BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Եղեք առողջ ու գեղեցիկ. անհատական կազդուրում Prolif

Եղեք առողջ ու գեղեցիկ. անհատական կազդուրում Prolife-ում

Այսօր մարզվել ցանկացողների հիմնական խնդիրը ճիշտ մարզասրահ ընտրելն է: Որտե՞ղ համատեղել արդյունավետ մարզումներն ու լինել ընկերական մթնոլորտում, կարճ ժամանակում մարզումների արդյունքը տեսնել սեփական մարմնի վրա: Այս հարցը հետաքրքրում է ակտիվ կյանքով զբաղվողների մեծամասնությանը: Հեռվից էլ նկատում ես «Prolife» առողջարարական կենտրոնում տիրող ընկերական մթնոլորտը, սրահի մաքրությունն ու մարզիչների անհատական մոտեցումը:
: Այս կենտրոնում աշխատում են ոլորտի լավագույն մասնագետները, մարզիչները փորձառու են: Կարևորը՝ բավարարել այցելուների բոլոր պահանջները: Հատուկ մշակված մարզումների՝ ուժային վարժությունների և մարմնամարզության միջոցով մարզիչներն օգնում են նվազեցնել քաշն ու հասնել կատարելության:
Արդեն 5 տարի գործող «Prolife»-ում կարելի է զբաղվել ֆիթնեսով, լողով և սպինինգով: Ամերիկյան «Prolife»-ն առաջարկում է նոր տեխնոլոգիաներով հագեցած մարզասրահ, սփա, շոգեբաղնիք, ջակուզի և խմբակային դասեր (յոգա, պարեր, շեյփինգ, ակվաաերոբիկա, ակվասպինինգ): Կենտրոնի մենեջեր Սոնա Հարությունյանն ընդգծում է, որ իրենք չեն ցանկացել մրցակցության մեջ մտնել որևէ կենտրոնի հետ: Նրանք շեշտը դրել են ընկերական մթնոլորտ ստեղծելու և որակ ապահովելու վրա. «Մարզասրահում լավագույն մարզասարքերն ունենք: Ֆիթնեսի ոլորտում ամեն օր նորարարություններ են հայտնվում, և մենք մեր մասնագետներին պահում ենք ռիթմի մեջ: Նրանք բազմաթիվ թրեյնինգների են մասնակցում, որպեսզի բավարարեն ամենապահանջկոտ այցելուներին: Մեզ այցելում են միջին խավի մարդիկ: Հայտնիները ևս այցելում են մեզ և միշտ գոհ են մնում մեր մարզիչների աշխատանքից: Մարզագույքի առումով առաջիկայում ռեստարտ է լինելու»:
: Նահապետ Խաչատրյանը, որը նախկին ֆուտբոլիստ է, 7 տարի զբաղվում է մարզչական գործունեությամբ: «Prolife»-ում է երկու տարի, աշխատում է անհատական ծրագրով: Ըստ մարզչի՝ հիմնականում մեջքի խնդիրներ ունեցող մարդիկ են այցելում իրեն: Այս երկու տարիների ընթացքում հասցրել է աշխատել բազմաթիվ հայտնիների հետ. ««Prolife»-ի կենտրոն կա նաև Վրաստանում: Վերջերս այնտեղ էինք փորձի փոխանակման համար:Դիմում են մարդիկ, որոնք ցանկանում են քաշ գցել, ավելացնել, մկաններ ունենալ կամ պարզապես մկանային խնդիրներ ունեն: Մենք անպայման առանձին աշխատում ենք նրանց հետ»:
Խմբակային դահլիճում մարզումները թույլ են տալիս ձգել մարմինը, այն դարձնել ավելի ատլետիկ և սլացիկ: Այդ գործում այցելուներին օգնում է մարմնամարզության սպորտի վարպետ Նելլի Թոփչյանը, որը «Prolife»-ում աշխատում է հիմնադրման օրից. «Մեր հիմնական այցեքարտը շատ պարզ է. հաճախորդը գալիս է, պատմում իր խնդիրների և ցանկությունների մասին: Ըստ այդմ՝ մենք կազմում ենք ծրագիր ու սկսում աշխատել: Լինում են մարդիկ, որոնք հենաշարժողական խնդիրներ ունեն, ողնաշարի ցավեր: Եղել է դեպք, որ հաճախորդը քայլելիս ցավեր է ունեցել, երկու շաբաթվա ընթացքում մենք լուծել ենք խնդիրը»:
: Մարզումներն անցկացվում են լողավազանի մեջ իջեցված հատուկ հեծանիվներով: Նախկին լողորդ, այժմ լողի մարզիչ Էդուարդ Դանիելյանի խոսքով, սպինինգով զբաղվողները ժամում կորցնում են 500-600 կիլոկալորիա. «Հեծանիվները հատուկ պատրաստված են սպինինգի համար, լաստանման են: Ջրի դիմադրությունը հաղթահարելիս ոտքի մկաններն ավելի շատ են աշխատում: Հաճախորդները հիմնականում ինձ դիմում են նիհարելու համար. ջրի մեջ ակտիվ շարժվելով՝ մկաններն ավելի են զարգանում, և ավելորդ քաշը կորչում է»:
«Մի հիվանդի օգնեցի աշխատեցնել ձեռքի մկանը: Ձեռքը մինչև վերջ չէր ծալվում, քանի որ արմունկն աշխատեցնող մկանը կարճ էր: Պարբերաբար մարզումներ եղան, և արդյունքը երևաց: Աշխատում եմ նաև հոգեբանական ճիշտ մոտեցում ցուցաբերել: Կարևոր է, որ հաճախորդը վստահի մարզչին: Սա բժըշկություն է ներառում: Չենք վախենում աշխատել մկանների հետ: Եղել է, որ պարանոցի մկանն է խնդիր ունեցել, ողնաշարն է ծուռ եղել: Սրանք տարվա ամենաբարդ դեպքերն են եղել. մենք օգնել ենք, և հաճախորդն ապաքինվել է»:

Հասցե՝ Վազգեն Սարգսյան 26/1, Էրեբունի պլազա, 1-ին հարկ


Հեռ.՝ 010/099 588533


Ֆայսբուք` ProlifeArmenia


Ինստագրամ` prolifefitness_armenia


 

Տարածել