10 դառը ճշմարտություն ձեր տղամարդու մասին, որոնք դուք պետք է իմանաք. Գրել է մարմնավաճառը
ՙԵս հաճախ էի երկրորդը լինում:Երբ ուսանող էի, գայթակղում էի մի տղայի, որը հեռավորության վրա մի աղջկա էր սիրում: Հարաբերությունները երկարատև չէին, քանի որ ես ձանձրացել էի նրա հետ սեքսով զբաղվելուց: Մտածեցի, թե ինչպես կարելի է գումար վաստակել: Երկար տարիներ մերկապարուհի էի, հետո որոշեցի սեքսուալ ծառայություններ մատուցել, և մինչև հիմա գումարի դիմաց տղամարդկանց եմ բավարարում, հիմնականում՝ ամուսնացածներին: Եվ ահա թե ինչ եմ իմացել ձեր տղամարդկանց մասին.
Մոնոգամիան ընդդեմ տղամարդկանց կենսաբանական բնության: Բայց լրջանալու որոշումը և սիրելի կնոջ հետ «բույն հյուսելը» ոչ ոք չի չեղարկել: Նա ընտրել է ձեզ, ոչ թե ինձ: Նա կարող է գալ ինձ մոտ հաճույքի համար, բայց նա ձեզ դիտարկում է որպես լավագույն կին, մայր և իր կյանքի ուղեկից:
Նրա աչքերում ձեր ընկերությունը վերածվել է ասեքսուալ տանդեմի առանց «օգուտների»: Նա, նախկինի պես, սեքսում ցանկանում է ստանալ «օգուտներ և պարգև», բայց նախընտրում է գտնել սիրուհու, քան նավակ ճոճել և արտահայտել իր հիասթափությունը սեքսի հանդեպ ձեր անհետաքրքրությունից:
Նա ցանկանում է ունենալ սեփական «տորթի կտորը» և ուտել այն: Հասարակական պայմանները նրա բնազդներին թույլ են տալիս գերիշխել խղճին: Նա մինչև հիմա սիրում է ձեզ, բայց տղամարդկային արտոնությունները թելադրում են, որ նա կարող է «ձախ գնալ» և որևէ պատասխանատվություն չկրել:
- Ընկերական սեքս. Հնարավո՞ր են հարաբերություններ առանց հարաբերությունների
- Մերկ ճշմարտություն. Ինչու՞ սեքսն այլևս չի վաճառվում
- Պոռնկության և սեքս-աշխատանքի տարբերությունների մասին
Ես պահանջում եմ քիչ զգացմունքային և ֆինանսական ներդրում: Ես կարճաժամկետ ներդրում եմ: Անկախ նրանից, հանդիպում եմ նրա հետ գումարի՞, թե՞ հաճույքի համար, ես ցանկությունների ստրուկ եմ, որն իրականացնում է նրա սեքս-ֆանտազիաները, բայց շուրջօրյա էմոցիոնալ աջակցություն չեմ ցուցաբերում:
Նա առանց վախենալու ինձ իր անձնականի մասին է պատմում, որը չի կարող ասել ձեզ : Ես ավելի երիտասարդ և գրավիչ թերապևտի նախատիպն եմ, բայց, ի տարբերություն մասնագետի, նա նաև կարող է ինձ հետ լինել:
Նա կարող է ինձ խնդրել կատարել սեքսուալություն արտահայտող որոշակի գործողություններ, որը չի կարող խնդրել ձեզ:
Նա այլ կախվածությունները կարող է փոխարինել ինձնով: Եթե նա խաղամոլ, թմրամոլ կամ հարբեցող է, կարող է իր թուլություններն ուղղել դեպի ինձ՝ ինչպես այդ հաճույքների այլընտրանքային միջոց:
Նա սիրում է ռիսկի դիմել: Նա փնտրում է սուր զգացողություններ և սիրում է ռիսկի դիմելով բռնվել և դրանից ադրենալին ստանալ:
Նրա մոտ «Մադոնան փչացած է» բարդույթն է: Նա սիրում է ձեզ, բայց ձեզանից սեքսուալ գրավչություն չի ստանում:
Նա փրկարարի բարդույթ ունի: Նա հաճույք է ստանում՝ ինձ ֆինանսապես օգնելով: