BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Փրկեք Ձեր ականջները. Ինչո՞վ են վտանգավոր բամբակե չ

Փրկեք Ձեր ականջները. Ինչո՞վ են վտանգավոր բամբակե չոփիկները

Ապացուցված է, որ բամբակե չոփիկներն ականջների առաջին թշնամին են: Դա է պատճառը, որ օտորլարինգոլոգները՝ քիթ- կոկորդ - ականջաբանները, խորհուրդ չեն տալիս օգտագործել  դրանք: Այդ չոփիկները ոչ միայն չեն օգնում մաքրել, այլ ճիշտ  հակառակը` մեծացնում են ականջախեժի առաջացման և լսողական անցուղու վնասման ռիսկը:
ԵՊԲՀ ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի դասախոս, ականջաբան Նունե Նահապետյանը նշում է, որ այս խնդիրը շատ տարածված է. հաշվի չառնելով ականջի կառուցվածքն ու առանձնահատկությունները` մարդիկ ամեն կերպ փորձում են իրականացնել առավելագույն հիգենիկ պրոցեդուրաներ: «Չոփիկով մաքրելու ընթացքում իրենք կեղտը բրդում են ներս և ոչ մի օգուտ չեն տալիս, այլ նպաստում են ծծմբային խցանի առաջացմանը: Չոփիկով ականջները մաքրելու մյուս վտանգն էլ այն է, որ կարող են փոխել արտաքին լսողական անցուղում առկա  մազիկների ուղղությունը,  ինչը լուրջ խնդիրներ ու բարդություններ է հետագայում առաջացնում»,-ասում է ականջաբանը:
Մեր լսողական օրգանն ունի բարդ կառուցվածք և շատ նուրբ մաշկ: Ականջի ներսի հատվածում մաշկը 0,1 մմ է, ուստի այն վնասելն առանձնապես դժվար չէ՝ անգամ բամբակյա փայտիկով: Ականջի ներսում առաջացող ծծմբային խեժն էլ կեղտոտ գոյացություն չէ, ինչպես շատերին է թվում, այլ օրգանիզմի նորմալ գործունեության արգասիք, ինչպես և քթի խոռոչի լորձը, որը մազմզուկների հետ խոչընդոտում է մանր իրերի, միջատների, փոշու և վնասակար մանրէների մուտքը ականջ:  
http://www.youtube.com/watch?v=cYqeUJda2Qs
Բժշկուհին հանգստացնում է բոլոր մաքրասերներին՝ ականջը ինքնամաքրվող օրգան է ու օտար առարկաներով մաքրելու կարիք չկա, լվացվելուց հետո  միայն պետք է սրբիչի ծայրով չորացնել ու վերջ:  Սխալ  մաքրման արդյունքում առաջանում է ծծմբային խցանում և սկսում է վատանալ լսողությունը:
Մասնագետները վստահեցնում են, որ այս խնդրով բժշկական հաստատություններ դիմողները քիչ չեն, օրվա ընթացքում լոռ մասնեգետի այցերի կեսից ավելին բաժին է ընկնում հենց ականջի խցանման դեպքերին:  Ականջների սխալ մաքրման հետևանքով առաջացած ծծմբային խցանման դեպքերը կարող են առաջանալ և՛ մածահասակների և՛  փոքրիկների մոտ, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ  առավել խոցելի են հատկապես մեծահասակները: Հենց նրանք էլ  առավել հաճախ  են դիմում բժշկի՝  ծծմբային խցանման հետևանքով վատացած լսողությունը վերականգնելու համար:

Տարածել