10 ֆիլմ լուսանկարիչների աշխատանքի մասին

10 ֆիլմ լուսանկարիչների աշխատանքի մասին

newmag-ն առանձնացրել է 10 ֆիլմ, որոնց սյուժեն ներկայացնում է լուսանկարչի աշխատանքը բոլորովին այլ ռակուրսից:

Մորթի. Դիանա Արբուսի երևակայական դիմանկարը

2006թ., ԱՄՆ. նյույորքյան բնակարանի լուսամուտից Դիանա Արբուսը մի անգամ տեսնում է առեղծվածային նոր հարևանին՝ դիմակով: Հետաքրքրասեր Դիանան ցանկանում է նրան լուսանկարել և նույն պահին գնում է հարևանի բնակարան: Հենց այդ պահից սկսվում են նրա խորհրդավոր ճամփորդությունները՝ Դիանայի մեջ արթնացնելով հանճարին:

Սալվադոր

Տրոպիկական դրախտ, որտեղ հասանելի են բոլոր հաճույքները: Խելահեղ գույներ, ֆանտաստիկ կանայք, խմիչքների ծով, ցանկացած տեսակի թմրանյութ և այդ ամենը գրեթե անվճար: Ֆոտոլրագրող Ռիչարդ Բոյլը Սալվադորը ճանաչում էր հենց այսպիսին: Բայց դա կարճ տևեց: Մինչև այն պահը, երբ այդ երկրային դրախտը դարձավոր արյունալի քաղաքացիական պատերազմի թատերաբեմ: Այդ պատերազմում աշխատանքը Ռիչարդի համար վերածվեց կենսակերպի:

Ֆոտովերելք- 1966- Իտալիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ

Գլխավոր հերոսը երիտասարդ ու տաղանդավոր լուսանկարիչ է, որի նախատիպը եղել է կամ Բերթ Շտերնը կամ, ավելի շուտ, Դեվիդ Բեյլին:Մի անգամ քաղաքային այգում աշխատելիս նա լուսանկարում է մի տարօրինակ զույգի: Ռոմանտիկ պատմությունը վերածվում է կրիմինալի: Իրադարձությունները զարգանում են, բայց ոչինչ չի պարզվում: Միայն հետո, երբ նկարները մեծացնում են, կադրում երևում է այն, ինչ անզեն աչքը չի կարող տեսնել:

Երկու անգամ ծնվածը

Գլխավոր հերոսուհին՝ իտալուհի Ջեմման, իր որդու՝ Պյետրոյի հետ ուղևորվում է Սարաևո: Նա ցանկանում է իր որդուն ցույց տալ իր հարազատ քաղաքը և պատմել Դիեգոյի՝ հոր մասին, ում որդին երբեք չի ճանաչել:

Մեդիսոնի շրջանի կամուրջները

Ֆրանչեսկան ամերիկացի ֆերմերի կին է և երկու երեխաների մայր: Ծնունդով Հարավային Իտալիայից է, որտեղ նրա ռոմանտիկ երազանքներն այդպես էլ չկատարվեցին: Սակայն անսպասելիորեն նրա միագույն կյանքը փոխվում է, երբ հանդիպում է Ֆրիլանսեր լուսանկարիչ Ռոբերտին:

Լուսանկարիչը

Բալտիմորցի պատանի Պեկերը սիրում է լուսանկարել: Ոչ միայն սիրում է, այլև առանց իր սիրողական լուսանկաչկան սարքի իր կյանքը չի պատկերացնում: Նա լուսանկարում է ամեն օր, ողջ օրը և ամեն տեղ՝ սրճարանում, տրանսպորտում, փողոցում, տանը, խանութում: Նրան հանճարեղ կերպով օգնում էր գող ընկերը, որը ստեղծում էր անսովոր իրավիճակներ:

Անմոռանալի պահեր

Շվեդիա, 1907թ.: Գլխավոր հերոսուհի Մարիան տարվում է լուսանկարչությամբ և հասկանում, որ բացի կենցաղային խնդիրներից գոյություն ունի մեկ ուրիշ աշխարհ: Նրա լուսանկարները յուրահատուկ էին: Համաքաղաքացիներն ավելի հաճախ էին դիմում նրան ընտանեկան լուսանկարների համար: Աստիճանաբար պարզ է դառնում, որ Մարիան յուրատեսակ տաղանդ ունի, բայց դա ընդհանրապես դու չի գալիս պատերազմից վերադարձած ամուսնուն:

Նկարահանումներ Պալերմոյում

10_photo-film_08

Գլխաբոր հերոս Ֆիննը հանրաճանաչ լուսանկարիչ է: Նրա լուսանկարը հայտնվում են  աշխարհի առաջատար ամսագրերի շապիկներին: Կյանքը հիասքանչ է, նա իսկական աստղ է, բայց սրտում տիրում է ողբերգական դատարկություն:

Մենք կգրավենք Մանհեթնը

1962-ին ոչ ոք չէր լսել Բիթլս խմբի մասին, ոչ ոք չէր մտածում դառնալ հանրաճանաչ և, առավել ևս, ոչ ոք չէր մտածում երիտասարադական մշակույթի մասին: Դա փոխվեց այն ժամանակ, երբ լուսանկարիչ Դեվիդ Բեյլին Ծանոթացավ սուպերմոդել Ջին Շրիմպտոնի հետ: Նրանք հիմք դրեցին բոլորովին նոր դարաշարջանի, երբ մարդիկ գեղեցիկ էին համարվում ոչ թե իրենց ծագմամբ, այլ այն պատճառով, որ նրանք իսկապես գեղեցիկ էին, ներկա ժամանակով, ֆոտոխցիկի օբյեկտիվի առաջ:

Լուսանկարների որսորդները

Դուրս գալով բանտից՝ գանգստեռ Դենի Կինը որոշում է վերջ դնել կրիմինալ աշխարհին և սկսում է զբաղվել լրագրությամբ: Մի անգամ տեսնում է հայտարարություն՝ <<պահանջվում է լուսանկարների որսորդ>>: Այստեղ նա շատ արագ ճանաչում է ձեռք բերում իր պրովոկացիոն լուսանկարներով:

 

Գրել կարծիք