Ինչպե՞ս հասնել նպատակներին. Ուորեն Բաֆեթի սկզբունքը
Բաֆեթն այնքան էլ հաճախ չի հարցազրույց տալիս, բայց նրա ամեն մի հարցազրույց հետագայում մաս-մաս բաժանվում է՝ դառնալով թևավոր խոսքերի, խորհուրդների ու գաղափարների իսկական հավաքածու: Իր ընկերներից մեկին, օրինակ, նա խորհուրդ էր տվել կիրառել հետևյալ սկզունքը նպատակներին հասնելու համար:
25 նպատակներից բաղկացած ցուցակ կազմեք, որոնք ուզում եք իրագործել առաջիկա մի քանի տարվա ընթացքում: Ընտրեք դրանցից ամենակարևոր 5-ը:
Իսկ ի՞նչ անել մնացած 20 նպատակների հետ: Մարդկանց մեծ մասը հավանաբար կպատասխաներ, որ արժե դրանց հատկացնել մնացած ազատ ժամանակը: Սակայն Բաֆֆեթն այդ կարծիքին չէ:
Այն ամենը, ինչը չի ընգրկվել այդ թոփ հնգյակի մեջ, հիմա արդեն տաբու է: Մոռացեք դրանց մասին, քանի դեռ իրականություն չեն դարձել առաջին հինգը:
Մարդկանց մեծ մասը անհաջողություն է կրում ոչ թե այն պատճառով, որ նրան չեն բավականացնում հմտությունները կամ գիտելիքները: Ամենից հաճախ դա տեղի է ունենում այն պատճառով, որ նրանք ցրում են իրենց ուշադրությունը մի քանի առաջադրանքների միջև ու ամենակարևոր գործին հատկացնում են շատ ավելի քիչ ուշադրություն քան պետք է:
Կարդա նաև
Տեղի ունեցավ համաշխարհային բեսթսելլեր` «Մարդը, որը նորից էր մահացել» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Տեղի ունեցավ Լուչիանո Վերնիկեի «Ինչու են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Newmag-ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրել է բուլղարացի գրող Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարան» վեպը (տեսանյութ)
«Հույս ունեմ շուտով այցելել Հայաստան». Լուչիանո Վերնիկեն տեսաուղերձ է հղել հայ ընթերցողներին (տեսանյութ)