Ցտեսություն մաեստրո. Ինչո՞վ էր առանձնահատուկ 5-րդ գումարման խորհրդարանը
Օրենսդրությունը՝ թվերով
5-րդ գումարման խորհրդարանը 10 նստաշրջանի ընթացքում ընդունել է 1078 օրենք, որոնցից 66-ը մայր օրենքներ են, 1012-ը՝ փոփոխություններ գործող օրենքներում: Յուրաքանչյուր 10 օրենքից 9-ը գրել է կառավարությունը: Այսինքն օրենքների 92%-ի հեղինակը կառավարությունն է, 8 %-ինը՝ ԱԺ պատգամավորները: Ամեն երկրորդ օրենք ընդունվել է արտահերթ ընթացակարգով: 645 օրինագիծ քննարկվել է հատուկ կարգով՝ 24-ժամյա ռեժիմով:
[caption id="attachment_40672" align="aligncenter" width="878"]Մերժված նախագծերը
10 նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովը մերժել է 58 նախագիծ: Օրակարգ չընդգրկված բոլոր օրինագծերի հեղինակները ընդդիմադիր պատգամավորներն են, հատուկ կարգով քննարկվածներինը ՝ կառավարությունը: Ընդդիմադիր պատգամավորների հեղինակած 10 նախագիծ ընդունել է, 10 նախագիծ՝ քննարկել և մերժել: Դրանք վերաբերում են նվազագույն աշխատավարձին, կուտակային կենսաթաշակային համակարգին, կառավարման ճգնաժամին, Արցախի ճանաչմանը, մարտի 1-ի և նաիրիտի հանձնաժողովներին, ընտրական օրենսգրքին:
[caption id="attachment_40673" align="aligncenter" width="878"]Ամենաշատ փոփոխված օրենքները
Ամենաշատը փոփոխվել է պետաիրավական ոլորտի օրենսդրությունը: Երկրորդը տնտեսական ոլորտն է, երրորդը՝ հարկայինը: Ամենաքիչը փոփոխվել է գիտությանը և մշակույթին վերաբերող օրենսդրությունը: Հարկային, մաքսային, տուրքերի և պետական վճարների մասին օրենսդրությունն ընդհանուր առմամբ փոփոխվել է շուրջ 200 անգամ։ 51 օրենք գումարման ընթացքում փոփոխվել է 5-ից ավելի անգամ կամ տարեկան առնվազն 1 անգամ:
[caption id="attachment_40674" align="aligncenter" width="878"]Արտահերթ նիստեր հրավիրելու իրավունքը
Մինչև 6-րդ նստաշրջանի ավարտը, խորհրդարանն օգտվել է ԱԺ կանոնակարգով նախատեսված՝ պատգամավորների մեկ երրորդի նախաձեռնությամբ արտահերթ նիստ- նստաշրջաններ հրավիրելու իրավունքից: Միայն 6-րդ նստաշրջանում հրավիրված 7 արտահերթ նիստ-նստաշրջաններից 5-ի նախաձեռնողը եղել է խորհրդարանը: Ի դեպ նախաձեռնությունները հիմնականում եղել են ոչ իշխանական «քառյակինը»: Մինչդեռ 7-9-րդ նստաշրջանների ընթացքում հրավիրված 16 արտահերթ նիստ/նստաշրջաններից միայն 1-ն է նախաձեռնել ԱԺ-ը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն ընդունելու նպատակով: Ամեն երկրորդ օրենք ընդունվել է արտահերթ ընթացակարգով: Ընդունված 1078 օրենքների մոտ կեսը՝ 544-ը, ընդունվել է արտահերթ նիստ-նստաշրջանների ընթացքում:
[caption id="attachment_40675" align="aligncenter" width="878"]5-րդ գումարման ազգային առանձնահատկություններն ու միտումները
5-րդ գումարման Ազգային ժողովը գործունեության 5 տարիներին ձևավորել է օրինաստեղծ գործունեության որոշակի ավանդույթներ, արձանագրել օրինաչափություններ ու միտումներ, որոնք իշխանությունների հակակշռման և հավասարակշռության բալանսում զգալիորեն թուլացրել են օրենսդիր մարմնի կշիռը, սահմանափակել Սահմանադրությամբ վերապահված իրավասությունների և գործառույթների բնականոն իրականացման դաշտը: