադենը:
Երիտասարդ տարիներին Բոյլին հետաքրքրել է իսլամը, իսլամական ահաբեկչությունը. նա անգամ Վիկիպեդայում այս թեմայով էջի հեղինակն է: Զայնաբի հետ ամուսնությունից առաջ ընդունել էր իսլամը, ապրում էր իսլամական ավանդույթների համապատասխան, աշխատավայրում աղոթքի ժամին աղոթում էր: Բոյլի ու Զայնաբի ամուսնությունը տևեց մեկ տարի: Ամուսնալուծությունից հետո Բոյլը մտերմացավ իր հին ծանոթներից մեկի՝ ամերիկացի Քեյթլենի հետ: 2011-ին նրանք ամուսնացան: Ամուսնությունը գրանցվեց Կոստա Ռիկայում: Մի քանի ամիս հետո նորապսակները որոշեցին ճանապարհորդել Միջին Ասիայով: Առաջին երկիրը Տաջիկստանն էր, հետո եղան Ղազախստանում, ապա այդպես հաջորդաբար հերթը հասավ Աֆղանստանին: Նրանք իսկական ճանապարհորդներ էին, քնում էին վրանում, ճանապարհն անցնում կամ ոտքով, կամ պատահական մեքենաներով, այցելած վայրերից նկարներ ու բացիկներ էին ուղարկում հարազատներին:

Բոյլի երազանքն էր այցելել Աֆղանստան: Նա վստահ էր՝ եթե հեռու մնա թալիբների տարածքից, ապա կարելի է վտանգից խուսափել: Նույն փաստարկով համոզեց նաև իր կնոջը: Ու երիտասարդները ճանապարհվեցին Աֆղանստան: Որոշ ժամանակ անց Բոյլի հարազատները նամակ ստացան. նա տեղեկացնում էր, որ մտադիր են վերադառնալ, քանի որ անվտանգ չէ, առավել ևս՝ Քեյթլենի համար. Քեյթլենն արդեն հղի է:



Կարդացեք նաև․



2012-ի հոկտեմբերի 9-ին նրանք հերթական գումարը հանեցին հաշվեհամարից: Դա եղավ նրանց վերջին գործողությունը, որից հետո երիտասարդ զույգն անհետացավ: Միայն 6 ամիս հետո հայտնի դարձավ, որ երիտասարդներին գողացել են զինյալները ու տեղափոխել Պակիստան: Միայն 6 ամիս հետո Քեյթլենն ու Բոյլը հանդես եկան տեսաուղերձով: Նրանք Օբամային կոչ էին անում հեռացնել ամերիկացի զինվորներին ու խնդրում էին փրկագնով ազատել իրենց: Նրանց խնդրանքն աննկատ չմնաց. թե ամերիկյան և թե կանադական իշխանությունները մի քանի անգամ փորձեցին ազատել նորապսակներին, սակայն ապարդյուն, մի քանի անգամ հնարավորություն ընձեռվեց փոխանակում կատարել, սակայն վերջին պահին ամեն ինչ ձախողվում էր:

Վերջին տեսաուղերձներից մեկում Քեյթլենն անկեղծանում է.
«Մենք լիահույս էինք, որ որևէ մեկը կխղճա մեզ, կհասկանա մեր վիճակն ու կազատի մեզ: 2012 թվականից մենք սպասում ենք: Չգիտեք, թե ինչ է զգում այն մայրը, որը բռնաբարվել է մանկահաս որդիների աչքի առաջ»:

2017-ին Քեյթլենն արդեն ուներ երեք երեխա: Ընդամենը մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 11-ին նրանք ազատ արձակվեցին: Ամերիկյան հատուկ ծառայությունները պարզել էին, որ ընտանիքին մտադիր են տեղափոխել այլ վայր: Տեղեկությունը փոխանցվեց տեղի զինվորականներին: Հենց տեղափոխելու ժամանակ էլ զինվորները հարձակվեցին ու ազատեցին Բոյլի ընտանիքին: Բոլոր 5 զինյալները սպանվեցին, փոխհրաձգության ժամանակ պատանդներից ոչ մեկ չտուժեց, միայն Բոյլը թեթև վիրավորվեց:

Բոյլի ընտանիքին տեղափոխեցի Իսլամաբադ, որտեղից էլ պետք է ամերիկյան ավիաբազայից տեղափոխեին Նահանգներ, սակայն Բոյլը հրաժարվեց գնալ ավիաբազա: Նա մտադիր է տեղափոխվել Կանադա: Ենթադրություններ կան, որ Բոյլը խուսափում է գործ ունենալ ամերիկյան ծառայությունների հետ, գուցե պատճառը նրա առաջին ամուսնությունն է, կամ իսլամադավան լինելը:

Տարածել