Հաջողության հասնելու բանաձև. խորհուրդ են տալիս Ջոբսը, Բլյումբերգն ու Մասկը

Հաջողության հասնելու բանաձև. խորհուրդ են տալիս Ջոբսը, Բլյումբերգն ու Մասկը

Հայտնի ու հաջողակ մարդկանց հայտնի կամ ոչ այնքան հայտնի մտքերը: Առաջ գնալու լավագույն շարժիչն են:

Մեծ գործ անելու միայն մեկ տարբերակ կա` սիրել այն: Եթե դա առայժմ բացակայում է` սպասեք: Գործի մի անցեք: Թող նախ սիրտը հուշի: Ես վստահ եմ, որ հաջողակ ձեռնարկատերերն անհաջողակներից տարբերվում են հաստատակամությամբ:
Սթիվ Ջոբս

Աշխատավարձի բարձրացումը Ձեր այսօրվա և վաղվա աշխատանքի փոխհատուցումն է: Եվ ոչ մի դեպքում դա պարգևատրում չէ` անցած վաստակի համար:

Մայքլ Բլումբերգ

Եթե ուզում ես ունենալ սեփական հյուրանոց, վատ չէր լինի մեկ-երկու տարի մենեջեր աշխատել ուրիշի հյուրանոցում:

Իգոր Աշմանով «Ашманов и партнёры» ընկերության գլխավոր տնօրեն

ՆԱՍԱ-ն հիմար սկզբունք ունի, ըստ որի` սխալներն անթույլատրելի են: Իմ ընկերությունում անհաջողություն` նշանակում է հնարավոր տարբերակ: Եթե ինչ-որ բան չի փլուզվում, ուրեմն` Դուք ինչ-որ բան այդպես չեք անում:

Էլոն Մասկ SpaceX, Tesla Motors и PayPal ընկերությունների հիմնադիր

Լիդերությունը պահպանելու համար պետք է պարզապես ավելի լավ աշխատել: Այլ դեղատոմս չկա: Ամեն օր պետք է ինչ-որ բան կատարելագործել:

Արկադի Վոլոժ «Яндекс»-ի գլխավոր տնօրեն

Ես սիրում եմ կատակել լուրջ բաների վրա: Ես խաղաղ էակ եմ, բուսակեր: Ինձ դուր չեն գալիս պատերազմները: Ես առանձին պետությունների մտահղացման մոլի երկրպագու չեմ: Հիմա, երբ ես ոչ մի սեփականություն չունեմ, երջանիկ եմ: Ինձ աշխարհի քաղաքացի եմ համարում:

Պավել Դուրով «ВКонтакте» и Telegram-ի հիմնադիր


Սթիվ Ջոբսի հայտնի ելույթը Սթենֆորդի համալսարանում 2005 թ.-ին

Գրել կարծիք