ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Արաբական «կատարելություն». ինչպես փոքրիկ Կատարը դա

Արաբական «կատարելություն». ինչպես փոքրիկ Կատարը դարձավ արաբական թագի մարգարիտը

Մերձավոր Արևելքում՝ աշխարհի հակամարտությունների ամենաթեժ կետում, որտեղ իրար դեմ պայքարում են սուննիներն ու շիաները, որտեղ իրար դեմ են դուրս եկել ահաբեկչական խմբավորումներ, որտեղ նույն մշակույթն ունեցող ու նույն կրոնին պատկանող հազարավոր մարդիկ իրար կոտորում են, ահա այս տարածքի արյունոտ ֆոնին առանձնանում է մի երկիր, որի մեծ նկրտումները չեն համապատասխանում իր փոքրիկ չափերին:
Կատարն անկախ պետություն հռչակվեց 1971-ին: Տարածությունը 11,6 հազար քառակուսի կիլոմետր է, բնակչությունը՝ 2,6 մլն մարդ (ՀՀ տարածքը 29 հազար քառակուսի մետր է, բնակչությունը՝ մի քիչ պակաս):

Բնակչության 40%-ն արաբ է, 20%-ն` իրանցի, քիչ չեն նաև հնդիկներն ու պակիստանցիները: Երկրի հիմնական կրոնը մուսուլմանությունն է՝ մոտ 80 %: Մնացածը հիմնականում հինդուիստներ են ու քրիստոնյաներ: Կատարը երիտասարդ ու տնտեսապես զարգացած պետություն է: Տնտեսության մեխը նավթարդյունահանությունն է (Կատարին է բաժին ընկնում աշխարհի նավթարդյունահանման 15 %-ը): Կատարը չէր համարվի Արաբական աշխարհի օազիսը, եթե չլիներ երկրի վարած արտաքին ու ներքին արդյունավետ քաղաքականությունը:
Carnegie հիմնադրամի վերլուծաբանները Կատարը համարում են «Մերձավոր Արևելքի Գորշ կարդինալ»: Ըստ վերլուծաբանների, Կատարի ղեկավարներն ապագան կանխատեսելու հատկություն ունեն: Հենց այդ հատկությունն է, որ Կատարին հնարավորություն է տալիս  իր ազդեցությունը մեծացնել քաոսի վերածված տարածաշրջանում, որտեղ միմյանց դեմ պայքարում են իսլամական բոլոր շերտերը, իսլակաման ռեժիմի դեմ՝ աշխարհիկները:

Ինչպե՞ս է Կատարը կատվի պես միշտ ոտքերի վրա կանգնում: Թերևս, նրա ամենահզոր զենքերից մեկը «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունն է, որը համարվում է արաբական աշխարհի ամենաօբյեկտիվ, դեմոկրատ ու մասնագիտական առումով՝ որակյալ լրատվամիջոցը և,  որ կարևոր է՝ իշխանության վերահսկողությունից դուրս:
Երկրորդ հզոր գործիքը կրթական համակարգն է: Կատարը կարողացավ ստեղծել արաբալեզու բարձրագույն կրթական այնպիսի համակարգ, որտեղ արտասահմանցի արաբները կարող են ստանալ որակյալ ու մրցունակ կրթություն: Ի դեպ, արտասահմանցի արաբների համար կրթությունն անվճար է: Սա Կատարին հնարավորություն է տալիս ինքն իրեն ճիշտ գովազդել ոչ միայն արաբական միջավայրում, այլ նաև աշխարհի տարբեր երկրներում, որտեղից գալիս են ուսանողները: Այս քաղաքականությունը Կատարը վարում է վերջին 10 տարվա ընթացքում: Արդյունքը շոշափելի կլինի մոտ ապագայում. վիճակագրությունը ցույց է տալիս, որ Կատարում կրթություն ստացած օտարերկրյա արաբներն այսօր աշխատում են իրենց երկրների կառավարություններում, նախարարություններում, պետական համակարգում:
Լինելով մուսուլմանական երկիր՝ Կատարը դեմոկրատական հայացքներ ունի նաև կանանց հարցում: Բուհերում սովորողների ավելի քան 50%-ը կին է: Բազմազավակության հարցն էլ արդեն անցյալում է. 70-ականներին ընտանիքում պարտադիր էր 7-8 զավակը, հիմա` 1-2:
Երրորդ հզոր զենքը, ըստ վերլուծաբանների, կրոնական հարցում Կատարի հանդուրժողականությունն է: Կատարը հայտնի է վահաբիզմով. իսլամում վահաբիզմը համարվում է հանբալիթյան ավանդույթի (սուննիզմի իրավական չորս դպրոցներից մեկը) ծայրահեղ դրսևորում։ Սակայն դա չի խանգարում, որ Կատարում հանգիստ ապրեն շիաներ (բնակչության մոտ 20%-ը), որոնց հիմնական մասն Իրանից է:
Կատարը ֆինանսավորում է տարբեր կրոնական խմբավորումների, բացահայտ աջակցում է Սիրիայի ընդդիմությանը, մասնակցել է Լիբիայի ռմբակոծմանը, սակայն Zogby Research հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի տվյալով՝ արաբական աշխարհում ընկալվում է չեզոք երկիր: Սա Կատարի հաղթաթուղթն է:

Տարածել