Գլխավոր Հոդվածներ

Ախտորոշումը՝ «ֆաբինգ». միլենիումի սերնդի հիվանդութ

Ախտորոշումը՝ «ֆաբինգ». միլենիումի սերնդի հիվանդությունը

Մեզանից յուրաքանչյուրն իրեն բռնացրել է «ֆաբինգ»-ով զբաղվելիս: Այն գաջեթներից կախվածությունն է, երբ զրուցակցի հետ խոսելիս ընկղմվում եք սմարթֆոնի մեջ՝ մոռանալով զրուցակցի մասին: Phubbing տերմինը անգլ.՝ phone - «հեռախոս»  և snubbing - «արհամարհական վերաբերմունք» բառերից է: Ֆաբինգը զրուցակցի հետ խոսելիս գաջեթի վրա շեղվելու սովորությունն է:
Ախտանիշներ: Սմարթֆոնը ձեռքում է քայլելու, քնելու, ընթրելու ընթացքում, գաջեթի մեջ եք անցկացնում բոլոր հավաքույթները՝ ծնունդ, երկույթ, զբոսանք: Ցանցում տեսածի վրայով անհիմն թերթում ե՞ք, հետապնդում է նորությունների ժապավենում կարևորը բաց թողնելու վախը:
2012-ին «Ֆաբինգ» եզրույթը մտածել են McCann գովազդային գործակալության աշխատակիցները: Նրանք մտածեցին անվանումը և սկսեցին STOP PHUBBING արշավը՝   կոչ   անելով երիտասարդության անցնել կենդանի շփմանը:


  1. Եթե ֆաբբինգը ժանտախտ լիներ, այն կոչնչացներ 6 անգամ ավելի մարդ, քան ապրում է Չինաստանում:

  2. Ռեստորանում մեկ ընթրիքի ժամանակ կատարվում է միջինում ֆաբինգի 36 դեպք

  3. Մարդկանց 97% խոստովանել է, որ ֆաբինգի ժամանակ ուտեստները դառնում են անհամ

  4. Դեռահասների 87%-ը իրական շփման փոխարեն նախընտրում է խոսել հաղորդագրութուններով  

  5. Ֆաբերների մեծամասնությունը օգտագործում են սմարթֆոնը ստատուսի թարմացման, հումորներ կարդալու, երգ լսելու և Google-ում անհեթեթություններ  փնտրելու համար:


Ինչո՞ւ են մարդիկ զբաղվում ֆաբինգով


Էթիկետի մասնագետները ֆաբինգն անվանում են քաղաքակրթության ավարտ: Միակողմանի զրույցը ոչ մեկի համար հաճելի չէ:
Ինտերնետ կախվածություն, ցանցում կարևոր բան բաց թողնելու վախ(FoMO) և ինքնակառավարան բարդությունները հանգեցնում են սմարթֆոնից կախվածության, ինչն էլ իր հերթին առաջացնում է ֆաբինգ:
Գլխավոր խնդիրը կամքի ուժի բացակայությունն է: Հետազոտողների եզրակացությամբ (How “phubbing” becomes the norm: The antecedents and consequences of snubbing via smartphone)  ֆաբինգը այն վնասակար սովորույթներից է, որը հանգեցնում է հոգեբանական լուրջ խնդիրների:
Կանայք ավելի են հակված ֆաբինգին և  երկար են դրանով զբաղվում: Տղամարդկանց համար սմարթֆոնը նախևառաջ տեխնիկա է՝ լայն հնարավորություններով, կանանց համար՝ գործիք սոցիալական փոխհարաբերության համար:
Եվրոպական համալսարանների հետազոտողները (Why Phubbing is Toxic for Your Relationship: Understanding the Role Of Smartphone Jealousy among “Generation Y” Users) երիտասարդների շրջանում հարցում են կատարել և պարզել, թե ինչ  էմոցիաներ են ունենում, երբ սիրելին չափից շատ տարվում է սմարթֆոնով:

  • խանդ, անտեսվածության զգացողություն, ընկերոջ համար անհետաքրքիր զրուցակից

  • նյարդային վիճակ, վիրավորանք  

  • անհարգալից վերաբերմունք սեփական անձին և դիմացինին


Ֆաբինգը բացասական է ազդում նաև զույգերի հարաբերությունների վրա: Հարցվածների մեծամասնությունը պատասխանել էր, որ ընտանեկան կյանքում վեճերի հիմնական պատճառը սմարթֆոնն է:

Դեղատոմս ֆաբինգի դեմ


Խուսափեք գաջեթներից անձնական շփման ժամանակ: Պատառաքաղով ատամները մաքրելը տգեղ է, նույնքան անքաղաքավարի է նաև զրույցի ժամանակ սմարթֆոնի մեջ ընկղմվելը: Այն բացահայտ ակնարկ է, որ զրուցակիցը ձանձրալի անձնավորություն է:  Երբ որևէ մեկին շտապ գրելու կամ զանգահարելու անհրաժեշտություն կա, ներողություն խնդրեք զրուցակցից և առանձնացեք մի քանի վայրկյանով:
Ուտելու ժամանակ սմարթֆոնը հեռացրեք սեղանից: Գաջեթները թողեք սեղանին միայն «գրազով», պայմանավորվելով՝ ով վերցնի սմարթֆոնը, կպատժվի: Որպես պատիժ կարելի է սահմանել կլորիկ գումար
Կարևոր հարցերի դեպքում խնդրեք զանգահարել: Պայմանավորվեք գործընկերների հետ, անհետաձգելի գործերի դեպքում գրելու փոխարեն զանգահարել:  Այդպես ստիպված չեք լինի  տասը րոպեն մեկ անգամ ստուգել բոլոր մեսինջերները:
Տարբերվեք: Եթե դուք ֆաբինգ ենք անում, որովհետև այդպես է անում շրջապատը, ուղիղ ասացեք, որ ձեզ դուր չի գալիս շփման նման ոճը: Տարբերակներ առաջարկեք, ինչ կարող եք անել, գաջեթներով կոլեկտիվ նստելու փոխարեն:
Չգիտեք՝ ինչի մասին զրուցել: Եթե սմարթֆոն եք վերցնում, որովհետև չգիտեք ինչի մասին խոսել՝ քննարկեք վերջին կարդացած գիրքը:
Գնեք էժան սմարթֆոն: Քիչ ֆունկցիոնալ սմարթֆոնը չի թողնի ժամերով  ինտերնետում անցկացնել: Համարձակները կարող են ջնջել իրենց սոց. ցանցի հաշիվը:  
Ապագա, որտեղ լռության մեջ բոլոր ընկերներդ ընկղմված են սմարթֆոններում և հետ են վարժվել զրուցելուց ՝ լուսավոր դժվար է կոչել:

Տարածել