BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչո՞ւ ենք սխալ մեկնաբանում հոգեկան հիվանդությունն

Ինչո՞ւ ենք սխալ մեկնաբանում հոգեկան հիվանդությունները. Շատ մարդիկ, ուղղակի, ուրիշ են

 Կանայք հարյուրամյակներով տառապել են միստիկական հիստերիայից


Почему мы неправильно понимаем психические заболевания. Изображение № 2.
Հազարավոր տարիներ մարդիկ հավատացել են, որ կան հիվանդություններ, որոնցով հիվանդանում են միայն կանայք:  Գիտական տեսանկյունից կանացի հիտերիան սկսել է ուսումնասիրվել մոտ 200 տարի առաջ: Մինչև այդ, դա համարվում էր մութ ուժերի հետևանք: Ինչ-որ մի ժամանակ «հիստերիկներին» նույնիսկ վհուկ էին համարում, դիվահար ու պատժում:
Կանանց հիստերիայի բումը եղավ Վիկտորյանական դարաշրջանի Բրիտանիայում: Տասնյակ հազարավոր կանանց վերագրվեց այդ ախտորոշումը, ու, իբր թե, նրանց բոլորի մոտ նույն սիմպտոմներն էին` ջղաձիգ նոպաներ, նյարդային տիկ, մեջքի ցավ, գերզգայունություն հպումների նկատմամբ ու նույնիսկ ոտքերի կաթված: Հիվանդության պատճառը համարում էին արգանդի խանգարումները, իսկ արդյունավետ բուժումը` բուրումնավետ աղերը: Հիստերիա ունեցող կանայք իրենց մոտ պահում էին անուշաբույր փոքրիկ անոթներ, որոնցից հոտ էին քաշում հուզմունքի առաջին պահերին: Այն ժամանակ կարծում էին, որ ինտենսիվ հոտից «թափառող արգանդը» վերադառնում է իր ճիշտ տեղը, կինն էլ հանդարտվում է: Բուժման այս մեթոդը նկարագրում էր դեռ Հիպոկրատը 19-րդ դարում: Ցավոք, որոշ բժիշկներ ռադիկալ մեթոդների կողմնակից էին: Օրինակ, ամերիկացի Ռոբերտ Բետին հեռացնում էր կանանց առողջ ձվարանները:
20-րդ դարում հիստերիայի ուսումնասիրությամբ զբաղվում էր Զիգմունդ Ֆրեյդը: Նա սկսեց այն վերագրել նաև տղամարդկանց: Բայց գիտության զարգացումը ցույց տվեց, որ հիվանդության մասին պատկերացումները կտրուկ փոխվելու են:1980 թվականին հիստերիան հիվանդությունների ցանկից հանվեց: Այն համարվեց այլ հոգեկան խանգարումների հետևանք:  

Տրանսսեքսուալությունն այլևս խանգարում չէ



Բիոլոգիական ու հոգեբանական սեռերի անհամապատասխանությունն ավելի ու ավելի շատ մարդիկ են զգում, քան դուք կարծում եք: Տրանսեքսուալների հարաբերակցությունլ բնակչության մյուս մարդկանց հետ կանանց մոտ կազմում է 1:8000, իսկ տղամարդկանց մոտ`1:4500: Այս տվյալները ներկայացրել են բելգիացի ու ամերիկկացի գիտնականները 2007 թվականին: Առաջ նրանց մասնաբաժինը բնակչության մեջ ավելի քիչ էր համարվում, գուցե այդ պատճառով էլ, գենդերի այդ ընկալումը համարվում էր հոգեկան խանգարում:  Հոգեբանների գլխավոր պրոբլեմը նման մարդկանց սխալ բուժում նշանակելն է:
Բուժումներից մեկը այն էր, որ փորձում էին օգնել տրանսսեքսուալներին համակերպվել իրենց մարմնի ու հոգու անհամադրությանը: Մյուսը սեռի փոփոխությունն էր: Որոշ մասնագետներ կարծում են, որ առաջին բուժումը  կարող է վնասել մարդու հոգեբանական վիճակին: Համակերպումը կարող է բերել դեպրեսիայի ու տագնապի զգացողության:
21-րդ դարում գենդերային խանգարումներով զբաղվող հոգեբանները սկսեցին կասկածել, պե՞տք է արդյոք տրանսսեքսուալությունը համարել հիվանդություն: Որքան էլ տարօրինակ է, այդ հարցը ԱՄՆ-ում լուծվեց դատական որոշմամբ: 2011 թվականին Ատլանտայի դատարանը որոշեց, որ տրանսսեքսուալներն աշխատավայրում չպետք է ենթարկվեն խտրականության: Մեկ տարի անց Հոգեբանների ամերիկյան ասոցիացիան գենդերային նույնականացումը հանեց հիվանդությունների ցանկից, ու այն վերանվանեց գենդերային դիսֆորիա (իրականում, «դիսֆորիան» նույն  «խանգարումն է», բայց առանց բացասական ընկալման): Մասնագիտական միությունները ողջունեցին այս որոշումը, բայց ուլտրապահպանողական կազմակերպությունների արձագանքը սպասելի «հիվանդագին» էր: Որոշ ակտիվիստներ վստահ են, որ Ասոցիացիան փոխել է գենդերային խանգարման կարգավիճակը ԼԳԲՏ-ների լոբբիների արդյունք:

Ասպերգերի սինդրոմի դժվար ճանապարհը



Ժամանակակից հոգեբանության մեջ Ասպերգերի սինդրոմի հարցն ամենադժվարներից է: Սինդորմն անվանակոչվել է Հանս Ասպերգերի` ավստրիացի մանկաբույժի անունով: Նա դեռ 1944 թվականին նկարագրում էր երեխաների, որոնք հասակակիցների հետ շփման դժվարություններ ունեն: Նրանց էմպատիան  թույլ արտահայտված էր, հաճախ տարվում էին այնպիսի  թեմաներով, որոնք մեծ հետաքրքրություն չունեն, բայց նրանք այդ ոլորտներում մեծ առաջընթաց ունեին մյուս երեխաների նկատմամբ: Հենց այդ պատճառով, երկար ժամանակ սինդրոմը չէր բացահայտվում: Բայց ուսումնասիրությունից հետո էլ ամեն ինչ պարզ չէր: Այդ մարդիկ գրեթե չեն տարբերվում մյուսներից:
Ասպերգերի բացահայտումից հետո էլ խանգարումը երկար ժամանակ հիվանդությունների ցանկում չէր հայտնվում: Պաշտոնապես Ասպերգերի սինդրոմը հիվանդությունների ցանկում հայտնվեց 1990-ականներին, բայց որոշումը, պարզվեց, միջանկյալ որոշում էր: Որոշ մասնագետներ շարունակում էին կարծել, որ «ասպիներին» խանգարում ունեցող համարելը ավելորդություն է: Որոշ մասնագետներ էլ չէին հասկանում, թե ինչու են այս ախտորոշումը առանձնացնում աուտիզմից: Ասպերգերի սինդրոմ ունեցող երեխաների ծնողները կարծում էին, որ այս խանգարումն ավելի շատ դրական է, քանի որ բացահայտում է երեխաների տաղանդները:  Որոշ մասնագետներ մտահոգվում էին, որ սինդրոմի կրողները կարծում են, որ իրենց հիվանդությունը կապված է աուտզիմի հետ, նրանք  հպարտությամբ հստակ սահմանագիծ էին անցկացնում իրենց ու աուտիկների միջև, որոնք խոսել էլ երբեմն չեն կարողանում:
2012 թվականին Հոգեբանների ամերիկյան ասոցիացիան որոշեց վերջ դնել անարդարությանը ու Ասպերգերի սինդրոմը վերաորակավորեց: Հիմա Ասպերգերի սինդրոմ ունեցողները համարվում են բարձր ունակություններ ունեցող աուտիկներ: Այս անգամ էլ մասնագետների որոշումը դուր չեկավ ծնողներին, որոնք ունեն ծանր տեսակի աուտիզմով երեխաներ: Նրանք կարծում են, որ այս վերաորակավորումը թույլ չի տա հասկանալ, թե որքան բարդ հիվանդություն է աուտիզմը:

Ի ՞նչ են հիմա քննարկում հոգեբանները



2014-ի սեպտեմբերին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մշակեց փաստաթուղթ, որտեղ կային պլաններ մի քանի խանգարումներ էլ բացառել հիվանդությունների ցանկից: Դրանք հիմանկանում կապված են սեքսուալ կողմնորոշման ու գենդերային իդենտիկության հետ: Դրանց մեջ է էգոիստիկ սեքսուալ կողմնորոշումնը: Այս հասկացությունը ենթադրում է տագնապալից վիճակ, որը զգում է իր սեքսուալ կողմոնորշման հետ չհամակերպվող մարդը: Հիմնականում այս տագնապը զգում են ոչ ավանդական սեռական կողմնորոշման մարդիկ: Պաշտոնապես այս վիճակը որոկավորվում է, որպես հոգեբանական խանգարում, բայց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ այն ոչ թե կապված է ուղեղի կամ նյարդային համակարգի յուրահատկությունների հետ, այլ սոցիալական դիսկրիմինացիայի հետևանք է: ԱՀԿ-ն պատրաստվում է հիվանդությունների ցանկից հանել նաև ոչ ավանադական սեքսուալ  նախասիրությունները: Կազմակերպությունում կարծում են, որ հարաբերություններում ոչ սովորական սեքսուալ նախընտրությունները հիվանդություն համարելու հիմք չկա:  

Աղբյուրը

Տարածել